Բաժիններ՝

«Կադրերի բաժին N 168»-ում Արթուր Հարոյանն է. «Մթության մեջ պարողը»

«Կադրերի բաժին N 168»-ում այսօր ներկայացնում ենք Սան Պաուլոյում բնակվող մեր հայրենակից, դերասան Արթուր Հարոյանի առաջարկած ֆիլմը՝ ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Մթության մեջ պարողը» (Lars von Trier  «Dancer in the Dark») երաժշտական դրաման:

KADR-03Դերասան Արթուր Հարոյանն իր առաջարկած ֆիլմի մասին նշում է. «Այն կարծիքին եմ, որ «Մթության մեջ պարողը» ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի և առհասարակ ողջ կինոինդուստրիայի ամենաստացված ֆիլմերից մեկն է: Որպեսզի նայեմ այս ֆիլմը, ես ամեն անգամ «նախապատրաստվում» եմ, որովհետև ինչպես՝ ամբողջ ֆիլմը, ու հատկապես՝ ֆիլմի վերջին տեսարանն ինձ ուղղակի անզգայացնում է, ուշքի եմ գալիս ֆիլմից մի քանի րոպե անց միայն: Պիտի ասեմ, որ ամեն անգամ այս ֆիլմից հետո ներսումս անբացատրելի դատարկության զգացողություն եմ ունենում: Նկարահանումներից երևի 15 տարի է անցել, բայց ամեն անգամ սա նայելուց զգացողություններս նույնն են… Իսկ գլխավոր դերասանուհու անկրկնելի խաղի մասին խոսքերն ավելորդ են»:

kinoo (2)«Մթության մեջ պարողը» Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների և ԱՄՆ-ի համատեղ կինոարտադրություն է, նկարահանվել է 2000 թ.: Գլխավոր դերում հանդես է եկել դերասանուհի Բյորկը:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1964 թ.՝ ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում: Գլխավոր հերոսուհին Չեխոսլովակիայից ներգաղթած փաստական Սելման է, ով աշխատում է գործարանում և միակ որդու հետ ապրում տնակում, որ վարձակալությամբ իրեն է տրամադրել քաղաքային ոստիկանը: Սելման ապրում է երաժշտության աշխարհում և կենցաղային բոլոր դժվարությունները հաղթահարում է սեփական երաժշտական ֆանտազիաների օգնությամբ: Հերոսուհին ծանր հիվանդ է՝ նա պարբերաբար տեսողության մասնակի կամ ամբողջական կորուստներ է ունենում, բայց նրա համար ողբերգություն է հայտնաբերել, որ նույն հիվանդությունը գլուխ է բարձրացնում նաև միակ որդու մոտ:

Կարդացեք նաև

kinoo (6)

kinoo (5)

kinoo (4)

kinoo (7)

kinoo (8)

Այնուամենայնիվ, Սելման պարի միջոցով փորձում է հասարակությունից քողարկել դաժան իրականությունը և անխոնջ աշխատում է՝ որդու բուժման նպատակով գումար տնտեսելու համար:

Ֆիլմն ավարտվում է կույր հերոսուհու մահապատժի կադրերով, իսկ թե ի՞նչն է նրան հասցնում մահապատժի համար նախատեսված խցիկ՝ կարող եք դիտել այստեղ՝

«Մթության մեջ պարողը» արժանացել է Կաննի գլխավոր մրցանակին, իսկ  Բյորկի երգը՝ «I’ve Seen It All»-ը ներկայացված է եղել «Օսկարի»՝ «Լավագույն երգ» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ՝

168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։

Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս