Բաժիններ՝

Աշտարակ-Թալին ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդը մահացել է

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 1-ին, ժամը 06:18-ին ահազանգ է ստացել, որ Արուճ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Տ., ծնված 1981 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մետր), գլխիվայր շրջվել և հայտնվել Հյուսիս-հարավ ավտոճանապարհին․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, դուրս բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս