«Այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր անթոլոգիայի գաղափարի ստեղծման օրից երկու տարի շարունակ համբերատար եղել են մեր կողքին, և ես ուզում եմ, առաջին հերթին՝ հատուկ ընդգծել «Գազպրոմ Արմենիա» ընկերության անունը, որի ներկայացուցիչներն ահա այստեղ են և կներկայացնեն նախագծի մանրամասները»:
Հանդիսատեսի վերաբերմունքն է ինձ բարդույթավորել: Բեմ եմ բարձրանում և հանդիսատեսի հայացքի մեջ տեսնում եմ. «Դե, կռասավչիկ, ցույց տուր, թե ինչերի ես ունակ»: Ես հասկանում եմ, որ պետք է երեք ժամ ներկայացում խաղամ՝ ապացուցելու համար, որ ես միայն արտաքին չեմ, որ ներկայացման ավարտին հանդիսատեսն ասի. «Վատ դերասան չէր»: Բայց ես ըմբռնումով եմ մոտենում այդ երևույթին, ի վերջո, դա իմ ընտրած մասնագիտության կողմերից մեկն է: Ես մի բարդույթ էլ ունեմ, որն ինձ խանգարում է կյանքում՝ դա բոլորի համար միշտ լավը լինելու ձգտումն է: Ես միշտ փորձում եմ այնպես անել, որ ոչ ոքի չնեղացնեմ: Երբեմն դա ի վնաս ինձ է աշխատում:
Լուսինե Զաքարյանի քույրը՝ Ելենա Զաքարյանը, քրոջ մասին պատմելիս նրան անվանում է Սվետիկ, քանի որ «Լուսինե» անունը «Սվետլանա»-ի հայերեն թարգմանությունն է: Որպես երգչուհի՝ այդ անունով Սվետլանան սկսեց հանդես գալ 1965 թվականից:
Ֆիլմի թեման կոնֆլիկտն է, իսկ ասելիքը համամարդկային է: Բացի այդ, կարծում եմ՝ չափազանց արդիական թեմա է: Մտածեցի, որ նման թեման և նման պատմությունն ավելի հավաստի, սցենարին ավելի հոգեհարազատ կներկայացվի, եթե այն ստեղծվի միջազգային համագործակցության արդյունքում: Ցանկությունս էր արցախյան թեմատիկայով այս ֆիլմում անպայման ընդգրկել օտարազգի պրոֆեսիոնալ դերասանների ևս: Այս իմաստով աշխարհագրությունը բավական ընդարձակ է: Ֆիլմում մեզ հայտնի հայ դերասաններից բացի՝ նկարահանվել են դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից,ԱՄՆ-ից, Ռուսաստանից:
Արվեստը հայտնի է իր գեղեցկությամբ, սակայն դրանում առկա է նաև տգեղությունն անգամ ամենահայտնի նկարիչների աշխատանքներում՝ չխոսելով անգամ արյան, էքզիստենցիալ սարսափի մասին:
Ըստ նկարչի՝ եկել է բանիմաց, աշխատասեր, նոր ու թարմ գաղափարներով զինված մի սերունդ, որոնցով անձամբ ինքը հպարտ է և ուրախ: Ցուցահանդեսի համադրական աշխատանքներին Ավետիք Ալավերդյանը ոչ միայն չի մասնակցել, այլ նաև, ինչպես ինքն ասաց՝ բոլորովին կապ չի ունեցել: «Եվ ընդհանրապես, ես երբեք չեմ մտածել, թե ի՞նչ «իզմեր»-ի եմ գնում… երևակայի՝ մոդեռնիստ եմ՝ այդպես են ասում: Ես պարզապես ոգեշնչվում եմ ամեն օր արթնանալուց, մտքից, որ դեռ կամ, դեռ ապրում եմ ու պիտի ստեղծագործեմ»,- մեզ հետ զրույցում խոստովանեց վառ գույների համադրող, գույնը իբրև կիրք ընկալող ԱվետիքԱլավերդյանը:
«Եթե դու 30 տարի շարունակ աշխատում ես մի թատրոնում և դեռ մեծ ցանկությություն ունես աշխատանքդ շարունակելու նույն տեղում և, ասած պարոն Բաբայանի, դեռ ստեղծագործական փնտրտուքների մեջ ես, սա արդեն շատ բաների մասին է խոսում: Անձամբ ինձ համար սա մեծագույն երջանկություն է»:
«Մենք, 100 տարի է, լացում ենք, բայց դրանից 1 տարին չենք ներդրել` համաշխարհային մասշտաբով մեր մշակույթն աշխարհին ցույց տալու համար։ Սա է խնդիրը։ Աշխարհի մեծ քարտեզի վրա համաշխարհային մասշտաբով մենք մեզնից ոչ մի բան չենք ներկայացնում` որպես երկիր»:
Ցանկացած մշակութային օջախի, այդ թվում` նաև թատրոնների համար հյուրախաղերը կենսական նշանակություն ունեցող կարևոր բաղադրիչ են: Երևանյան պետական և ոչ պետական թատրոնների մեծ մասի համար, սակայն, այս բաղադրիչը գրեթե ամբողջովին հետին պլան է մղված: Պատճառները հիմնականում ֆինանսական, նյութական բնույթի են, արդյունքում, սակայն, բացն առկա է:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի 100 LIVES (100 Կյանք) նախագիծը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ ներկայացնելով երգահան եւ բանաստեղծուհի Մարինե Ալեսի «Ձեզանից մեկը….» խորագիրը կրող համերգաշարը: Մեկնարկը տրվեց հոկտեմբերի 28-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, այնուհետեւ հոկտեմբերի 30-ին շարունակվեց Թբիլիսիում՝ Կոտե Մարջանաշվիլիի անվան ակադեմիական թատրոնում եւ եզրափակվեց Սանկտ Պետերբուրգում՝ Պետական Էրմիտաժի թատրոնում: Թբիլիսիում կայացած համերգին ներկա էին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Մենք առտնին խոսքն իրականության ստվերն ենք համարում, նրա կրկնակը: Ավելի շուտ, ընդհակառակը, իրականությունն է բառի ստվերը: Եվ փիլիսոփայությունը, ըստ էության, այլ բան չէ, քան բանասիրություն` խորը, ստեղծագործական ներթափանցում բառի մեջ:
Հասկանո՞ւմ եք, հեռուստատեսությունն ավելի մեծ նշանակություն ունի, քան տնտեսությունը։ Հեռուստատեսության տարածած մշակութային մատրիցան, օրինակ, թույլատրում է կոռուպցիան։ Կաշառք վերցնելու համար անգամ կարելի է գնդակահարել, բայց դա, միևնույն է, չի փոխի իրավիճակը, քանի որ մշակութային մատրիցան թույլատրում է կաշառքը (մասնավորապես` չինովնիկներին)։
«Գալան ինձ խոցեց՝ ինչպես սուրը: Աշխարհում ամենակարևորը Դալին ու Գալան են: Հետո՝ Դալին, Երրորդ տեղում՝ մնացածը: Ես սիրում եմ Գալային մորիցս ու հորիցս ավելի, ավելի շատ, քան Պիկասոյին, ավելի շատ, քան փողը»,- խոստովանում էր Դալին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հայաստանի նկարիչների միությունում մասնակցել է «Մի կտոր կրակ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը:
«Երբ 15 տարեկանում հեռացա այստեղից, ինքս ինձ երդում տվեցի, որ երբեք այստեղ որպես զբոսաշրջիկ չեմ գալու: Հետևաբար՝ այո՛, Դուք իրավացի եք, ես Հայաստան եմ գալիս միայն աշխատելու համար: Թեև սա չի նշանակում, որ ես «стакановист» եմ և միայն աշխատել եմ սիրում: Ես սիրում եմ նաև վայելել, ապրել, բայց Հայաստան գալուս նպատակն այստեղ հետս ինչ-որ բան բերելն է»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին ներկա է գտնվել ԼՂՀ վաստակավոր նկարիչ Սամվել Գաբրիելյանի հիշատակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:
«Լուսանկարիչներն էլ իրենց լեզուն ունեն՝ վիզուալ լեզու: «Գարուն» ամսագրում աշխատելու տարիներին ես հայերեն խոսել չգիտեի: Գիտե՞ս ոնց էի կոմպլեքսավորվում… Ես մարդկանց նկարում էի՝ առանց նրանց հետ խոսելու»,- ասում է Գերման Ավագյանը:
webtv-ն փորձ է արել Նարեկ Առուշանյան նկարչի արվեստի, նրա ընկերների, ընտանիքի անդամների պատումների շնորհիվ բացահայտել կյանքից անժամանակ հեռացած արվեստագետին՝ որպես անհատ, որպես քաղաքացի, որպես տեսակ և անշուշտ՝ որպես իր ուրույն աշխարհը ստեղծած նկարիչ:
Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր հայր հսկայական դեր ունի երեխայի զարգացման և դաստիարակության գործում: Շատ ավելի մեծ, քան սովորաբար խաղում է: Փող տալուց, նվերներ գնելուց և բոբոյի դերով ներկայանալուց բացի՝ կան շատ ավելի կարևոր բաներ: Առաջին հերթին՝ միասին ժամանակ անցկացնելը: Ինքս, բոլորի պես, շատ եմ սիրում տղայիս, Դավիթս 4 տարեկան է, և աշխատում եմ հնարավորին շատ ժամանակ անցկացնել նրա հետ՝ միասին զբոսնել, զրուցել, խաղալ, կարդալ: Ես զգում եմ, որ հայկական շուկայում գեղեցիկ նկարազարդմամբ մանկական գրքերի կարիք կա: Այս նախաձեռնությունն իմ առաջին փորձն է գրքի շուկայում, բայց ես պլանավորում եմ ևս երկու-երեք գրքի թողարկել` կրկին նվիրված հայր և որդի թեմային:
Գիրքը վահանագեղձի քաղցկեղով հիվանդ 16-ամյա Հեյզելի մասին է, ով համակերպվում է իր հիվանդության անբուժելիության հետ: Բայց քաղցկեղով հիվանդների աջակցության խմբակում նա պատահաբար հանդիպում է մի տղայի, և այդ հանդիպումը նրա համար ճակատագրական է դառնում: Այդ հանդիպումը ստիպում է նրան վերանայել իր հայացքները կյանքի, կորստի, մահվան և սիրո մասին: Շնորհանդեսի օրը խոսվեց նաև գրքին վերաբերող երեք հետաքրքիր փաստի մասին:
Կույր Հակոբ Բաբայանը` լինելով ինքնուս շվիահար, ապշեցնում է իր պրոֆեսիոնալ նվագով:
«Ցավոք, մեզ մոտ ամեն բան կատարվում է միայն «ուռա՜» հայրենասիրության արհեստական և բոլորովին ապարդյուն շրջանակներում»:
168.am-ի հետ զրույցում Անին պատմում է, որ նկարելու շնորհն իր համար բացահայտել է ընդամենը 4 տարի առաջ, և, որ այդ բացահայտումն անսպասելի է եղել առաջին հերթին՝ հենց իր համար. «Առաջին փորձս գրաֆիկա էր՝ արված տուշով, հետո աշխատանքներ ունեցա փայտե տախտակի վրա, ու պատկերացրեք, ինձ մոտ միանգամից ամեն ինչ այնքան սահուն ստացվեց…»
Աշխարհահռչակ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը Չեխիայում անցկացվող Ջիլհավայի ամենամյա 9-րդ միջազգային փաստագրական ֆիլմերի փառատոնի շրջանակներում համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար արժանացել է հատուկ մրցանակի:
Առաջիկա օրերին «Ուլիսեսի» հայերեն թարգմանիչ, վաղամեռիկ Սամվել Մկրտչյանի անվան հուշատախտակ կբացվի Գյումրիում` այն տան պատին, որտեղ ծնվել եւ ապրել է Սամվելը:
Դպրոցում ցուցանակ ունեինք, որի վրա գրված էր. «Երանի նրան, ով թուրք է կոչվում»: Ես փոքր էի, և առաջին միտքը, որ եկավ այդ ցուցանակը կարդալով՝ այն է, որ հայ տիկինը երջանիկ չէ: Հետո առավել հաճախ էի լսում այդ արտահայտությունը: Նման բազմաթիվ օրինակներ կային ամենուր:
Տեղի ու օտարերկրյա վարպետների ավելի քան 100 աշխատանք է ցուցադրված ծովափի 2 կմ-անոց ափին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում ներկա է գտնվել «Եվրոպա Նոստրա» մրցանակի հանձնման արարողությանը: «Կրթություն, վերապատրաստում և հանրահռչակում» անվանակարգում մրցանակի է արժանացել «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրը: Այն հանձնել է «Եվրոպա Նոստրա» մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնության փոխնախագահ Իրինա Սուբոտիչը:
Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոց-ցուցասրահում բացվել է «Կամուրջ» բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որտեղ ներկայացված են հայր և որդի գեղանկարիչների աշխատանքները: Կտավների վաճառքի ողջ հասույթը կտրամադրվի Հայկական բարեգործական ընդհանուր միության սիրիահայության օգնության ծրագրերին:
«Դուք մեծ ավանդ ունեք հայ երաժշտարվեստի, մասնավորապես, ջազի զարգացման և հարստացման գործում: Ձեր ինչպես դասական, այնպես էլ ջազային ստեղծագործությունները հաջողություն և ճանաչում են բերել ոչ միայն Ձեզ, այլև հայ ժամանակակից արվեստին ընդհանրապես, ունեն ընդգծված ազգային ակունքներ և միաժամանակ՝ համամարդկային հնչեղություն: