Ֆիցջերալդի նոր պատմվածքն աշնանը կտեղադրվի համացանցում

Փրինսթոնի համալսարանի արխիվներում հայտնաբերված ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի պատմվածքն առաջին անգամ համացանցում կհրապարակվի այս տարվա նոյեմբերին, հայտնում է The Telegraph-ը:

«Ջերմաստիճան» կոչվող աշխատանքը, որը թվագրված է 1939 թվականի հուլիսին, բաղկացած է 8 հազար բառից ու ունի ինքնակենսագրական բնույթ: Դրանում պատմվում է գրող Էմետ Մոնսենի պատմությունը, ով ապրում է Լոս Անջելեսում ու տառապում է ալկոհոլային կախվածությամբ:

Ստեղծագործությունում կան հղումներ այն ֆինանսական դժվարություններին, որոնց մեջ հայտնվել էր Ֆիցջերալդը MGM մեդիաընկերության հետ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո, ինչպես նաև՝ ալկոհոլի չարաշահման հետևանքով:

Պատմվածքը հայտնաբերել է The Strand ամսագրի խմբագիր Էնդրյու Ջիլին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31