Mash․ Ռուսաստանցի հաքերները կոտրել են Ուկրաինայի գլխավոր ռազմական մեսենջերը
Ռուսաստանցի հաքերները կոտրել են Ուկրաինայի զինված ուժերի հիմնական մեսենջերը՝ Sonata-ն, ինչի հետևանքով զինվորականները չեն կարող հաղորդել օպերատիվ իրավիճակը և փոխանցել ստորաբաժանումների տեղաշարժի տվյալները, հայտնում է Mash Telegram-ալիքը։
Նշվում է, որ Sonata-ն չի գործել անգամ մեկ ամիս — այն արագորեն «խափանել են» PalachPro և Eye Of Sauron խմբերի մասնագետները։
«Հոկտեմբերի վերջին հրամանատարները տրամադրում էին անհատական QR-կոդեր՝ ծրագրի ակտիվացման համար։ Մեկ կոդ՝ մեկ հաշիվ, փոխանցել չի կարելի, օգտագործել՝ միայն անձամբ», — նշում է աղբյուրը։
Մեսենջերը մշակել է ուկրաինական Dolya Communication Systems ընկերությունը, որը անդամակցում է ամերիկա-ուկրաինական գործարար խորհրդին և զբաղվում է ռազմական նշանակության արտահանման և ներմուծման գործարքներով։ Ընկերությունը նաև համագործակցում է ամերիկյան Motorola Solutions կորպորացիայի հետ։ Dolya Communication Systems-ի գործընկերներն են ոչ միայն Ուկրաինայի ԶՈւ-ն, այլ նաև Անվտանգության ծառայությունը և Ազգային գվարդիան։
Ավելի վաղ նույն հաքերները կոտրել էին Ուկրաինայի ԶՈւ «Դելտա» համակարգը, որը նախատեսված է զորքերի կառավարման, ՌԴ ԶՈւ դիրքերի մոնիտորինգի և ստորաբաժանումների տեղաշարժի համար։

