Ռուսները սկսել են կասկածել, որ հայկականի անվան տակ Ռուսաստան ներկրվող լոլիկն իրականում թուրքական ծագում ունի։ Դե, կասկածելը հասկանալի ու բնական բան է. Հայաստանում փորձագետներն ու լրագրողները նման կասկած հայտնում էին դեռ 2016-ից։
Շուրջ վեց տարի շարունակվող սիրիական պատերազմում ԱՄՆ-ը և Ռուսաստանը Սիրիայում հայտնվել են անմիջական ռազմական բախման շեմին` տարածաշրջանի և ողջ աշխարհի համար անկանխատեսելի հետևանքներով:
Ապրիլի 6-ին ԱՄՆ-ը հրապարակեց ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հերթական (կարծեմ՝ հոբելյանական 50-րդ) ցանկը: Ռուսաստանի իշխանությունների պատասխանը նույնն էր` նորույթ չէ և հետևանքներ չի ունենա: Այդպես ԽՍՀՄ ղեկավարությունն էր խոսում ԱՄՆ նախագահ Ռեյգանի պատժամիջոցների մասին:
«Եթե մենք՝ լինելով ընդդիմություն, կողմ քվեարկենք իշխանության թեկնածուին, կողմ քվեարկենք իրենց ներկայացրած կառավարության ծրագրին, դուք՝ որպես լրագրող, առաջինը չե՞ք գրելու, որ «Ծառուկյան» դաշինքն ընդդիմություն չէ: Եվ ճի՛շտ եք լինելու, որովհետև մենք ընդդիմություն ենք»:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի կարծիքով՝ տնտեսական ճգնաժամի ժամանակ Հայաստանն իրեն բավականին լուրջ դրսևորեց և դիմագրավեց տնտեսական բավականին լուրջ շոկերի։
«Այսօր Հայաստանի ժողովուրդը պատրաստ չէ մոբիլիզացվելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով ընդդիմադիր ուժերի նախաձեռնած բողոքի ակցիաների մասին:
«Յուրաքանչյուր մեծ կուսակցություն չի կարող ունենալ վարչապետի ընդամենը մեկ թեկնածու։ Բնականաբար, ՀՀԿ-ն բացառություն չի կարող լինել ու չի կարող ունենալ վարչապետի մեկ թեկնածու»:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկի համաձայն՝ ապրիլի 30-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 5: Ըստ այդմ՝ մայիսի 1-ի տոնական օրից առաջ ՀՀ քաղաքացիները կունենան ևս մեկ հանգստյան օր:
Երեկ ԱԺ-ն միաձայն վավերացրեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որը պայմանականորեն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից։
«Եվրամիությունն ընդհանուր առմամբ պետք է բոլոր ասպեկտների վերլուծությունից հետո եզրահանգման գա և համոզված լինի, որ ճիշտ որոշում է կայացնում Հայաստանի վերաբերյալ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ռիչարդ Չարնեցկին:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները բավականին լարվել են։ Կարծիքներ կան, որ, եթե իրավիճակը Սիրիայում ավելի սրվի, ապա ռուս-ամերիկյան հակամարտությունը կարող է տեղափոխվել Հարավային Կովկաս, և մասնավորապես՝ բախման հաջորդ կետը կարող է Արցախը լինել։
Հայաստանի հանրապետական կուսակցությունը շաբաթ օրը կուսակցության խորհրդին է առաջարկելու ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրելու կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Այլ անուն չի էլ եղել։
«Սիրիայի հարցով Թուրքիայի, Իրանի, ՌԴ ղեկավարների հանդիպումն ու դրա ձևաչափը Անկարայում սպասելի էր: Աֆրինում Թուրքիայի վերահսկողությունը դիմադրության չի արժանացել ոչ Իրանի, ոչ էլ ՌԴ-ի կողմից՝ միայն որոշակի հանգամանքներով պայմանավորված»:
«Ասել, որ ապրիլյան պատերազմի նման սրացումներ չեն լինի, ճիշտ չի լինի։ Բայց դրանից ավելի ոչինչ չի լինի։ Իրավիճակն արմատապես չի փոխվի»։ Նախիջևանի ուղղությամբ նա ևս լայնամասշտաբ պատերազմի վտանգ չի տեսնում. «Իսկ նմանատիպ սրացումներ կլինեն»։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը համոզված է, որ Հայաստանի համար ճիշտ որոշում է եղել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը՝ վստահեցնելով, որ դա չի սահմանափակել երկրի մուտքն այլ շուկաներ:
«ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների ավելի սրման ականատեսն ենք։ Մենք մտնում ենք մի իրավիճակի մեջ, երբ արևմտյան պետությունների և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորում չարժե սպասել»:
Քոչարյանը վստահ է՝ ԱՄՆ-ի կողմից արձագանք լինելու է, թեև Թրամփի նշած 48 ժամն արդեն լրանում է, պարզապես այդ արձագանքի ձևն ու բովանդակությունը ճշտման փուլում է։
Կամ, ավելի պարզ ասած, նրանք համարում են, որ Հայաստանում հարկային բեռը ծանր է, և համոզված են, որ հարկային բեռի նվազեցման դեպքում պետական բյուջե ավելի շատ գումար կմտնի։
«168 Ժամի» աղբյուրների համաձայն՝ Եվրամիությունն առանձնապես դեմ չէ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Սարգսյանի` վարչապետի պաշտոնում ընտրվելու հեռանկարին, քանի որ, ըստ Եվրամիության, խնդիրը ոչ թե անձերն են, այլ քաղաքականությունները:
«Մեզ մոտ ընտրվեց ամենահեշտ ուղին՝ քանդելու հինը, կառուցելու նորը, որովհետև հինը պահպանելով՝ կառուցել նոր քաղաք, անհամեմատ շատ ավելի դժվար խնդիր է»:
«2016թ. ապրիլն էլ լայնամասշտաբ գործողություն չէր, լայնամասշտաբ գործողության սկիզբ էր, որը կարող էր զարգանալ, վերածվել լայնամասշտաբ գործողությունների։ Բայց որ Բաքվից հրաման գա՝ հարձակում ենք սկսում, մանավանդ, որ Երևանից նման հրաման լինի, ես չեմ սպասում»,- ի պատասխան 168.am-ի հարցի՝ ասաց նա։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կրկին կգլխավորի Վարդան Մինասյանը:
«Սա ցեղասպանություն է. արդեն 120 տարի մեր բնօրրանում մեզ ցեղասպանում են՝ լինի Նախիջևանից, Արևմտյան Հայաստանից, Թալիշի կողմից թե որտեղից, սա մի ամբողջական պրոցես է, որն անընդհատ տարվում է մեր նկատմամբ»:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենց համար զարմանալի չէր վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը վստահեցնում է՝ Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրում Մեծամորի ատոմակայանի փակվելու մասին որևէ ձևակերպում չկա:
Երեկվանից Հայաստանն ամբողջությամբ անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի. ավարտվեց Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը, նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդման արարողությամբ ստանձնեց նախագահի լիազորությունները, հրաժարական ներկայացրեց գործող կառավարությունը։
«Ընդդիմադիր ուժերը Հայաստանում շատ ավելի լուրջ ներուժ են ունեցել նախկինում, բայց որևէ արդյունքի չեն հասել, ներկայումս արդյունքի մասին խոսելը շատ արհեստական է, քանի որ կատարվող ամեն ինչը համակարգային բնույթ է կրում»:
ՀՀ պետական պաշտոնյաները շատ հաճախ փորձում են խուսափել պետբյուջեի կամ վարկային միջոցների ծախսման արդյունավետության մասին հարցերից` զարմացած հայացքով նայելով հարցը տվող լրագրողին, իբրև թե՝ ինչպե՞ս կարելի է գնահատել արդյունավետությունը:
ՎՊ-ն գտնում է, որ լիազոր մարմինը կարող էր դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը, ինչը չի արվել, իսկ հրաժարման հավաստագրերը տրամադրվել են առանց ֆինանսական պարտավորությունները հավաստող փաստաթղթերի` խախտելով կառավարության որոշումները: