
Իտալական քաղաքից անհետացել է 300 հազար եվրո արժողությամբ 2 տոննա կշռող քանդակը

Ճապոնացի նկարչուհի Կաորի Կավակամիի 2 տոննա կշռող քանդակը, որ տեղադրված էր Իտալիայի Կազորիա քաղաքի հրապարակում, անհետ կորել է, հայտնում է ArtsBlog պարբերականը: Ենթադրաբար, այն գողացել են:
Ստեղծագործությունը, որը գնահատվում է 300 հազար եվրո, պատկանել է տեղի ժամանակակից արվեստի թանգարանին:
Թանգարանի աշխատակիցների խոսքով՝ երկաթե քանդակը կարող էին որպես մետաղե ջարդոն հանձնել:
Թանգարանի տնօրենը դիմել է ոստիկանություն, սակայն որոնումները դեռ արդյունք չեն տվել:
Կաորի Կավակամին քանդակագործ է ու նկարիչ, ով ստեղծագործում է ավանգարդ ոճում:
Նրա բազմաթիվ աշխատանքներ գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: