«Երևանում զգում եմ փոփոխությունները: Մի տեսակ կյանքը լիքն է այստեղ: Երբ առաջին անգամ էի եկել Հայաստան՝ 2011-ին՝ առաջին ֆիլմի նկարահանումների առիթով, ես գրեթե ոչինչ չէի տեսել»:
Ապրիլի 30-ին «Հայարդ» հայկական ռոք խումբը մենահամերգով նշեց իր 5-ամյակը։ «Հայարդի» տղաները կատարեցին իրենց գործերից, ինչպես նաև նվագեցին հանրահայտ ռոք խմբերի՝ Pink Floyd, Metallica, Dream Theatre, Deep Purple երգերի քավրներ։ Հետաքրքիր էր, որ համերգին ներկա էր «Հայարդի» նախկին վոկալիստը՝ Սերգեյ Ամիրխանյանը, ով Մոսկվայից հատուկ այս համերգի համար եկել էր Երևան և համերգի վերջում բեմ բարձրացավ իր նախկին գործընկերների հետ։
Այն անձը, ով ինքն իրեն ճանաչում է՝ կայացած է, գիտի, թե ով է ինքն ու հանուն ինչի է ապրում, դիմացինին հարգում և ընդունում է այնպիսին, ինչպիսին նա կա: Այդ «անծանոթը»՝ լինի այլ ազգի ներկայացուցիչ թե պարզապես այլ հայացքների և ապրելակերպի տեր մարդ, երբեք ինքնավստահ և ինքնաբավ մարդու մոտ վախ չի առաջացնի: Նա շփվում է բոլորի հետ, քանի որ դա հարստություն է:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հանրության դատին է ներկայացրել «Բեխենց կամ Կուսանաց վանք» ֆիլմը՝ Բագրատունյաց մայրաքաղաք Անիի այդ գլուխգործոցի պատմության մասին:
Երբ առաջին անգամ կարդացի սցենարը և տեսա, որ հերոսուհու անունը ևս Անժելա է՝ տպավորվեցի նաև այդ հանգամանքով:
Մայիսի 1-4-ը Պատանի հանադիսատեսի թատրոնում կկայանա Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսի պրեմիերան, որի բեմադրիչն է Հակոբ Ղազանչյանը:
«Թումոյում» հավաքված երաժիշտները, ի թիվս այլ հարցերի, խոսեցին նաև ռաբիսի մասին: Տիգրան Համասյանն այն կարծիքին էր, որ հեռուստատեսությունները պետք է ցենզուրա կիրառեն, իսկ երբ լրագրողները Լիլիթ Պիպոյանին կանչում են եթերից խոսելու ռաբիսի դեմ, նա մերժում է` ասելով, ինչո՞ւ եք ինձ կանչում, հեռուստատեսությունների ղեկավարներին կանչեք, նրանք են թույլ տալիս ռաբիսը եթերում:
Հարցին, թե միշտ լինելո՞ւ են Հայաստանն ու հայկական երաժշտությունը, Լիլիթ Պիպոյանը պատասխանեց. «Հայկական երաժշտությունը միշտ կլինի: Հայաստանը միշտ կլինի»:
Այսօր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում «The Beautified Project» խմբի անդամ Անդրե Սիմոնյանը Տիգրան Մանսուրյանին նվիրեց «Արագիլ» երգի իրենց տարբերակի ձայնագրության երիզը: Նա խնդրեց մաեստրոյին լսել և իր կարծիքը հայտնել երգի այդ տարբերակի վերաբերյալ: Տ. Մանսուրյանը մեծ ուրախությամբ վերցրեց ձայնագրության երիզը, խմբի անդամների կոնտակտները և խոստացավ անպայման լսել ու իր կարծիքը հայտնել:
Այսօր տեղի է ունենալու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի որդու՝ ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի՝ «1915» ֆիլմի պրեմիերան:
Սերժ Թանգյանն այն կարծիքին էր, որ մեր մելամաղձոտությունը նույնիսկ տարբեր է տարածաշրջանի ժողովրդի երգերի մելամաղձոտությունից, ինչին ի պատասխան Լիլիթ Պիպոյանն ասաց` Սերժ, բայց քո երգերը մելամաղձոտ չեն, էներգետիկ են և ճեղքող, իսկ Տիգրան Մանսուրյանն էլ ասաց, որ՝ այո՛, մելամաղձոտությունը կա, բայց փոխարենը մենք ունենք նաև ուրախ և լուսավոր երգեր:
«Ես երազել եմ ամեն մեկիդ հետ առանձին շփվել, բայց չորսիդ հետ միասին չեմ էլ երազել»,- այսօր ԹՈՒՄՈ կենտրոնում հրավիրված երաժշտական հանդիպման ժամանակ հայտարարեց հումորիստ, դերասան, երգահան Գարիկ Պապոյանը՝ դիմելով Տիգրան Մանսուրյանին, Տիգրան Համասյանին, Սերժ Սանգյանին և Լիլիթ Պիպոյանին:
Այսօր «Թումո» կենտրոնում տեղի ունեցած երաժշտական հանդիպման ժամանակ հարցին, թե հնարավո՞ր է, որ հայկական երգերից մեկը` Ձեր կատարմամբ դառնա ջազ ստանդարտ, նշանավոր հայ ջազմեն, դաշնակահար Տիգրան Համասյանն առանց կեղծ համեստության պատասխանեց. «Ինչո՞ւ չէ, շատ հնարավոր է»:
«Ես համարում եմ, որ երաժշտությունը կոնկրետ մարդու տեսակ է դաստիարակում, կոնկրետ երաժշտության տեսակ դաստիարակում է կոնկրետ տեսակ, և երբ դԴուք ասում եք, որ ցանկացած երաժշտության կողմ եք, և պետք է լինի ինստիտուտ, որտեղ կհավաքվեն բոլոր տեսակի կոմպոզիտորները, նույնիսկ ռաբիս թող լինի, լավ, եկեք համաձայնվեմ, քանի որ, պարոն Մանսուրյան, այսօր այնքան բան ասացիք, որ ինձ համար աֆորիզմի վերածվեց, այսօր ավելի կրթված դուրս կգամ»,- այսօր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների ինստիտուտում տեղի ունեցած երաժշտական հանդիպման ժամանակ հայտարարեց հումորիստ, դերասան, երգահան Գարիկ Պապոյանը:
Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին գրված իր հանրահայտ նամակից հետո, ի ՞նչ փոփոխություններ է տեսնում Հայաստանում, Սերժ Թանգյանն ասաց` ես դա ձեզ պիտի հարցնեմ. ի՞նչ փոփոխություններ կան` դուք ասեք, ես այստեղ չեմ ապրում:
Լուսանկարիչ Արամ Կիրակոսյանը ծնվել է Երևանում, սովորել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի հեռուստառեժիսուրա բաժնում: 2013 թվականին ունեցել է «Խելագարանք» անհատական ցուցահանդեսը: Հաջորդ տարի ունեցել է «Արտագաղթի դեմքը» ցուցահանդեսը: Համագործակցում է «Vogue» ամսագրի հետ ու, ինչպես ինքը նշեց, ոգևորվում է, երբ իր աշխատանքը գնահատում են: 2010 թվականին մասնակցել է «Ինտերնյուզի» «Ալտերնատիվ վյու» նախագծին: 2014 թվականին մասնակցել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կազմակերպած Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին և «Լավագույն պատմություն» անվանակարգում հաղթել՝ իր «Գեղեցիկ մարդիկ» ֆիլմով:
Հայկական ալտերնատիվ-մետալ ռոք խումբ «Որդան կարմիրն» օրերս վերադարձել է ԱՄՆ-ի Օսթին քաղաքից, որտեղ մասնակցում էր միջազգային «Spotlight on SXSW 2015» փառատոնին: «Որդան կարմիրն» առաջին հայկական խումբն է, որը մասնակցում է այս փառատոնին: Խմբի վոկալիստ Վահան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ռեզյումեներն ուղարկել են՝ առանց հույսի, քանի որ այս փառատոնը շատ մեծ է և հայտնի, և իրենք չէին հավատում, որ իրենց կհրավիրեն: Հունվարին, սակայն, տղաներն էլեկտրոնային փոստի միջոցով հրավեր են ստացել և Մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ մեկնել են ԱՄՆ:
«Լռությունը կոտրվեց: Արդեն հարյուր տարի է, ինչ հայերը սպասում էին այս պահին, և այդ նախադասություններն արտաբերելու համար անհրաժեշտ եղավ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի քաջությունը»։
Ամեն օր նմանօրինակ երգեր հո չե՞ն ծնվում: Այս տեսակ նախագծերը, որտեղ ընդգրկված են տարբեր ազգության երգիչներ՝ հայտնի կամ ոչ այնքան, բայց ամեն մեկն իր երկիրն է ներկայացնում: Նման նախագծերը հետաքրքիր են այն իմաստով, որ համամարդկային են: Դատապարտման առումով իմ հաստատ ասելիքը կայանում է նրանում, որ երբ Թուրքիան իրեն սկսի ավելի ճնշված զգալ, իսկ այդ օրը կգա, քանի որ ամեն տեղից նույն ցեղասպանություն թեման է լսում՝ ռադիո, հեռուստատեսություն, կինո, երաժշտություն, նա մի օր կընդունի իր մեղքը:
Այսօրվա ասուլիսում լրագրողներից մեկը երգիչ-երաժիշտ Դանիել Դեքերից հետաքրքրվեց՝ արդյոք երբևէ չեն սպառնացե՞լ նրան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա Հայոց ցեղասպանության թեման բարձրացնում է ամենուր:
Հարցին՝ արդյոք այդ 15 լեզուներով թարգմանված երգի մեջ կա՞ նաև թուրքերեն տարբերակը, Արա Գևորգյանը պատասխանեց. «Կա նաև թուրքերեն: Դա եղել է ամենասկզբից: Այն ներգրավված էր ձայնասկավառակի մեջ: Բացառությամբ այլ երգիչների՝ թուրք երգչի հանդեպ կա վերապահում, նրա անունը չի նշվում, չի էլ նշվելու՝ իր իսկ անվտանգության նպատակներով»:
Երգահան Արա Գևորգյանը՝ խոսելով իր առաջիկա շրջագայությունների մասին, տեղեկացրեց, որ հրարվեր ունի նաև Թուրքիայից. Թուրքիայի հայ համայնքը հրավիրել է իրեն Թուրքիայում համերգ ունենալ: «Սակայն խնդրել եմ, որպեսզի ես պատասխանը տամ միայն ապրիլի 24-ից հետո: Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ է տեղի ունենում միջազգային դաշտում, թուրքական կառավարության մոտ…»:
Ռուսերեն տարբերակում ֆիլմը կոչվելու է «Последний полет»: Չնայած, եթե բառացի թարգմանվեր, կկոչվեր «Прерванный полет»: Ինչո՞ւ եսч որպես իմ ընկերության առաջին ֆիլմ, ընտրեցի «Անավարտ թռիչքը»: Առաջնահերթ՝ ֆիլմն ինձ շատ է դուր եկել: Բացի այդ, շուտով Ցեղասպանության 100-ամյակն է: Ես կարող էի սկսել ռուսական ֆիլմ գնելով և այդ ֆիլմի վարձույթով զբաղվելով, սակայն որոշել եմ, որ իմ առաջին ֆիլմը պետք է լինի հայկական:
Տաթեւի վանքի երգչախումբը, վանահայր Միքայել վարդապետ Գեւորգյանի եւ խմբավար Լուսինե Սարգսյանի ղեկավարությամբ, ապրիլի 12-18-ը Երեւան եւ Արագածոտնի մարզ կատարած ուխտագնացության շրջանակում մի շարք եկեղեցիներում մասնակցեց հոգեւոր արարողությունների, որոնց ընթացքում հանդես եկավ հոգեւոր երգերի կատարումներով:
Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտ-թանգարանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության բացմանը և «Քեմալական կոտորածներ» ֆիլմի շնորհանդեսին: Հանրապետության Նախագահը բացման արարողության ընթացքում ձեռագիր է նվիրաբերել Մատենադարանին։ Այն 17-րդ դարի մեծարժեք նկարազարդ Ավետարան է՝ ավետարանիչների էջադիր մանրանկարներով, կիսախորաններով և […]
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983թ.-ից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով իր անդամ-պետություններին գործունեության ամենատարբեր ձևերով նպաստել հուշարձանների պահպանությանը և լուսաբանել ժառանգության պահպանության կարևորությունն ու խնդիրները, բարձրացնել հասարակության զգոնությունը և պատասխանատվությունը ժառանգության պահպանության հանդեպ: Այս տարի ժառանգության պահապաններին առաջարկվել է ներկայանալ տարաբնույթ մշակութային նախաձեռնություններով՝ «ԻԿՕՄՕՍ-ի 50-ամյակը» խորագրի ներքո՝ ի նշանավորումն ԻԿՕՄՕՍ-ի հիմնադրման 50-րդ տարեդարձի:
Վ.Սպիվակովն ընդամենը 11 ամսական էր, երբ մայրը նրան նստեցնում էր դաշնամուրի վրա, իսկ ինքը՝ նվագում: Երբ մայրն ուրախ երաժշտություն էր նվագում, փոքրիկը փորձում էր թռչկոտել, երբ տխուր՝ ուղղակի ճոճվում էր: Եվ դաշնակահարուհի մայրն էր, որ առաջնորդել էր որդուն դեպի երաժշտության աննկարագրելի և ոչ բոլորին հասանելի աշխարհ:
Որտեղի և ինչպեսի մասին Ռուբեն Ֆիլյանից լավ ոչ ոք ասել չի կարող, ահա. «Ներքին ձայնի ժպիտն եմ, գիտակցության ու ենթագիտակցության բոլոր շերտերի ժպիտը, սիրո ժպիտը, մահվանն էլ, կասկածի ժպիտը, շնչելու ժպիտը և ոչ միայն ժպիտը` արտահայտությունը, տեսքը, գույնը, զգացողությունների ամփոփված վիճակը, կապը, արմատը, թիկունքը, լրտեսը, հմայքը, պարծանքը, շփոթությունը, սիրուհին, կորուստը, գանձը, ներկայացուցիչը, դեսպանը, հայելին, ստվերը, կուռքը, ժպիտը, վիճակը, ծիծաղը, տարիքը, հենց ինքը և էլի ժպիտը:
Հանրապետության Նախագահը կարևորել է, որ համաշխարհային ճանաչում և հռչակ ունեցող մեծ արվեստագետի հարազատները ոչ միայն չեն կորցնում կապը պատմական հայրենիքի հետ, այլև փորձում են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել պետության կողմից Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու և նրա երաժշտական հարուստ ժառանգությունը պահպանելու, ապագա սերունդներին փոխանցելու գործում ներդրվող ջանքերին:
Հիմա երկու վավերագրական ֆիլմ եմ նկարահանում։ Ֆիլմերից մեկի նկարահանումները սկսել էի երջանկահիշատակ դերասան Կարեն Ջանգիրովի հետ, ով, ցավոք սրտի, մահացավ։ Ես ընդհատեցի նկարահանումները, սակայն հիմա պետք է նոր դերասանի հետ վերսկսեմ նկարահանումներս։