«Հայտարարության տեքստը պատրաստելիս մենք պայմանավորվել էինք վերջում գրել, որ «ստորագրությունների համար բաց է մյուս թեկնածուների համար»: Բայց նյութը տարածելիս, նաև ես, մոռացանք այդ մասը նշել»,-ասում է Պ. Հայրիկյանը։
«Ես ցավում եմ, որ Հայաստանում չեն հասկանում՝ ի՞նչ է նշանակում փողերի լվացում: Շատ կարևոր է, որ պետությունում փողերի լվացման կոնտրոլն աշխատի: Սա շատ անհրաժեշտ է Հայաստանին»,- ասում է Հովհաննես Իգիթյանը։
«Չե՞ս ուզում քեզ հինգ տարի ևս կեղեքեն, գնա, գլուխդ տուր պատով, պայքարի: Այնքան պետք է տաս, որ պատը ծակես»
«Այն, որ պարոն Օսկանյանի նկատմամբ իրականացվել է քաղաքական հետապնդում, ես դա բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ»:
«Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ սկսված քրեական գործը շարունակվում է, հարցաքննություններ են ընթանում: Այս մասին այսօր լրագրողներին ասաց հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանը:
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ եղանակային ձնառատ պայաններն, անշուշտ, խանգարում են հացադուլի իրականացմանը, բայց պատճառ չեն դառնա սկսած քայլն ավարտին չհասցնելու համար: Նա եռօրյա հացադուլ է հայտարարել՝ ի համերաշխություն ինքնառաջադրված նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի պահանջների:
«Հարգում եմ Անդրիաս Ղուկասյանի հացադուլին դիմելու քայլը, որը, կարծում եմ, նպատակ ունի շեշտադրել երկրում առկա իրավիճակի անելանելիության մասին իր պատկերացումները»:
Նույնիսկ եղանակային պայմանները չեն խանգարում, որպեսզի ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը շարունակի իր հացադուլը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Նժդեհը մեր ազգային նվիրական կերպարներից մեկն է, ում վերաբերյալ ֆիլմ նկարահանելը շատ դժվար է ու լուրջ: Եթե ինձ հարցնեին՝ գոնե սցենարի մեջ որոշ ուղղումներ կանեի: Օրինակ՝ ֆիլմում Նժդեհն օգտագործում է «ցեղասպանություն» բառը, բայց այն տարիներին այս բառը որպես այդպիսին չկար:
ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը վստահ է, որ թեկնածուների միավորման դեպքում ընտրությունները կավարտվեն մեկ փուլով:
«Հայհոյում են չեկիստները՝ գաղտնի գործակալական ցանցում աշխատողները, որոնց համար աշխատելու ճիշտ ոճը հենց այսպիսին էր՝ ոչ միայն հայհոյում են, այլև մեղադրում»,-ասում է Պ. Հայրիկյանը
Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նա շարունակում զրպարտել: Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը բաժակները իրար չեն խփել. Գուրգեն Եղիազարյանի աչքերին տեսիլքներ են երևում:
Րաֆֆին բաժակը բարձրացրեց, բեղիկների տակից լայն ժպտաց: Իսկ մե՞նք: Դուք ինձ տեսե՞լ եք, որ ես համագործակցեմ ԲՀԿ-ի հետ: Ես ՀԱԿ անդամ եմ և միշտ ասել եմ, որ ցանկացած մարդ, եթե վաղը ասի, որ դեմ է այս իշխանություններին, իմ բարեկամը կլինի, իմ ընկերը կդառնա: Մենք ԲՀԿ-ին մարտի 1-ի մեղավո՞ր ենք ասել
Առանց սարկազմի եմ ասում՝ Սերժ Սագսյանը առավելություն ունի ցանկացած առաջադրված թեկնածուի նկատմամբ: Թող ցուցակ չկազմեն, նորմալ ընտրություններ անցկացնեն, ով որ հեռագիր չի տա, չի շնորհավորի, թող շան տղա լինի:
Նա Սերժ Սարգսյանի մասին խոսում է այնպես, կարծես նրա շտաբի պետը լինի: Հովիկ Աբրահամյանն ըտենց չի գովում Սերժ Սարգսյանին, ոնց որ սրանք: Հովիկ Աբրահամյանը մինչև հիմա ծպտուն չի հանել: Իսկ այս հակառակորդները սազերն առած գովում են:
ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն այսօրվա ասուլիսում ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին անվանեց «թեկնածուիկներ»՝ նրանց մեղադրելով Սերժ Սարգսյանի գործունեության թերությունները չբարձրաձայնելու մեջ:
Ըստ Գ. Եղիազարյանի, նախընտրական այս ամբողջ թոհուբոհի մեջ մարտի դաշտ դուրս եկած «խրոխտ տղամարդիկ ծպտուն չեն հանում» այն մասին, թե ինչ չարեց նախագահն իր պաշտոնավարման տարիներին:
Մեր տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են մեքենայից դուրս բերվում ծաղիկները, որոնք տալիս են երիտասարդների ձեռքն ու ուղարկում համապատասխան փողոց:
Ժողովուրդս այնքան է նահանջել իր իրավունքների հարցում, քաղաքական դաշտն այնքան է ապաքաղաքականացվել ու բազարի վերածվել, որ լոզունգի համար հնարավոր է դարձել «Սասունցի Դավիթի» վրայի փոշին թափ տալ:
Սուրեն Սուրենյացի խոսքով՝ միջադեպը սկսվել է Թումանյան փողոցի վրա գտնվող «Կալիբր» սրճարանում, ավարտվել՝ Կոմիտասի «Արևելյան խոհրանոց» սրճարանում:
Այն մարդիկ, ովքեր փորձում են ի սկզբանե սևացնել, ցեխ շպրտել, պետք է նաև հասկանան, որ մյուս քաղաքալան ուժերը ևս պատասխանատու են լավ ընտրությունների անցկացման հարցում: Միայն մեր կուսակցությունը չէ պատասխանատու:
Իմ հնարավորությունների չափով ես ամեն ինչ կանեմ, իհարկե, տեղավորվելով բյուջեի ծախսերի մեջ, որովհետև գիտեք, որ մեր ծախսերն անվերջանալի չեն, ունենք նաև սահմանափակումներ:
ՀՀԿ-ին ձեռնտու է, իրենք քարոզչություն անում են, ասում են՝ ո՞նց թե, մեր երիտասարդներն են, նախագահ են ընտրելու, բա տեղյակ չլինե՞ն թեկնածուների ծրագրերին: Իրենց թեկնածուն աջ ու ձախ ուզածդ բուհում, ուզածդ պահին կարող է մտնել և հանդիպում կազմակերպել, իրենց ասելիքն էլ ասել:
168.am-ը 1996 թվականի նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբի պետ, «Ազգային պետություն» կուսակցության նախագաh Սամվել Շահինյանից հետաքրքրվեց՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են Վարդան Սեդրակյանի վերոնշյալ հայտարարությունները, թե՞ ոչ, ինչին ի պատասխան, նա ասաց.
«Դա նույն է, որ պոռնոաստղին դարձնես նախագահ». սոցիոլոգը՝ Վ. Սեդրակայանի՝ նախագահ դառնալու հավակնությունների մասին
«Հայաստանը գերտերությունների համար մնում է աշխարհաքաղաքական լարված կենտրոն, որը կապված է հիմնականում ԼՂՀ հարցի կարգավորման հետ: Մեր տեսակետից, նման ձևաչափ ունեցող ցանկացած երկիր միշտ ձգտում է միանալ ավելի հզոր պետության հետ»:
Մեղավոր ենք, որ գուցե չենք պնդել, բայց դա շատ անշնորհակալ գործ է այդպիսի խարիզմատիկ առաջնորդ ունենալու պարագայում: Կարող էինք ասել, որ մենք խելոք էինք, բայց անիմաստ է:
«Այն իրավիճակը, ինչ ունեինք հինգ տարի առաջ և ինչ հիմա տեսնում ենք այս նախագահական ընտրություններին, բոլորովին տարբեր է՝ 180 աստիճանով տարբերվում է մեկը մյուսից»:
Իհարկե, կան օբյեկտիվ պատճառներ, թե ինչո՞ւ ՀԱԿ առաջնորդը չառաջադրվեց ընտրություններում, անշուշտ, այս որոշումը հարգում եմ, բայց քաղաքական իմաստով առաջադրվել ու մասնակցել պետք էր:
Նախագահական ընտրություններին ամեն մեկը չպետք է մասնակցի, դա հո կոլխոզի նախագահ չէ՞: Երկրի նախագահը լուրջ գործ է, եթե անցած ճանապարհ չունենաս, գործարանի տնօրեն, ինժեներ եղած չլինես, խորհրդային կարգերում աշխատած չլինես, էլ ո՞նց պետք է նախագահ դառնաս: