Սերժ Սարգսյանի պատասխանն Էրդողանին

«Սա Սերժ Սարգսյանի պատասխանն է Էրդողանին, Սերժ Սարգսյանը հստակեցնում է, թե ինչ ձևաչափում և ինչպես պետք է ընթանան առաջիկա բանակցությունները, որ այլ տարբերակ գոյություն չունի, որի մասին երազում է ադրբեջանական կողմը: Այս դիրքորոշումն էլ ավելի արդարացված և պաշտպանված է հնչում այսօր, քանի որ ունի և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների աջակցությունը: Սերժ Սարգսյանը մինչ այդ հանդիպումը հասկացնում է, որ դեմ է և այդ խոսակցություններին, և այդ ձևաչափում ԼՂ հակամարտության քննարկմանը»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է «Ռեգնում» լրատվական գործակալության  սյունակագիր, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անդրադարձին ԼՂ հակամարտությանը:

Իր հերթին՝ գերմանացի քաղաքագտե Ուվե Հալբախն ասել է, որ, ամենայն հավանականությամբ, ոգևորված ամերիկյան աջակցությունից՝ հայկական կողմը,   ի դեմս ՀՀ նախագահի, փորձեց ադրբեջանական կողմին հիշեցնել այդ պայմանավորվածությունների մասին: «Բայց գործընթացն այդ համաձայնությունների շուրջ տապալվել է, կարծում եմ` առաջիկայում ևս տապալվելու է, և այս հայտարարությունները մնալու են հռետորաբանության շրջանակում»,- ասել է Հալբախը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս