Ինչի՞ մասին են խոսել Սերժ Սարգսյանը և Պարույր Հայրիկյանը

Այսօր 12:25-ին Պարույր Հայրիկյանը դիմել էր Սահմանադրական դատարան (ՍԴ)՝  նախօրեին իր ներկայացրած  դիմումը հետ վերցնելու համար։ Թեկնածուն իր դիմումն ուղարկել էր փաստաբան Լևոն Բաղդասարյանի միջոցով։ Հետաքրքիրն այն է, որ ընտրությունները հետաձգելու մասին իր դիմումը փետրվարի 10-ին, ժ.16:30-ին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն անձամբ էր իր փաստաբանի հետ ներկայացրել ՍԴ՝ ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի հիմքերով ՀՀ նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ: «Հետ վերցնելու» դիմումը Հայրիկյանն ուղարկել էր փաստաբանի միջոցով՝ հավանաբար խուսափելով լրագրողների հետ հարցուպատասխանից: ՍԴ մամուլի պատասխանաու Հովհաննես Պապիկյանն ի ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայրիկյանի դիմումը (տես՝ լուսանկարում):

168.am-ին հայտնի դարձավ, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  հիվանդանոցում Պ. Հայրիկյանին մինչ ՍԴ-ից դիմումը հետ վերցնելը այցի էր գնացել ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը։  ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի շտաբի անդամ,  մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է մեր տեղեկությունը. «Նախագահը այցելել է երեկ առավոտյան՝ ՍԴ գնալուց առաջ: Այցելության պահին ես ներկա չեմ գտնվել, բայց գործող նախագահի այցը եղել է զուտ Հայրիկյանի առողջական վիճակի մասին հետաքրքրվելու նպատակով»: Կ. Եղնուկյանը նաև նշել է, որ ՍԴ դիմելուց հետո նախագահը Պ. Հայրիկյանին չի այցելել:

Hayrikyani dimum@ SD

Տեսանյութեր

Լրահոս