Բաժիններ՝

«Կադրերի բաժին N 168»-ում Արթուր Աբրահամն է. «Գլադիատոր»

«Կադրերի բաժին N 168»-ում այսօր մեր ընթերցողներին իր կինոնախընտրությունը կներկայացնի հայազգի բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Իր առաջարկն աշխարհի չեմպիոնը մեկնաբանում է այսպես. «168.am-ի ընթերցողներին առաջարկում եմ դիտել ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Գլադիատոր» (Ridley Scott «Gladiator» ) ֆիլմը: Հետաքրքիր սյուժեն, հզոր տեսարանները և դեպքերը զարգացնող կերպարները ստիպում են կտրվել իրականությունից, մտածել, կարելի է ասել` նույնիսկ պայքարել… Ինձ համար «Գլադիատորը» խորիմաստ, ուսուցանող ֆիլմ է, որի գաղափարական ուղերձներից մեկն է` չհանձնվել»:

KADR-03Այսպիսով, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջարկով՝ ընթերցողներն առիթ ունեն մեկ անգամ ևս վերանայելու հնգակի օսկարակիր պատմական դրաման, որ նկարահանվել է 2000թ. Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ռեժիսոր Ռիդլի Սքոթի կողմից: Գլխավոր դերերում նկարահանվել են դերասաններ Ռասել Քրոուն,
Խոակին Ֆենիքսը: Հատկանշական է, որ ֆիլմի բյուջեն կազմել է 103,000,000, շահույթը՝ 258,264,745 ԱՄՆ դոլար:

Gladiator (1)Ֆիլմը սկսվում է Հռոմի լավագույն զորավար Մաքսիմուսի հաղթանակով, որ նրա գլխավորած բանակը տանում է գերմանական ցեղերի դեմ։ Կայսր Մարկոս Ավրելիոսը որոշում է Մաքսիմուսին դարձնել իր հետնորդը՝ փոխարեն իր որդու, Կոմմադուսի։ Վերջինս իմանալով դրա մասին՝ սպանում է հորը, հռչակվում կայսր և հրամայում սպանել Մաքսիմուսին, ով հրաժարվում է ծառայել իրեն։ Մաքսիմուսին հաջողվում է փախչել, սակայն հասնելով իր տուն՝ նա տեսնում է սպանված կնոջը և տղային:

Որոշ ժամանակ անց ստրկության վաճառված զորավարը Պրոքսիմոնին պատկանող ստրուկների խմբով վերադառնում է Հռոմ: Նրանք սկսում են մենամարտել  Կոլիզեյում։ Առաջին մարտից հետո Մաքսիմուսը, ով հետաքրքրել էր կայսրին՝ բացում է դեմքը և հայտարարում, որ պատրաստվում է վրեժ լուծել նրանից։

Կարդացեք նաև

11231910_10203201677601480_5525398615362177302_n

Gladiator (3) Gladiator (2) Gladiator (5) Gladiator (7) Gladiator (8) Gladiator (6)

Սակայն կայսրը չէր կարող ուղղակի սպանել նրան։ Կայսեր դեմ կազմակերպված դավադրությունից հետո նրան ձերբակալում են։ Կոմմադուսը որոշում է սպանել նրան մենամարտի ժամանակ, սակայն մարտից առաջ դանակով հարվածում է նրան և հրամայում փակել արնահոսող վերքը։ Չնայած դրան, Մաքսիմուսը սպանում է կայսրին մենամարտի ընթացքում, սակայն շուտով ինքն էլ է մեռնում վերքից։ Կյանքի վերջում նա հիշում է տունը, որդուն և կնոջը։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ՝

168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։
Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս