«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ հունիսի 1-ից մինչեւ հուլիսի 31-ը հնագիտական պեղումներ են իրականացվել ԼՂՀ Նոր Հայկաջուր եւ Նոր Մարաղա գյուղերի միջեւ գտնվող դամբարանադաշտում:
Վաղուց հերքված է այն տեսակետը, թե ջազը սևամորթների երաժշտություն է: Իհարկե, նրանք լավագույնս են նվագում, բայց հենց նույն ամերիկյան հողի վրա եղել են սպիտակամորթ ֆանտաստիկ երաժիշտներ:
«Կադրերի բաժին N 168»-ում այսօր մեր ընթերցողներին իր կինոնախընտրությունը կներկայացնի հայազգի բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
Երևանյան ռոքի հիմքերում կանգնած ամենահին երաժշտական խմբերից մեկը՝ «Դոգման», պատրաստվում է հայաստանյան մեծ համերգային շրջագայության, որի մեկնարկը նախատեսված է օգոստոսի 20-31-ը՝ ներառյալ:
«Բոլորը խոսկան դուրս եկան՝ տերտերը խոսկան է, ճարտարապետը խոսկան է, շինարարը խոսկան է, գյուղապետը՝ նույնպես: Այսքան ժամանակ տեղից որևէ մեկը չի երևացել շինհրապարակում, գյուղապետը մի անգամ չի մտել հարցնի՝ տղերք, ո՞նց եք, հացի կարիք ունե՞ք, եսիմ ինչի կարիք ունե՞ք…»:
168.am-ը կապ հաստատեց մոսկվաբնակ բարերար Մովսես Ձավարյանի հետ, պարզելու՝ որքանո՞վ է այս հայտարությունը առնչվում նրա բարեգործական գործունեության հետ և թե ի՞նչ կարծիքի է նա այս ամենի վերաբերյալ:
Փրինսթոնի համալսարանի արխիվներում հայտնաբերված ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի պատմվածքն առաջին անգամ համացանցում կհրապարակվի այս տարվա նոյեմբերին, հայտնում է The Telegraph-ը:
Ճապոնացի նկարչուհի Կաորի Կավակամիի 2 տոննա կշռող քանդակը, որ տեղադրված էր Իտալիայի Կազորիա քաղաքի հրապարակում, անհետ կորել է, հայտնում է ArtsBlog պարբերականը: Ենթադրաբար, այն գողացել են:
«Ես, այնուամենայնիվ, չէի ուզենա հեռանալ իմ հիմնական նախընտրություններից և ձեր ընթերցողներին կներկայացնեմ, իմ կարծիքով՝ կինոյի աշխարհում երբևէ ստեղծված երեք գլուխգործոցները: Սրանք տաղանդավոր ֆիլմեր են, թող ձեր ընթերցողներն անպայման նայեն դրանք»:
Երբ ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևին դարձյալ խնդրեցին ներկայացնել այն ֆիլմերը, որը հարկավոր է պարտադիր տեսնել, նա ներկայացրեց մի քանի նկատառում:
Արվեստագետը ամենից առաջ պետք է ձգտի իր ստեղծագործությունների կատարելությանը: Հակառակ դեպքում նրա` արվեստին ծառայելը անիմաստ կդառնա: Վերցնենք, օրինակ, ցնցումը, որ հարուցում են հումանիզմի գաղափարները` եթե միայն դրան ձգտես, ապա դրան կարելի է հասնել սովորական քարոզի ունկնդրությամբ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս շաբաթ «Կադրերի բաժին N 168»-ը բացառիկ է՝ աշխարհահռչակ վավերագրող ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի՝ 168.am-ին առաջարկած երեք ֆիլմերով, որից երկրորդն այս երկուշաբթի ներկայացնում ենք կինոսեր ընթերցողներին:
Պետությանը գեղարվեստական ստեղծագործության վրա իշխանություն վերագրելը` բարբարոսների կործանարար նախապաշարմունքն է: Քաղաքական իշխանությունը մանրէազերծված է, չէ՞ որ նրա էությունը, ինչպիսի գաղափարախոսությամբ էլ նա ծածկվի` այլոց ենթարկումն է:
«Եթե նկատել ես, մենք միջին չափանիշ չունենք՝ անընդհատ ծայրահեղությունների մեջ ենք: Կարծում եմ՝ դա փոքր ազգին բնորոշ կոմպլեքս է»:
Կոլեկցիոներությամբ զբաղվելը չափազանց բարդ եւ մտավոր հագեցած աշխատանք է: Դա բոլորին չէ, որ տրված է: Դրա համար ցանկություն եւ փող ունենալը քիչ է: Դա անձի գոյության հատուկ տեսակ է, որտեղ խաչաձեւվում են տարբեր անձնային, մշակութային, քաղաքական եւ այլ բաղադրիչներ:
Կուրությունը` տեսողության պարզությունն է, խլությունը` լսողության նրբազգացությունն է, վտանգը` հանգստություն է, հաջողությունը` դժբախտություն:
«Երևանյան ամառ 2015»-ը Կարապի լճի բացօթյա էկրանի շուրջ էր հրավիրել լավ կինոյի սիրահարներին՝ դիտելու «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացված խաղարկային ու վավերագրական կարճամետրաժ ֆիլմերից 4-ը։ Ցուցադրված ֆիլմերը նկարահանել են հայ կինոռեժիսորներ՝ Հայաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից։
Այս ուրբաթ «Կադրերի բաժին N 168»-ը բացառիկ է՝ նախ, որ այստեղ այս և առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացվի աշխարհահռչակ վավերագրող ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի 168.am-ին առաջարկած երեք ֆիլմերից առաջինը: Հետո, անկեղծ խոստովանելով՝ պետք է ասել, որ առնվազն անսասելի էր Վարպետի արձագանքը՝ լրատվամիջոց ներկայացնող լրագրողի զանգն ի սկզբանե չմերժելու նրա ժեստը: Պարոն Փելեշյանի հետ մեր զրույցը բավական երկար էր:
«Ես շատ եմ սիրում ստեղծագործական այդ կենսաձևը՝ գնալ նորի հետևից, անկանխատեսելի զգացողություններ բացահայտելու, ընկնել-վեր կենալու, սխալվելու, հետևություններ անելու ճանապարհով»:
Փելեշյանը ներկաների խնդրանքով թվարկեց իր սիրելի ֆիլմերի եռյակը՝ Սերգեյ Գերասիմովի «Խաղաղ Դոնը», Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը», «Չինաստանի ուրվականների պատմությունը»:
The New York Times թերթը կազմել է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի ամենահայտնի վարկանիշներից մեկը:
Մեծագույն պոստիմպրեսիոնիստ Անրի դե Թուլուզ-Լոտրեկի (Henri de Toulouse-Lautrec) նկարները մեզ պատկերացում են տալիս 19-րդ դարի վերջի մասին ու շատ բան պատմում նկարչի մասին:
Հայաստանում ամեն ոլորտում է ճգնաժամային վիճակ, ինչը չի կարող չանդրադառնալ երգարվեստի վրա: Ընդհանուր հիասթափություն կա, մարդիկ չեն գնում համերգների, իսկ ռոք համերգ շատ բարդ է կազմակերպելը: Ռոք համերգի դեպքում, երբ ամեն ինչ կատարվում է կենդանի հնչողությամբ, այդ ամենը պահանջում է տեխնիկական լավ սպասարկում, մեծ գումարներ:
Այսօր «Նաիրի» հյուրանոցի Գառնի սրահում տեղի ունեցավ հանդիպում ամերիկաբնակ երաժիշտ, կիթառահար Վահագնիի (Vahagni) հետ:
Համաշխարհային լուսանկարչական մրցույթների մրցանակակիր Հովսեփ Նազարյանն այս տարի արդեն երկրորդ անգամ է հայրենիքում: Մեզ հետ զրույցում լուսանկարիչը պատմեց, որ ծնվել և մեծացել է Բեյրութում, հետո տեղափոխվել Նորվեգիա, որտեղ էլ հիմնել է իր լուսանկարչական ստուդիան (Pro-file studio):
Արթուր Բախտամյանը մեր ընթերցողներին առաջարկում է դիտել եվրոպական կլասիկ արտ-հաուսի ներկայացուցիչ Միքելանջելո Անտոնիոնիի ֆիլմերից մեկը
Այս ուրբաթ «Կադրերի բաժին N 168»-ը ներկայացնում է էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմերի ամերիկացի կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոյի (Godfrey Reggio) առաջարկած երեք ֆիլմերից վերջինը՝ ամփոփելով նրա՝ 168.am-ին արված տրիոլոգ կինոառաջարկը, որն ուներ հետևյալ բովանդակությունը:
Այսօր «House of Reincarnation» նորաբաց ակումբ-սրահում տեղի ունեցավ հանդիպում, որի թեման Հայաստանում առաջին անգամ application iPhone-ների և անդրոիդ հեռախոսների համար նախատեսված նոր հավելվածի լուսաբանումն էր:
Թավջութակահար Արտյոմ Մանուկյանը Հայաստանում է: Հնգամյա դադարից հետո Արտյոմը Լոս Անջելեսից Հայաստան է վերադարձել անդրանիկ ձայնասկավառակը՝ «Citizen»-ը ձեռքին
Բրիտանական BBC հեռուստաալիքը կազմակերպել էր քվեարկություն, որին մասնակցում էին տարբեր երկրների առաջատար կինոքննադատները: