Նա նշեց, որ իր արձակած հրամանին ավելացրել է ևս մեկը` եթե Ադրբեջանը հերթական անգամ կխախտի օրերս ձեռք բերված կրակի դադարեցման մասին համաձայնությունը, ապա զինված ուժերը հասցնելու են հաջորդ անհրաժեշտ հարվածը:
«Եվրոպայում Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ նոր կոնցեպտ են վերցնում, սանձահարման կոնցեպտ, և դա է լինելու բանակի դոկտրինի հիմքում, դրան ոչ ոք չի առարկել, ընդունել ենք հանգիստ, նորմալ է։ Սրանք հստակ դիրքորոշումներ են, որոնք եղել են, բայց այսօր չկան»:
Այս պահի դրությամբ՝ հայկական կողմն ունի 36 զոհ, որից 9 սպա է: Նրա խոսքով՝ զոհվածների թվի աճը պայմանավորված է նրանով, որ անհետ կորածների որոնումների ընթացքում նրանցից 4-ը գտնվել են զոհված: Վիրավորների թիվը երեկվա համեմատ 1-ով ավելացել է՝ հասնելով 122-ի: Վ. Առստամյանի խոսքով՝ նա վիրավորվել է այսօր՝ հրադադարի խախտման պատճառով:
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը քիչ առաջ տեղեկացրեց, որ այսօր Արցախի երկնքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչու թռչող սարքը:
«Լևոն Մնացականյանին հրաման եմ տվել կազմակերպել ոչ թե դիմադրություն, այլ իրականցնել միջոցառումներ` հակառակորդի գործողությունները կասեցնելու` նպատակ հետապնդելով ոչնչացնելու նրա կենդանի ուժը և միջոցները»:
«Եթե մարդիկ հնարավորություն ունեն զենք վաճառելու, մարդիկ հնարավորություն ունեն զենք գնելու: Եթե Դուք ուզում եք Թուրքիայից գնեն, ամեն դեպքում, եթե իրենք ցանկություն ունեն, հնարավորություն ունեն, ապա ոչ Ռուսաստանից, ապա Թուրքիայից կգնեն»:
Այս պահին Ստեփանակերտում տեղի է ունենում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի ասուլիսը: Ակնկալվում է, որ Բակո Սահակյանն ասուլիսից հետո հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Այսօր «Եռաբլուրում» տեղի ունեցավ հակառակորդի գնդակից զոհված մայոր Հայկ Թորոյանի հուղարկավորության արարողությունը: Հայկը զոհվել է Մատաղիսի պաշտպանության ժամանակ: Նա 30 տարեկան էր, ընտանիքի միակ տղան:
19-ամյա Դավիթ Գրիգորյանը, ով կոչումով կրտսեր սերժանտ է, այսօր պատմեց, թե ինչ է տեղի ունեցել. «Դասակի հրամանատարի շնորհիվ եմ փրկվել: Միանգամից երկու ականի վրա եմ պայթել: Ինքն է եկել ինձ հանել, հետո ինձ տարել են շտապօգնության մեքենայով»:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Հայաստանի Հանրապետություն: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ իր գործընկերոջը դիմավորեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում վերջին զարգացումների վերաբերյալ:
Ամիսներ շարունակ Հայաստանի իշխանությունը բոլոր խողովակներով տարածում էր, թե Մեդվեդևը Երևան է գալու՝ հայտարարելու, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազելու է: Ամենայն հավանականությամբ, այդպես էլ լինելու է: Ու գազի մի քանի կոպեկ էժանացման լուրից կուրացած Մեդվեդևին ոչ մեկը չի համարձակվելու հարցնել անցած չորս օրերին Ռուսաստանի «դաշնակցային պահվածքի» ու անցած չորս տարիներին Ադրբեջանին զենք վաճառելու ու էլի շատ այլ հարցերի մասին:
Շատերն ասում են՝ հրեաները մեծ սփյուռք ունեն, սփռված են աշխարհով մեկ, շատերը լուրջ կարողության ու դիրքի տեր են, և նրանց շնորհիվ է տնտեսությունն այդպես արագ աճել։ Մենք նույնպես բազմամիլիոն Սփյուռք ունենք, որոնց թվում կան միլիարդատերեր և մուլտիմիլիոնատերեր, ինչո՞ւ նույն բանն այստեղ չի կատարվում։
Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողություն:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացման փորձերը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր: Լուսանկարներում հայ խաղաղ բնակչության դեմ հանցագործություններ կատարած ադրբեջանական հրոսակախմբի դիակներն են:
Հակառակորդը շարունակում է խախտել կրակի դարարեցման մասին պայմանավորվածությունը:
Պաշտոնյաների փոքր մասը կարծես հասկացավ, բայց ավելի մեծ մասը չհասկացավ, որ Հայաստանի միակ ու ամենառազմավարական դաշնակիցը Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի քաղաքացին է, որն ունակ է դիմակայելու իրական հակառակորդին «թղթային դաշնակցի» մատակարարած անգամ ամենածանր սպառազինության հարվածներին:
«Զոհվեց՝ հանուն մեզ և մեր ապագա սերունդների: Մենք բոլորս հավատում ենք, որ Արմենակի և մեր մյուս նահատակների հիշատակը և նրանց գործած սխրանքն անմար է լինելու: Սերունդներ են դաստիարակվելու, սերունդներ են հիշելու»:
Կեսօրվա ժամը մեկին հրամանատարը մեզ թույլ տվեց ավելի մոտենալ սահմանին. Հրադադար էր հայտարարվել։ Երկու կիլոմետր կտրելուց հետո զինվորները կանգնեցրին մեզ՝ ճանապարհին «աշխատել էր» թշնամական «Շիլկա»ն։ Մեզ ուղեկցող սպան հայհոյեց. «Էդ սողունները հրամանը չե՞ն ստացել, ինչ է»։ Քիչ անց նորից թույլ տվեցին առաջ գնալ։
«Ղարաբաղի ժողովուրդը չի ցանկանում պատերազմ, ուզում է պարզ, հասկանալի մի բան, որի համար միշտ պայքարել են գաղութացված բոլոր ժողովուրդները: Նրանք ուզում են ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը և ազատ կերտել իրենց ապագան»:
«Այո, մենք հիմնականում կռվում ենք 1980-ական թվականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում, թե ադրբեջանցիներն ինչքան կորուստներ ունեն, և մենք ինչքան ունենք, թե մենք ինչպես ենք վերաբերում մեր կորուստներին…»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական ուժերը տարբեր տրամաչափի ականանետերից կրակ են վարում, իրականությանը չի համապատասխանում:
Նախագահ Սերժ Սարգսյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամուլի ասուլիսը:
«Գևորգ Մանուկյանը ծագումով Հոռոմ գյուղից է (Շիրակի մարզ): Ապրիլի 2-ին, ղարաբաղաադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում տեսնելով հայկական դիրքերին մոտեցող թշնամու ուղղաթիռը, ամեն ինչ ճիշտ է արել: Նա հանգիստ պատրաստել է իր մարտական զենքը, թիրախավորել ուղղաթիռը, նշան բռնել ու հարվածել: Ուղղաթիռի բեկորները մինչ այսօր գտնվում են չեզոք տարածքում…»:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-22-ը պաշտոնական այցով կլինի Երևան` հանդիպում ունենալու Հայաստանի ղեկավարության հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
«Ադրբեջանական կողմը վերջերս ընդհանրապես ավելի դեստրուկտիվ է իրեն պահում, կան նաև հայկական պատանդներ, որոնց սպանել են և դիակները մինչև հիմա չեն վերադարձրել. այսպիսի երևույթներ էլ կան»:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է շփման գծում հակառակորդի կրակոցներից զոհված զինվորների անունները:
Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններն աննախադեպ էին ոչ միայն՝ 1994թ. զինադադարից հետո, այլև՝ ընդհանրապես Ղարաբաղյան առաջին պատերազմի համեմատ՝ հաշվի առնելով մի քանի հանգամանքներ: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Սրանք այդ հանցագործությունները կատարող մարդասպանների միայն մի մասի դիակներն են, ովքեր հայ զինվորների կողմից ոչնչացվել են նահանջելու կամ ավելի ճիշտ՝ փախուստի պահին: Հատուկ ուզում եմ նշել, որ սրանք «էլիտար» դեմքերն են, սրանք են Թալիշի վայրագությունների հեղինակները»:
Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարատական գործողությունների ընթացքում հակառակորդն աչքի ընկավ աննախադեպ բարբարոսական գործողություններով ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլև խաղաղ բնակչության հանդեպ: