«Մեր գործունեության մեջ կան երևացող ու չերևացող կողմեր։ Վերջինս ամենակարևորն է մեզ համար և կապված է փաստաթղթեր համալրելու, պահպանելու, օգտագործելու, քաղաքացիների պահանջը բավարարելու հետ, իսկ մեզ դիմող քաղաքացիների թիվը մեծացել է։ Եթե նախորդ տարի մեզ դիմել էր մոտ 30 հազար քաղաքացի, ապա այս տարի նրանց թիվը կազմում է մոտ 35 հազար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսելով անցնող տարում հասցրած ու չհասցրած աշխատանքների ու ստեղծագործական պլանների մասին, ասաց, որ տարին հարուստ էր ստեղծագործական նախագծերի, դրանց իրականացման, արտասահմանյան երկրների հետ համագործակցության, թարգմանական գրականության և գրական այլ աշխատանքների իրագործմամբ:
Խոսելով կոմպոզիտորների միությունում տարիներ շարունակ ձգված անառողջ մթնոլորտին, Արամ Սաթյանը տեղեկացրեց, որ հարցն աստիճանաբար դրական հանգուցալուծման է գալիս. «Կար ժամանակ, որ այս միություն չէր մտնում, օրինակ, Տիգրան Մանսուրյանը, հիմա նա արդեն մեր միության այցելուներից է:
Գեղամ Գրիգորյանը ճաշի հրավիրեց Թատրոնի ղեկավարությանը և մի քանի արտիստների, որի ժամանակ հատուկ հոտնկայս խմեց Թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի կենացը, ասաց, որ այսուհետ կաշխատեն միասին խաղաղ մթնոլորտում և ջերմորեն սեղմեց ձեռքը: Ցավոք, արտաքին ուժերը հերթական անգամ թույլ չտվեցին Գեղամ Գրիգորյանին զբաղված պահել գլխավոր դիրիժորի պաշտոնը Թատրոնում, և արտաքին բեռի ծանրության տակ նա պայքարում է՝ հանձնառությունն ավարտին հասցնելու համար:
Դեկտեմբերի 25-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Էմիր Կուստուրիցայի և The No Smoking Orchestra-ի համերգը: Աշխարհահռչակ կինոռեժիսոր և երաժիշտ Կուստուրիցան The No Smoking Orchestra ֆոլք-ռոք խմբի բաս կիթառահարն է: Նա արդեն 2-րդ անգամ է խմբի հետ համերգով հանդես գալու Երևանում, և դա պատահական չէ, քանի որ հետաքրքրությունը երկկողմանի է:
«Մեզ մոտ արվեստում դիալոգ տեղի չի ունենում, իսկ եթե արվեստում դիալոգ չկա, ստացվում է, որ բոլորը լավն են, իրենցից լավը չկա, կամ, որ ավելի վատ է` բոլորը հավասար են»,- ասում է Գերման Ավագյանը։
Սա մշակութային դաշտում համաշխարհային նշանակության աննախադեպ իրադարձություն է, որ կարող էր գրանցվել հայաստանյան ներմշակութային գզվռտոցների արդյունքում միայն: Լավ է՝ գոնե մարդկային զոհեր չեն գրանցվել Օպերային թատրոնի աշխատակազմի ներսում:
«Այդպիսի դաժան կնոջ կերպար չէի կերտել։ Ես մարմնավորում եմ մի կնոջ, ով նախկին ամուսնու հետ չի կարողանում «կիսել» ամենաթանկը՝ երեխային։ Այստեղ ներկայացված են հոգեբանական լուրջ, բայց նուրբ երկխոսություններ»,–պատմեց նա։
«Գաղտնիք չէ, որ աշխարհում անհատներ այլևս չկան: Սա մշակութային համահարթեցման արդյունք է: Աշխարհին անհատականություններ այլևս պետք չեն, և սա է նաև պատճառն այն հետընթացի, որ մենք տեսնում ենք թե´ առօրյա կյանքում, թե´ արվեստում, և առհասարակ՝ մշակութային կյանքում: Դուք հիշո՞ւմ եք, թե ի՞նչ է նշանակում կուլտուրա… դա գալիս է «կուլտ» իմաստից՝ հեղինակություն, պաշտամունք: Հիմա պաշտամունքի առարկան այլևս արվեստը չէ, այլ նյութական, բարեկեցիկ կյանքի տեսլականը»:
Օրերս տեղական մամուլում լայն քննարկման արժանացած` Երևանում Արա Գյուլերի լուսանկարների թանգարանի համար հողատարածքի հատկացման, ինչպես նաև միևնույն ժամանակահատվածում լուսանկարչի կողմից սեփական ֆոտոարխիվը «Dugus» թուրքական հոլդինգին հանձնելու չեղյալ հայտարարված պայմանագրի մասին լուրերը հակասական երանգներ ստացան։
Գերմանացի ռեժիսոր Թոմ Թիքվերի ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես կարող է ճակատագիրը փոխվել աննշան մանրուքների և պատահականությունների պատճառով: Լոլան վազում է, սակայն դա պատահական չէ: Թիքվերն ասում է` երբ մարդիկ վազում են, նրանք միաժամանակ արտահայտում են և՛ հիասթափություն, և՛ երջանկություն, և՛ ամեն ինչ: Լոլան շատ է վազում…
«Հոգուս խորքում հասկանում եմ, որ չեմ ուզում հեռանալ: Հայաստանում ակնառու բացասականի կողքին կան մնայուն արժեքներ, որոնք յուրահատուկ մագնիսական ուժ ունեն»:
«Ես որևէ նպատակ չունեմ, բացի մեկից` ամեն ինչ անել լավագույն որակներով հանդես գալու համար։ Ուրիշ որևէ այլ նպատակ ես երբևէ չեմ ունեցել։ Ես երբեք հաջողությունն ինձ համար նպատակ չեմ դարձրել, հաջողությունն արված աշխատանքի հետևանք է միայն, բայց ոչ երբեք` նպատակ։ Ընդ որում` կա՛մ գալիս է այդ հետևանքը, կա՛մ չի գալիս, դրան սպասել էլ պետք չէ»։
«Ելնելով այն փաստից, որ բիզնես ուղղվածության հայերեն գրքերը բավականին քիչ են, որոշեցի գրել մի գիրք, որտեղ ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են, որտեղ ներկայացված է մեր փորձը Հայաստանում, բիզնես ստանդարտներ, բրենդինգին վերաբերող կարևորագույն մոտեցումներ, կառավարման մոդելներ, սպասարկման ստանդարտներ, ճիշտ նամակագրության ու հեռախոսազանգի ստանդարտներ, մարքետինգային հնարքներ, պատմություններ գործարարների կյանքից, համաշխարհային բրենդերի, ընկերությունների քայլեր, և այլն: Երբ կարդում եք այն մարդկանց պատմությունները, որ ներկայացված են այս գրքում, պրակտիկորեն ձեր մտածելակերպը փոխվում է»:
«Ի սկզբանե գրքերը տպագրվել էին՝ եկեղեցու վերակառուցման ծրագրի դոնորներին նվիրելու համար, սակայն IDеА հիմնադրամը որոշեց, որ որոշ քանակություն կնվիրենք Երեւանի եւ մարզային հիմնական գրադարաններին, որոշ քանակություն էլ կլինի գրախանութներում: Հարկ է նշել, որ բոլոր երեք գրքերն էլ խորհրդանշում են այն ընդհանուր մշակութային արժեքները, որոնք միավորում են հայ եւ վրաց ժողովուրդներին»,-ընդգծեց IDеА հիմնադրամի փոխտնօրեն Սերգեյ Թանթուշյանը:
«Քաղաքական գործիչները խնդիրներին լուծում են տալիս ֆիզիկական զենքի կիրառմամբ կամ նմանատիպ որոշումներ կայացնելու արդյունքում։ Կինոն, ընդհակառակը` մարդկությանը համախմբելու մեծ ուժ ունի»,- ասում է «Salento» կինոփառատոնի տնօրեն Լուիջի Կամպանիլեն։
«Երբ սպիտակ թղթի վրա սև կետ ես նկարում և մարդուն հարցնում, թե ի՞նչ է նա տեսնում, պատասխանն է՝ սև կետ: Բայց չէ՞ որ այդ սև կետը շրջապատված է սպիտակով: Ես ցանկանում եմ, որ իմ գիրքն ընթերցելով՝ տեսանելի լինի նաև սպիտակը: Եթե մարդն առողջ է, ֆիզիկական ոչ մի խնդիր չունի, միշտ ունենում է պատճառներ, թվացյալ պատճառներ, որպեսզի իր օրը տխուր ավարտի: Երբ մարդն ունի տուն, և նրա ոչ մի տեղը չի ցավում, կցանկանայի, որ նա փորձեր ավելի հեշտ ապրել, փորձեր վայելել կյանքի ամեն մի վայրկյանը…»:
Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Գրիգոր Խանջյան» սրահում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Միության Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի պաշտոնական մեկնարկը:
Ցուցադրության ընթացքում այցելուներին ներկայացվեցին նաև «Անթուան Սևրուգին» և «Անդրե Սևրուգյան» ալբոմ-գրքույկները, որտեղ զետեղված են լուսանկարչի և գեղանկարչի աշխատանքները:
«Արևելքի» տվյալներով` Երևանում հողատարածք է հատկացվել լուսանկարչության միջազգային թանգարան կառուցելու համար, ուր պիտի ցուցադրվեն աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարները: Երեկ լուրը Պոլսում անձամբ լուսանկարչին է փոխանցել Սևծովյան տնտեսական համագործակցությունում (ՍԾՏՀ) Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ավագյանը:
«Ես խորապես համոզված եմ` մարդն իր ուղեղով ընկալում է այն, ինչ մասսայական պրոպագանդման արդյունք է։ Իրականում մարդը, որ տիեզերքի մի մասնիկն է` ընդունակ է ընկալել ամենաբարձր ինֆորմացիան, ով ուզում է լինի այդ մարդը, սա գիտականորեն ապացուցված փաստ է»:
Ես դեմ եմ էթնիկ երաժշտության հիմքի բովանդակային փոփոխություններին, աղավաղումներին կամ կրճատումներին, որի հաշվին նոր ստեղծագործություն կարելի է ստանալ, բայց կողմնակից եմ անաղարտությամբ պահպանված ազգային ֆոլք երաժշտության վրա ժամանակակից ստանդարտների կիրառմանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 29-ին Գյումրիում մասնակցել է Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 150-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառմանը:
Իր ժամանակների ամենավառ մեքսիկացի նկարիչը՝ սյուրռեալիզմի վարպետը, մեկ անգամ չէ, որ հաղթել է մահին՝ վերադառնալով այն աշխարհից, վրձինը վերցրել ձեռքը՝ ավտովթարի պատճառով անկողնուն գամված լինելով: Նա պաշտում էր ռուս հեղափոխական Տրոցկուն:
Տարբեր լսարանի առջև եմ ելույթ ունեցել, այս լսարանը տարբերվում էր նրանով, որ երեխաները մտածում, ընկալում էին: Մենք չէինք ուզում զվարճացնել և զվարճանք անցկացնելու միտում բնավ չունեինք, այլապես կընտրեինք բոլորովին այլ երգացանկ: Այս հանդիպումը երեխաների համար սկիզբ է՝ հետագա մտավոր աշխատանքների, մտորումների: Այդ սերմը շատ կարևոր է երեխայի համար: Ես այս երեխաների տարիքում եմ սիրահարվել կոմիտասյան երաժշտությանը:
Հատուկ Բեռլինալեի հետահայացի համար Bertz + Fischer Verlag հրատարակչությունը պատրաստվում է հրատարակել գիրք, որում կընդգրկվեն նաև ֆիլմերի հեղինակների էսսեները, պատմական փաստաթղթեր և լուսանկարներ, որոնցից շատերն անտիպ են: Միջոցառումը կուղեկցվի նաև Գերմանիայի սինեմատեկի` Կինոյի և հեռուստատեսության թանգարանի ցուցահանդեսով, որը կներկայացնի 1966 թվականի հեռուստածրագրերի լայն ընտրանի:
Այլընտրանքային շարժանկարների հեղինակ Հայկ Սայադյանը հանդիսատեսի դատին կհանձնի միջնադարյան մանրանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ և ծաղկող Մոմիկի կյանքի և գործունեության մասին պատմող լիամետրաժ այլընտրանքային շարժանկար, որը նվիրվում է վերջինիս ծննդյան 755-ամյակին: Հայկ Սայադյանը մասնագիտությամբ նկարիչ է, ավարտել է Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժինը: Նա ստեղծում է շարժանկարներ, որոնք ունեն ավանդական ձևաչափից դուրս կառուցվածք:
Երբ իրականությունը կդառնա այնպիսին, որ մենք այլևս ճամպրուկներ չենք կապի, այդ ժամանակ մենք կհպարտանանք մեր անկախությամբ: Մարդը, ի վերջո, սոցիալական էակ է: Մարդն առաջին հերթին՝ իր «մարմնով» է դատում: Իսկ այս մարմինն այսօր թշվառության է մատնված: Բայց մեր խնդիրը կայանում է նրանում, որ մենք չենք կարողանում լիարժեքորեն գնահատել մեր արժեքները՝ և Արցախյան պատերազմը, և՛ անկախությունը: Ամեն ինչ խառնում ենք իրար՝ կենցաղին:
Շաբաթներ առաջ 168.am-ը ահազանգ էր ստացել այն մասին, որ Օհանավան համայնքում գտնվող 4-13 դդ. թվագրված Սբ. Հովհաննավանք եկեղեցու (տեղակայված Քասախի կիրճի աջ եզրին՝ քարանձավի վրա) քարանձավը փլված է, իսկ եկեղեցի այցելող հավատացյալների կյանքը՝ վտանգված:
Նոյեմբերի 27-29-ը Երևանում, Գյումրիում և Էջմիածնում անցկացվելու է Ճապոնական ֆիլմերի փառատոն: Այս մասին հայտնի դարձավ այսօր կազմակերպված մամուլի ասուլիսից, որին մասնակցում էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, «Հիկարի» գիտամշակութային կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը, Կինոյի, անիմացիայի և հեռուստատեսության ֆակուլտետի դեկան Անտեա Երզնկյանը և Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիա Նիկոյանը: