Արայիկ Հարությունյանը չուզեց հանդիպել, փոխանցել էր՝ եթե ես հանդիպեմ Ռոբերտ Քոչարյանի հետ, ՀՀ վարչապետն ինձ ուտելու է, 3-րդ օրը հասկացա, որ 44-օրյայում պարտվելու ենք․ Ռոբերտ Քոչարյան
Պատերազմի 3-րդ օրը հասկացա, որ պարտվելու ենք։ Երկրորդ օրը Ղարաբաղում էի, այն ինչ տեսել եմ, ինձ բերել է համոզմունքի, որ այս պատերազմում պարտվելու ենք։ Երկու շաբաթ մնացի և իմ գնալուց հետո ամեն օր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջոցով փորձում էի հորդորել Արայիկ Հարությունյանին, որ անեն ամեն ինչ պատերազմը կանգնեցնելու համար։ Ակնհայտ էր, որ մենք պարտվում ենք, 5-րդ ալիքին ասել է Ռոբերտ Քոչարյանը։
«Ունեի գործողությունների պլան, ուզում էի հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ։ Մերժեց, չուզեց հանդիպել և Բակո Սահակյանի միջոցով փոխանցեց՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, ՀՀ վարչապետն ինձ ուտելու է»,- նշել է նա։

