«Հայաստանում կոնյակ չի կարող արտադրվել» ասող Փաշինյանի ղեկավարած Կառավարությունը 985 միլիոն է հատկացրել կոնյակ արտադրողներին

Շաբաթներ առաջ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից ծաղրեց և նվաստացրեց հայ կոնյակագործներին՝ հայտարարելով՝ հայկականը ոչ թե կոնյակ է, այլ թեյի գույն։

«Պե՞տք է ընտրություն կատարենք մեր անկախության և թեյի գույնի օղու միջև, որը կոչվում է կոնյակ»,- ասել է նա՝ հավելելով, թե միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մոտենում են իրեն և ասում, որ Հայաստանում տարբեր ապրանքներ են կեղծվում:

«Ես ի՞նչ պետք է անեմ։ Կոնյակ չի կարող արտադրվել Հայաստանում, ինչպես որ Ջերմուկը չի կարող արտադրվել Դիլիջանում։ Շամպայնը չի կարող արտադրվել Հայաստանում»,- պնդել է Փաշինյանը։

Նրա այս հայտարությունից օրեր անց, սակայն, փաշինյանական կառավարությունը որոշել է հարկատուների հարկերից գոյացած  գումարներն ուղղել կոնյակի սպիրտի արտահանմանը։

Կարդացեք նաև

Պետական բյուջեից այդ նպատակով հատկացվել է 985 միլիոն դրամ՝ որպես կոնյակի սպիրտի արտահանման աջակցություն։

Ծրագրից օգտվել է 4 շահառու. «Վեդի Ալկո» ՓԲԸ՝ 2․55 մլն բացարձակ լիտր, «Ոստանի գինու գործարան» ՍՊԸ՝ 5․1 մլն բացարձակ լիտր, «Գրեյն Ալկո» ՍՊԸ՝ 0,5 մլն բացարձակ լիտր, «Բագրատ Գրուպ» ՍՊԸ՝ 1.7 մլն բացարձակ լիտր:

4 ընկերությունները միասին արտահանելու են  9.85 մլն բացարձակ լիտր։

Տեսանյութեր

Լրահոս