Բաժիններ՝

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ ֆուտբոլի ակադեմիայում։ Եղիշե Մելիքյանի թիմը պատրաստվում է Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հունգարիայի և Պորտուգալիայի հետ խաղերին։ Այս մասին հաղորդում են ՀՖՖ-ից։

Ազգային թիմի առաջին մարզումը կկայանա այսօր:

Հավաքն այսօր կսկսեն՝

Հենրի Ավագյան – «Փյունիկ»
Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»
Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Բանդիկյան – ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
Նարեկ Աղասարյան – «Ուրարտու»
Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»
Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա)
Գոռ Մանվելյան – «Նոա»
Արայիկ Էլոյան – «Արարատ-Արմենիա»
Էդգար Սևիկյան – «Ակրոն» (Ռուսաստան)
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Գևորգ Տարախչյան – «Փյունիկ»

Գեորգի Հարությունյանը, Ստյոպա Մկրտչյանը, Էդուարդ Սպերցյանը, Ուգոչուկվու Իվուն և Հրանտ-Լեոն Ռանոսը ազգային հավաքականի ճամբարում կլինեն նոյեմբերի 10-ին, իսկ Նաիր Թիկնիզյանը՝ նոյեմբերի 11-ին։

Նոյեմբերի 13-ին Եղիշե Մելիքյանի թիմը կհանդիպի Հունգարիային։ Երեք օր անց մրցակցի հարկի տակ որակավորման փուլի վերջին խաղը կանցկացնենք Պորտուգալիայի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930