
Ինչու է Լավրովն այցելում տարածաշրջան

Առաջիկա շաբաթվա ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկօրյա այցեր է կատարելու Բաքու և Երևան: «168 Ժամի» ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ՝ ռուս նախարարը նոյեմբերի 19-ին կմեկնի Բաքու, իսկ 20-ին կժամանի Երևան: Մեր տեղեկությունների համաձայն՝ Լավրովի տարածաշրջանային այցի օրակարգում ԼՂ հակամարտության կարգավորման հարցն է:
Ըստ «168 ժամի» աղբյուրների` Լավրովի օրակարգի վերաբերյալ երկու վարկած է շրջանառվում: «Առաջինի համաձայն` Լավրովը փորձելու է արդյունավետ օրակարգ մշակել սպասվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման համար, որի կենտրոնում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն են, ըստ երկրորդի` Լավրովը ծրագիր է առաջարկելու, որն ունի մյուս համանախագահ երկրների աջակցությունը»,- տեղեկացրել է մեր աղբյուրը:
Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի կարծիքով՝ մոսկովյան կողմը դեմ չէ իր առավելության շեշտադրմանը բանակցություններում, որը կանի նման այցի միջոցով, սակայն ՄԽ շրջանակից դուրս քայլեր չեն եղել ու չեն լինի: Սկակովը նաև նշել է, որ ռուսական կողմն առանձին ծրագրեր չունի, ինչի մասին քանիցս նշել է:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: