Բաժիններ՝

Միջոցառումներ՝ նվիրված  Ոսկան Երևանցու 400-ամյակին

Կառավարությունը հաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով՝ նվիրված Ոսկան Երևանցու 400-ամյակին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թ. նախահաշիվը: 2012 թ. ապրիլին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում սկսվեցին հայկական տպագության 400-ամյակին նվիրված միջոցառումները: Դրանց շարքում են նաև հայ նշանավոր տպագրիչ-հրատարակիչ Ոսկան Երևանցու (1614-1674 թթ.) ծննդյան 400-ամյակի միջոցառումները, որոնք հնարավորություն կտան առավել ընդգրկուն ներկայացնելու Ոսկան Երևանցու տպագրական ժառանգությունը և գնահատելու հայ գրատպության մեծ երախտավորի վաստակն ու մատուցած ծառայությունը հայ ժողովրդին: Պատահական չէ, որ Ոսկան Երևանցու 400-ամյակը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2014-2015 թթ. նշանակալից իրադարձությունների օրացույց: Ծրագրով նախատեսվում է Ոսկանյան գրքերի հատուկ ցուցադրություն, որի ժամանակ այցելուները հնարավորություն կունենան տեսնել ինչպես Մատենադարանի, այնպես էլ Հայաստանի ու արտերկրի մի շարք գրադարաններում ու թանգարաններում պահվող Ոսկանյան հրատարակությունները: Տեղի կունենա նաև «Ոսկան Երևանցի. ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» երկօրյա սեմինար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս