Բաժիններ՝

Օձունի Սբ. Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքների շուրջ ՀՀ Մշակույթի նախարարությունը գիտամեթոդական խորհրդի նիստ է հրավիրել

Վերջին օրերին մամուլում լայն քննարկմա առիթ հանդիսացած Օձունի Սբ. Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքների շուրջ ծավալված քննարկումների արդյունքում երեկ ՀՀ մշակույթի նախարարությունը գիտամեթոդական խորհրդի նիստ էր հրավիրել: Հերթական անգամ՝ մոտ 10 ժամ տևողությամբ հանդիպման ընթացքում քննարկվել է Օձունի Սբ. Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքների արդյունքը։ Այս մասին «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի» ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել նիստի մասնակից ճարտարապես Ստեփան Նալբանդյանը: Նիստը վարել է Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։

Նիստին ներկա են եղել տաճարի վերականգնման աշխատանքներով մտահոգ քսանից ավելի մտավորականներ՝ ճարտարապետներ, հնագետներ, պատմաբաններ և այլն։

Հատկանշական է, որ նիստին մասնակցելու հրավերը մերժել է եկեղեցու վերականգնող ճարտարապետ Միշա Հակոբյանը, ով վերջին օրերի հրապարակայնորեն հայտարարեց եկեղեցու վերականգնման աշխատանքների ընթացքում բաց թողնված սխալների մասին: Գիտամեթոդական նիստի մանրամասների մասին Մշակույթի նախարարությունն առայժմ լռում է՝ խոստանալով հրապարակել դրանք ավելի ուշ: Մեր ունեցած տեղեկություններով՝ 10 ժամ տևած քննարկումների արդյունքում գիտամեթոդական խորհուրդը խնդրի շուրջ որևէ վերջնական հայտարարի չի եկել:

Հիշեցնենք, որ Օձունի վերականգնվող եկեղեցու շուրջ առաջացած աղմուկի  պատճառը օրեր առաջ «Օձուն» տեղեկատվական կենտրոնի կողմից համացանցում տարածած տեղեկությունն էր, որի հիման վրա լոռեցի մի խումբ ակտիվիստներ ստորագրահավաք էին սկսել նախարար Հասմիկ Պողոսյանին և հուշարձանների պաշտպանության գծով փոխնախարար Արև Սամուելյանին պաշտոնանկ անելու պահանջով, որին հաջորդեց Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի հակասական քննարկումների տեղիք տված հարցազրույցը, այնուհետև եկեղեցու վերականգնող ճարտարապետ Միշա Հակոբյանի նամակը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս