Ես կազմակերպում եմ ու ասում եմ՝ ատրճանակդ տար կնոջդ տուր, թող պահի՞: Անտրամաբանական է: Նրանց պետք են թուլակամ մարդիկ, որ իրենք կարողանան ուղղորդել: Մի տեղեկություն էլ հայտնեմ: Կաֆել խփող Սամվելի եղբայրը՝ Ռոբերտ Հարությունյանը, հիմա քրեակատարողական հիմնարկում է:
«Ընտրությունների ավարտից հետո, երբ ամեն ինչ պարզ կլինի ու միջազգային դիտորդներն էլ հեռացած կլինեն, փետրվարի 22-23-ին ինձ կձերբակալեն։ Արդեն հստակ երևում է այն քաղաքական պատվերը, որը գալիս է նախաքննությունից…»։
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է նախագահի թեկնածու, հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանի այսօրվա հայտարարությանը:
168.am-ին հայտնի դարձավ, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում Պ. Հայրիկյանին մինչ ՍԴ-ից դիմումը հետ վերցնելը այցի էր գնացել ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը։
«Գյումրիում Սերժ Սարգսյանը բոլոր հարցերին պատասխանեց, երբ ասաց՝ ինչքան ուզենանք, այնքան էլ կխփենք: Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ եմ անում, որ լրջագույն պատասխանատվությամբ ընդունեն Սերժ Սարգսյանի վերոնշյալ ասածը, որովհետև վերջինս ասել է բացարձակ ճշմատություն»
«Եթե իշխող կուսակցությունը, այդ թվում՝ Արմեն Աշոտյանը, ընդունեն և բացահայտ ասեն, որ ռեալիթի շոու չէ, այս դեպքում ես կհամագործակցեմ Առողջապահության նախարարության հետ ու ավելի լուրջ կդիտարկեմ իրենց կողմից ներկայացրած պահանջները, որոնք այս պահին ես լուրջ չեմ ընդունում»
«Ժողովրդավարության բարիքները երբեք չեն կարող օգտագործվել կրիմինալ հակամարդկային քաղաքական ուժերի կողմից, որպեսզի նման ուժերը գան իշխանության»:
Այսօր ժամը 12: 25ին ՀՀ նախագահի թեկնածու, Ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը դիմել է Սահմանադրական դատարան և ետ վերցրել 2013 թ. նախագահական ընտրությունները հետաձգելու մասին իր կողմից երեկ ներկայացրած դիմումը:
«Չնայած պարտավոր չեմ բոլոր քայլերս ներկայացնել, բայց կուզեի, որ բոլոր համակիրներս տեղյակ լինեն, որ եթե առաջիկա 2 օրերի ընթացքում ընդդիմադիր թեկնածուների միավորումը կայանա, ապա ես դիմումս ետ կվերցնեմ, և մենք ընտրությունների կգնանք փետրվարի 18-ին»:
«Ազատություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը պատասխանել է նախագահի մեկ այլ թեկնածու, Ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի բաց հայտարարությանը, որը, ինչպես արդեն հայտնել էինք, վերաբերում էր միասնական թեկնածուով հանդես գալու` Հայրիկյանի առաջարկին:
Վաղը` փետրվարի 10-ին, ժամը 15:30-ին ՀՀ նախագահի թեկնածու, Ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը դիմում է ներկայացնելու Սահմանդրական դատարան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի շտաբի անդամ, Պ. Հայրիկյան մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանը:
Եթե նկատել եք, առաջադրված ուժերը Սերժ Սարգսյանին առանձնապես չեն քննադատում, այլ մրցակցում են իրար հետ, թե ո՞վ ավելի կոռեկտ, ավելի բարեհամբույր կգտնվի Սերժ Սարգսյանի նկատմամբ: Սրա բացատրությունը հետևյալն է` նրանք հասկանում են, որ իրենց վերջնական արդյունքը գրելու է Սերժ Սարգսյանը:
«Անդրեաս Ղուկասեանին եմ հանձնել բաց նամակը հանդես գալու որպես միացեալ թեկնածու»,- այս մակագրությամբ քիչ առաջ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր էջում զետեղել է այս նկարը։
Եթե ամրոցի վրա գրոհն ինչ-ինչ պատճառներով հաջողությամբ չի պսակվում, ապա հարկավոր է սկսել նրա պաշարումը: Կարծում եմ` սա է Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին նախաձեռնության նպատակը:
Հարցին, թե մտահոգություն չունե՞ք, որ հարցաքննության կկանչեն նաև Ձեզ, Վարդան Սեդրակյանը պատասխանեց. «Ոչ: Երբ կկանչեն այդ ժամանակ կխոսենք: Ինձ առայժմ որևէ մեկը չի զանգահարել, որևէ բան չի ասել»:
ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր հանդես էր եկել հայտարարությամբ, որով կոչ էր անում նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահական ընտրություններում միավորվել, հանդես գալ մեկ թեկնածուով՝ վստահեցնելով, որ դա է հաղթանակի միակ ճանապարհը:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբի անդամ, Հայրիկյանի մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանը:
«Դա մեր որոշելիքը չէ: Ամեն քաղաքական ուժ ինքը պետք է որոշի, եթե միավորվում է այս գործընթացի մեջ՝ ինքը պետք է որոշի, թե ո՞ր ճանապարհով դա պետք է արվի՝ լուծարման, միաձուլման, վերակազմման… Իրենք պետք է հավաքվեն՝ իրենց համագումարներով, որոշումներով, ու գտնեն այն ճանապարհը, որով իրենք միանում են այս կուսակցությանը՝ համաձայն կուսակցությունների մասին օրենքի»
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ երեկ 28 հոգու կողմից հայտարարություն-ծանուցում է մուտքագրվել ՀՀ արդարադատության նախարարություն՝ ՀԱԿ կուսակցություն ստեղծելու մասին:
Երեկ՝ փետրվարի 7-ին, 28 անհատների կողմից հայտարարության ծանուցում է մուտքագրվել ՀՀ արդարադատության նախարարություն` «Հայ ազգային կոնգրես» անունով կուսակցություն ստեղծելու մասին:
ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը կայցելի ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին:
Անդրադառնալով ԿԸՀ հորդորին՝ դադարեցնել հացադուլը, Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ թեկնածուն կոչին դրական է վերաբերվում, բայց շարունակելու է հացադուլը:
«Ես կողմ եմ ՀԱԿ-ը պահպանելուն, և ինչ հնարավոր է՝ կանեմ, որ ՀԱԿ-ում բարեփոխումներ, գործելակերպի փոփոխություն, առողջացում լինի: Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ամբողջական կուսակցություն դառնալու մասին գաղափարը գուցե ևս դիտվի որպես առողջացման հիմք, գուցե՝ արմատական առողջացման հիմք, բայց ես, այնուամենայնիվ, դեմ եմ սրան»:
Վերջին հրաժեշտը կկայանա փետրվարի 9-ին ժամը 12:00-ից 14:00-ն, Կամերային երաժշտության տանը: Իսկ հուղարկավորությունը տեղի կունենա ժամը 14:00-ին Երևանի քաղաքային պանթեոնում:
«Մենք համամիտ չենք կառավարության որոշման հետ և ուզում ենք, որ Հովհաննես Գրիգորյանի հուղարկավորությունը կատարվի Կոմիտասի անվան այգու պանթեոնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
Հայրիկյանի առողջական վիճակը ՍԴ դիմելու միակ պատճառը լինել չի կարող
«Սկզբում որոշվեց, որ փամփուշտի հարվածից է ձեռքը վնասվել, որ շուտով կլավանա, բայց լավանալու փոխարեն՝ ցավեր սկսվեցին անգամ ամբողջ ձեռքի շրջանում՝ ուսից մինչև մատները»,- ասաց Կարո Եղնուկյանը:
«Չեմ կարծում, թե հիմնական դաշինքի անվանափոխությունը նոր կուսակցության որևէ բան կփոխի: Կարծում եմ՝ հիմա, այս պայմաններում նոր կուսակցություն ստեղծելու մասին խոսելու ժամանակը չէ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը
«Արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերից ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության»
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՀԺԿ անդամ Գրիգոր Հարությունյանն՝ անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցին: