![](/banners/BeFunky-design.jpg)
Հայրիկյանը փոշմանեց. թեկնածուն դիմումը ետ վերցրեց ՍԴ-ից
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/hayrikyan1.jpg)
Այսօր ժամը 12: 25-ին ՀՀ նախագահի թեկնածու, Ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը դիմել է Սահմանադրական դատարան և ետ վերցրել 2013 թ. նախագահական ընտրությունները հետաձգելու մասին իր կողմից երեկ ներկայացրած դիմումը: Այս մասին 168.am-ին հայտնեց ՍԴ մամուլի պատասխանատու Հովհաննես Պապիկյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 10-ին ժամը 15:30-ին, Պարույր Հայրիկյանն իր փաստաբանի հետ միասին ՍԴ ներկայացրեց ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու մասին դիմումը:
Նշենք, որ Հ. Պապիկյանը հայտնեց նաև, որ դիմումը ետ վերցնելու առնչությամբ կտարածվի պաշտոնական հաղորդագրություն: