Բաժիններ՝

Հնագետները առաջարկում են փրկել անտիկ հուշարձանները ֆոտոխցիկներ բաժանելով

Օքսֆորդի ու Հարվարդի հնագետները մտադիր են մերձավորարևելյան երկրների բնակչությանը բաժանել ստերեոտեսախցիկներ, որտեղ գործում են անտիկ հուշարձանները ոչնչացնող ԴԱԻՇ-ի ջիհադիստները: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, հազարավոր տեղացիներ կստանան նման լուսանկարչական սարքեր, որպեսզի ստանան ավերվող շինությունների ու հուշարձաննների եռաչափ պատկերներ: Դա թույլ կտա ապագայում նման եռաչափ պատկերների պատճենների հիման վրա ստանալ այդ հուշարձանների պատկերը:

150828212550__85241104_gettyimages-184214836

Նախատեսվում է բաժանել մինչև 5 հազար տեսախցիկ աշխարհի կոնֆլիկտային գոտիներում, ինչը թույլ կտա արդեն 2016 թվականի վերջին ստանալ մոտ 1 մլն լուսանկար այն հուշարձաններից, որոնց ոչնչացում է սպառնում:

150828212551__85241108_gettyimages-155925281

«Մենք այլևս չենք կարող սպասել: Մենք արագացնում ենք այդ պլանի իրագործումը, քանի որ մշտապես անհետանում են նորանոր հուշարձաններ»,- հայտարարել է նախագծի հեղինակ Ռոջեր Միչելը:

150828212551__85241108_gettyimages-155925281

Նրա խոսքով՝ ամենաբարդը տեսախցիկների բաժանումն է: Նրա խոսքով՝ Մերձավոր արևելքում կան հազարավոր մարդիկ, ում համար թանկ է իրենց պատմությունը ու նրանք պատրաստ են օգնել հնագետներին:
Նախագծին աջակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն:

150828212551__85241106_gettyimages-474733902

Մինչ այդ, ֆրանսիական հետախուզական արբանյակները ֆիքսել են Սիրիայում՝ Պալմիրայում Վաալ տաճարի ավերումը:
Հիշեցնենք, որ 1-ին դարում կառուցված անտիկ կառույցը պայթեցվել էր ԴԱԻՇ-ի կողմից:

150828212550__85241102_hi028691863

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս