Բաժիններ՝

«Կադրերի բաժին N 168»-ում Աղվան Պապոյանն է. «Ըստ Բարնիի վարկածի»

«Կադրերի բաժին N 168»-ում այսօր ընթերցողներին իր սիրելի ֆիլմն է առաջարկում «Մալխաս» ջազ ակումբի և Հայաստանի պետական ջազային նվագախմբի նախկին մեներգիչ, մոսկվաբնակ երաժիշտ Աղվան Պապոյանը:

Աղվանն առաջարկում է ուրբաթ երեկոն անցկացնել ըստ Բարնիի վարկածի՝ կանադացի ռեժիսոր Ռիչարդ Ջ. Լյուիսի համանուն ֆիլմի ուղեկցությամբ (Richard J. Lewis «Barney’s Version»):

KADR-03Իր առաջարկած ֆիլմի մասին Աղվանը նշում է. «Իմ կարծիքով՝ կինոյի պատմության ընթացքում ստեղծված լավագույն ֆիլմերը հին՝ հոլիվուդյան, սովետական կամ եվրոպական ֆիլմերն են, ու կարող էի սիրով թվարկածս շարքից մեկն ու մեկն ընտրել, բայց այսօր «Կադրերի բաժին N 168»-ին ուզում եմ առաջարկել նոր նկարահանված, ռեժիսոր Ռիչարդ Ջ. Լյուիսի «Ըստ Բարնիի վարկածի» տրագիկոմեդիան, որը վերջին 5-6 տարիների ընթացքում իմ դիտած ամենատպավորիչ ֆիլմն էր: Կարծում եմ՝ կինոմաններին իմ առաջարկած ֆիլմը չի զարմացնի, հատկապես, որ ես էլ ինձ համարում եմ այդպիսին: Ֆիլմում արտառոց ոչինչ չկա, պարզապես հերոսն ինձ շատ հոգեհարազատ է»:

11219394_10203226314497387_3697134758496643149_n 11836915_10203226315297407_4352395553284248815_n 11903950_10203226318497487_7095452508617757072_n

«Ըստ Բարնիի վարկածի» տրագիկոմեդիան նկարահանվել է 2010 թ. Կանադայում: Գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Պոլ Ջիամաթին, Դասթին Հոֆմանը:

Ֆիլմը սկսվում է գլխավոր հերոս Բարնի Պանովսկու՝ ոմն Բլերի հետ հեռախոսազանգից, ում Բարնին խնդրում է խոսափողի մոտ հրավիրել կնոջը: Բլերը հրաժարվում է, ինչից հետո Բարնին կախում է հեռախոսափողը:

11899852_10203226317777469_8665763425466475014_n

11873407_10203226314937398_6881033549567985034_n

11870770_10203226317337458_1260423891681985857_n

Հաջորդ առավոտյան նա լսում Բլերի՝ սրտի կաթված ստանալու լուրը: Բարնին մեկնում է աշխատանքի՝ «Մելլին հյուսիսից» ֆիլմի նկարահանման հրապարակ, որի պրոդյուսերն է արդեն տարիներ շարունակ: Ծանր աշխատանքային օրվա ավարտը Բարնին որոշում է անցկացնել ակումբում, որտեղ հանդիպում է դեդեկտիվ Հիրնային, ով պահանջում է նրանից խոստովանել գործած հանցանքը՝ Բլերի սպանությունը…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ՝

168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։
Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս