Գրական աշխարհում ամենահեղինակավոր՝ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին Հայաստանի մասնակցությունն այս տարի կապված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքի հետ: Հոկտեմբերի 14-18-ը ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանը ներկայացել է առանձին տաղավարով: Շնորհանդեսին ներկա է եղել Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:
«Հաճախ, ես հորս պես շատ նաիվ եմ: Մամաս անընդհատ ասում էր՝ «Յա՝ դու, յա՝ հերդ…»: Ինձ խաբելը շատ դյուրին է»,- ասում է Նարեկ Դուրյանը:
ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը Համազգային թատրոնը հիմնադրել է 1991 թվականին:
Հարցին, թե ինչպե՞ս է կարողանում միշտ այդքան մարզական և «թարմ» տեսք ունենալ՝ Ե. Պլյուշչենկոն պատասխանեց. «Պետք է շատ քնել: Իսկ ես այսօր լավ չեմ քնել: Երբ ասուլիսն ավարտենք, գնալու եմ մի ժամ քնեմ: Իսկ առհասարակ պետք է սիրել կյանքը, սպորտը: Սիրում եմ խաղալ գոլֆ, հոկեյ, թենիս, ֆուտբոլ, սիրում եմ ձկնորսությունը… Այն ամենը, ինչ կապված է սպորտի և շարժման հետ»:
Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի աշխատանքները մեկնարկել են դեռևս երկու տարի առաջ՝ գիտահետազոտական փուլից, որին հաջորդել են կատարողների ընտրությամբ նրանց ուսումնական գործընթացի, ձայնագրության, նոտագրության հրատարակումների, նկարիչների հետ աշխատանքի փուլերը: Նախագծի աշխատանքներում ընդգրկվել են հանրապետության այդ ոլորտի ամենահեղինակավոր մասնագետներն ու կարող ուժերը, այդ թվում նաև՝ Երևանի Պետական կոնսերվատորիայի ժողովրդական ստեղծագործության բաժնի պրոֆեսորադասախոսական կազմը և նրանցից՝ կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը, ով ստանձնեց նախագծի գլխավոր երաժշտական խմբագրի ու խորհրդատուի պաշտոնը:
Մոսկվայում հոկտեմբերի 12-ին մեկնարկել են «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի նկարահանման աշխատանքները, տեղեկացնում է kinopoisk.ru-ն՝ հղում կատարելով նախագծի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում մասնակցել է կինոդերասան Հենրիկ Մալյանի 90-ամյա հոբելյանին և թատրոնի հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: Երեկոյի ընթացքում ցուցադրվել են արխիվային նյութեր թատրոնի և նրա հիմնադիր Հ. Մալյանի ստեղծագործական կենսագրության մասին, ընթերցվել են Հ. Մալյանի «Երկխոսություն երրորդի համար» գրքից հատվածներ, ինչպես նաև ներկայացվել են թատրոնի հին խաղացանկի ներկայացումներից հատվածներ:
Օհանավան համայնքում գտնվող 4-13 դդ. թվագրված Սբ. Հովհաննավանք եկեղեցին տեղակայված է Քասախի կիրճի աջ եզրին՝ քարանձավի վրա: Քարանձավն իրականում փլված է, իսկ եկեղեցի այցելող հավատացյալների կյանքը՝ վտանգված:
Նյույորքցի լուսանկարիչ Լես Սթոունը հրապարակել է մի շարք լուսանկարներ, որոնցում պատկերված են վուդուի ծեսերը:
«Կնոջս մահից հետո ինձ էլ ոչինչ չի զարմացնում։ Էն, որ մարդիկ հրճվում են իրենց կյանքի հաճույքների ու հաջողությունների համար` լողալով տարփանքների ծովում, մոռանում են, որ դրա վերջը կյանքից մահ ընկած մի ակնթարթն է։ Ես, որ կյանքս խաղ ու պար էի պատկերացնում, առավոտից-իրիկուն` երգ ու պար, աղջիկներ ու հաճույքներ, հանկարծ միանգամից կյանքս ձեռքիցս գնաց, դարձավ հին, սև-սպիտակ, թրթռացող, խռխռացող սովետական հեռուստացույց…»:
Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ, ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը, ով ակադեմիան ավարտել է դեռևս 44 տարի առաջ և հոբելյանական ցուցահանդեսին մասնակցում է «Հովհարով կինը» կտավով, 168.am-ի հետ զրույցում նշեց. «Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվեցի Գեղարվեստաթատերական ինստիտուտ, որն ավարտել եմ 1971 թվականին և անմիջապես հետո դասավանդել հարազատ բուհում: Այսօր արդեն դասավանդում եմ Աբովյան քաղաքի Գեղարվեստի պետական քոլեջում: Իմ դասախոսներից՝ Գրիգոր Աղասյանից, Էդուարդ Իսաբեկյանից, շատ բան եմ սովորել, և մինչ օրս դեռ իմ աշխատանքներում զգում ենք նրանց ազդեցությունը»:
«Մեզ ամենատարբեր կողմերից շատ էին վախեցնում, թե հայ հանդիսատեսը մեզ կարող է և չընդունել, պատրաստ չէ ռուսերեն լեզվով բարդ փիլիսոփայական ներկայացում դիտել, մանավանդ որ, մտավորական հանդիսատեսն այստեղ նվազել է, բայց մենք մեզ համար տեղում հայտնաբերեցինք այնպիսի կայացած հանդիսատես, որը լուրջ ակնկալիքներ ունի թատրոնից և կարող է կենդանի էմոցիային այնպիսի ջերմ ընդունելություն ցույց տալ, որ այդպիսի զարկերակ դահլիճում մենք իսկապես չէինք սպասում»:
Դերասանուհի Մարինա Վլադին բացատրել է, թե ինչու է աճուրդի հանել Վլադիմիր Վիսոցկու հետմահու դիմակն ու նրա բանաստեղծություններից մեկի ինքնագիրը:
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շուտով նոր մամուլի քարտուղար կունենա: Այդ պաշտոնին հավակնում է լրագրող Նանա Պետրոսյանը, ով վերջերս պարբերաբար ներկա է գտնվում Մշակույթի նախարարության կողմից կազմակերպած միջոցառումներին և ուղեկցում վերոհիշյալ գերատեսչության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ալլա Սերոբյանին,: Բացի այդ, նույն աղբյուրների համաձայն, տիկին Պետրոսյանն արդեն տևական ժամանակ՝ կանոնավոր հաճախում է նախարարություն: 168.am-ը զրուցեց Նանա Պետրոսյանի հետ՝ ճշտելու այս տեղեկությունների իսկությունը:
Լրագրողի հարցին, թե ինչքանո՞վ էր Դովլաթովը կապված Հայաստանին, կամ արդյոք նա խոսո՞ւմ էր այս երկրի մասին, գրողի այրին պատասխանեց. «Այո, նա երբեմն խոսում էր Հայաստանի մասին, և դա անխուսափելի էր: Ես հիշում եմ նրա երկար զրույցները մոր հետ՝ հայրենիքի մասին թեմաներով, և առհասարակ նրա մտքերում Հայաստանը հստակ տեղ ուներ»:
Օրերս Գյոթեի ինստիտուտը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպեց և անցկացրեց եռօրյա սեմինար, որը վարում էր ֆիլմագետ, ռեժիսոր և գրող Թոմաս Թոդը, ով բնակվում է Համբուրգում։
Օքսֆորդի համալսարանի սրտում տեղակայված այս կարևոր կրթական կենտրոնը հիմնվել է 1602թ., սակայն արմատները դեռևս 14-րդ դարի խորքերում են: Գրադարանը՝ ավելի քան 11 միլիոն գրքերով, իր մեծությամբ երկրորդն է Մեծ Բրիտանիայում:
Հոկտեմբերի 12-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում տեղի կունենա «Վոքս Վիվա» դանիական երգչախմբի համերգը:
Երիտասարդ ռեժիսոր Աննա Մելիքյանին սկզբնական շրջանում Ռուսաստանում ոչ ոք չէր վստահում, սակայն հայ ռեժիսորը մի քանի տարում ապացուցեց, որ կարող է լինել լավագույնների շարքում: Variety ամսագիրը նրան ճանաչել էր ապագա ունեցող տաղանդավոր ռեժիսորներից լավագույնը և պնդել, որ նրան Ռուսաստանի կողմից պետք է առաջադրել «Օսկարի»:
Մի քանի օր առաջ ընկերներից մեկը կատակով ասաց, որ Արմենչիկին Վաստակավորի կոչում են տվել, քանի որ շատ լավ է վաստակում: Միգուցեև ճի՞շտ է: «Նոկիա» թատրոնում Թոնի Բրեքստոնի և Լեդի Գագայի ֆոտոների կողքին մեր Արմենչիկի նկարն է դրված: Միգուցե նաև դրա համար է նա Վաստակավոր արտիստ կոչվում: Ամեն դեպքում ինձ թվում է՝ սխալ էր նրան Վաստակավորի կոչում տալը: Բայց ես, ապրելով Լոս Անջելեսում, որտեղ բնակվում է 1 մլն 500.000 միլիոն հայ, վստահ եմ, որ 1 մլն 475.000-ը կարծում է, որ ես սխալ եմ: Արմենչիկին ու նրա երգերը շատ են սիրում ԱՄՆ-ում:
Նախ՝ կուզենայի «հրաժարական» բառը խմբագրել, որովհետև վերջին օրերին ֆեյսբուքյան տարբեր օգտատերերի արձագանքներից հասկացա, որ մարդիկ շատ ցավագին են ընդունել այդ արտահայտությունը: Հրաժարական չասենք, այլ ասենք, որ ես իմ դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվել եմ: Ընդամենը 6 ամիս աշխատեցի Մշակույթի նախարարությունում: Ես գնացել էի այնտեղ իմ մասնագիտական ունակությունները, ներուժն ու գրիչը ներդնելու այդ համակարգում, բայց ժամանակը ցույց տվեց, որ համագործակցությունը կարճ տևեց:
Արթուր Բախտամյանի խոսքով՝ ֆիլմի ստեղծագործական խումբը նկարահանումների ընթացքում հայտնաբերել-բացահայտել է մեծագույն բանաստեղծներին, նրանց կյանքը, ճանապարհը։ Անցել են այսօրվա Թուրքիայի, Ստամբուլի փողոցներով, որտեղ գրողներն ապրել ու ստեղծագործել են։ Սա հարյուրամյա ճանապարհ է, մեր կարոտի ու կորստի ճանապարն է, որը ֆիլմի միջոցով ներկայացվում է հանդիսատեսին։
«Իրականում հնարավոր չէ լինել լավ արտիստ կամ լինել լավագույնը, եթե որևէ ասպարեզում դու լիովին չես տիրապետում տվյալ ոլորտի անցյալին: Ես ուսումնասիրել եմ այն և շատ ուրախ եմ, որ իմ պարային ճաշակն ու հայացքները ձևավորվել են հենց այդ ազդեցություններով: Սա է գաղտնիքը, որը ես ձեզ համար բացահայտեցի»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Բոստալի նախաձեռնությամբ հանդիպում ենք ունեցել նաև վերջինիս հետ: Քանի որ Թուրքիայի տարածքում հայկական բազմաթիվ հուշարձաններ կան, դեսպանը ցանկություն է հայտնել տեսնել հայ մասնագետներին Թուրքիայում` սեփական առաջարկներով ու խորհուրդներով հայկական հուշարձանների վերականգնման գործընթացում:
Մատենադարանի Թանգարանային համալիրում այսուհետ խմբակային շրջայցերը կիրականացվեն բարձրակարգ ռադիոգիդերով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրին Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, փոխտնօրեն Արա Խզմալյանը և «Գեոթիմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը:
Կոչումը ստանալու հաջորդ օրը մի լրագրող զանգեց ու հարցրեց. «Պարոն Թոխատյան, առավոտյան արթնացաք, և ի՞նչ…»: Ասացի. «Ոչինչ, նախաճաշեցի, գնացի աշխատանքի: Ես այդ կոչումից հետո պետք է ավելի լա՞վ խաղամ, թե՞ ավելի շատ ջանք եմ դնելու ներկայացման մեջ: Այն, որ ես փորձելու եմ իմ արածն ավելի լավ անել, դա որևէ կապ չունի կոչման հետ»: Կոչումները պետք է վաղուց վերանային: Դա այն ոսկորն է, որը կարելի է նետել արվեստագետին: Իր գործով նորմալ զբաղվող մարդը չպիտի աշխատի կոչման համար:
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. սեպտեմբերի 30-ին, Ֆրանսիայի Մարսել քաղաքում, երկարատև հիվանդությունից հետո՝ 80 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր, ֆրանսահայ ճանաչված ջութակահար, մանկավարժ Ժան Տեր-Մերկերյանը:
2018 թվականին ավարտին կհասցվեն «Ռոբերտ Սահակյանց» արվեստանոցի պատրաստած «Օլիմպիկոս» անիմացիոն լիամետրաժ ֆիլմի աշխատանքները:
ՀՀ Մշակույթի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները հեռանում են նախարարությունից: Հետաքրքրական է, որ վերջին օրերին նախարարության հետ այլևս համագործակցել չցանկացող աշխատակիցները գերատեսչությունից հեռանում են իրենց իսկ դիմումի համաձայն:
Մենք փորձում ենք ցույց տալ, թե ինչ պետք է անել, մեր թիրախը գալիք սերունդն է: Պետք չէ մտածել 10-20 տարվա կտրվածքով: Պետք է մտածել, թե ինչ է լինելու հետո, արդյո՞ք անում ենք մի այնպիսի բան, որ 200 տարի հետո ունենանք ազգային մենթալիտետ, ոչ թե պարզապես քաղաքացիական: