Ընտրությունների լեգիտիմությունը կապված չէ այս կամ այն կուսակցության, անհատի առաջադրման կամ չառաջադրման հետ: Մեկ թեկնածուի դեպքում էլ հնարավոր է՝ անցկացվեն լեգիտիմ ընտրություններ: Ոչ միայն ՀԱԿ-ի, այլև ընդդիմադիր մյուս ուժերի կողմից մի սխալ թույլ տրվեց, երբ վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները սահուն ընդունվեցին ընդդիմության կողմից՝ առանց դժգոհության:
Հաղթել կարող է միայն գործող համակարգից առաջադրվողը: Այն նույն համակարգը, որն առաջադրել է Սերժ Սարգսյանին, եթե առաջադրեր ցանկացած մեկին, ասենք՝ Հովիկ Աբրահայանին, Շարմազանովին, Մհերին, մարդիկ կասեին, որ նա մրցակից չունի:
ՀԱԿ-ն այն յոթ հոգին չեն, որոնք խորհրդարանում նստած են: Կոնգրեսը, անգամ խորհրդարանական խմբակցության պարագայում՝ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Ես գտնում եմ, որ եկել է ժամանակը, երբ Կոնգրեսի կազմում առկա կուսակցությունները պետք է փորձեն ակտիվանալ, անկախ նրանից՝ կմնա՞ն նրանք կուսակցության կազմում, թե՞ ոչ:
«Ըստ տրամաբանության՝ Ադրբեջանն այս զենքերի կարիքը չպետք է ունենա: Ըստ տարածաշրջանային, նույնիսկ ռազմական ռազմական ուժերի դասավորվածության տրամաբանության՝ դրանք Ադրբեջանին անհրածեշտ լինել չեն կարող»:
ԼՂՀ հարցը կարող է լուծվել, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, միջազգային կառույցները, միջազգային հանրությունը, միջնորդ երկրները կողմնորոշվեն, թե ի՞նչ են ուզում:
Անուններ տալ չեմ ուզում: Բայց որ նման գործելակերպ Կոնգրեսում մեկ-մեկ լինում էր՝ դա փաստ է: Չեմ կարող ասել, թե այս շշուկների տարածման իմաստը որն է:
Մեր հարցին, թե ի՞նչ խառնակիչ գործողություններ էին դրանք և ո՞ւմ կամ ինչի՞ն են եղել ուղղված, Պետրոս Մակեյանն պատասխանեց. «Կարծում եմ՝ այս պրոցեսի հեղինակը Զուրաբյանն Լևոնն է եղել: Նախաձեռնությունն ինձ թվում է իրենն է եղել: Իսկ թե ինչո՞ւ է նա նման բան արել, չեմ կարող ասել, իրենից հարցրեք»:
«2007 թվականի խորհրդարանական ընտրություններում ու 2008-ի նախագահական ընտրություններում «Ժառանգության» պահվածքը ցույց տվեց, որ իրենք ու իշխանությունը միասին են աշխատում»,- ասել է էպոսագետ թեկնածուն
«Ի՞նչ է` Դուբայում միայն ԱԺ պատգամավորները կարո՞ղ են հանգստանալ: Իմ գործելակերպը օլիգարխին հատուկ չէ: Մեքենաս գնել եմ Դուբայից, օգոստոսին էլ ընտանիքիս հետ հանգստանում էի Բուլղարիայի «Զոլոտիյե պեսկի» հանգստավայարում: Հիմա ի՞նչ պետք է անպայման գալ մաշված, հին շորերով, հա՞: Ես կարող էի այս ամեն ինչը չասել»:
Բագրատյանը, Հայրիկյանը, Րաֆֆին քաղաքական կենսագրություն ունեցող գործիչներ են, որոնք գաղափարներով են գալիս և ոչ ռեսուրսներով:
Սերժ Սարգսյանը մի մարդ է, որը մեր անկախության պայքարի առաջին օրվանից մինչ օրս գտնվել է իրարամերժ, հակասական երևույթների մեջ և բոլոր պարագաներում նա հաղթող է դուրս եկել: Հիմա կմտածեք, որ գովո՞ւմ եմ էդ մարդուն: Ըտենց մտածեք:
«Կարծում եմ՝ մարդը (Գագիկ Ծառուկյանը:- Տ.Մ.) հաշվարկ արեց, տեսավ, որ ավելի ճիշտ է պահպանել իր սեփականությունը, քան ընկնել անորոշ քաղաքական ինդիվինդետների հետևից ընկնել»:
«Վա՜յ, վա՜յ, եթե հանկարծ չտաներին բանտ, կարող է պատահի դա ավելի հավանական էր: Նա դրել է մասնավորեցման հիմքը, մինչև նրան որևէ մեկը դա արե՞լ է, նա է հինավորել մասնավորեցման հիմքը»:
Ադիբեկյանի համոզմամբ, ընտրությունների երկրորդ փուլ չի լինի և Սերժ Սարգսյանը մոտ 70% ձայներով կվերընտրվի որպես ՀՀ նախագահ. «Սերժ Սարգսյանին լուրջ մրցակից չեմ տեսնում, որովհետև հենց ընդդիմությունն այնպես արեց, որ նա լուրջ մրցակից չունենա»:
Կարծում եմ դեռ շուտ է նման հարց մեզ ուղել, որովհետև ինչպես ողջ ազգը, այնպես էլ մենք՝ նախատոնական օրեր ենք ունեցել, Ամանորն ենք նշել ու քննարկումներ անելու հնարավորություն չի եղել:
Մեզ մոտ որոշումները կայացվում են մասնակից անդամների կոնսենսուսի պարագայում: Բոլոր ներկաների հետ որոշումը համաձայնեցված է եղել:
Ուզում եմ հասկանան, որ Հայաստանը մեկն է և պայքարել պետք է միասնական: Իսկ համախմբվել պետք է ինքնորոշման իրավունքի համար, որ քո փոխարեն չորոշի Սերժը, Ծառուկյանը կամ Քոչարյանը
ՀԱԿ-ն ուներ ակնհայտ առաջնորդ, հիմա նա կգնա: Որոշ ժամանակ ՀԱԿ-ը կարող է չունենալ առաջնորդ: Բայց իր գործունեության ընթացքում կարող են նոր առաջնորդներ ի հայտ գալ: Նոր լիդերները կգան-կգնան, բայց քաղաքականությունը կմնա:
«Էդուարդ Շարմազանովը շատ փոքր է, որ էպոխայի սկիզբ կամ ավարտ կանխագուշակի: Միայն Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է որոշել, թե երբ է ինքը սկսում, երբ ավարտում իր գործունեությունը: Իսկ Շարմազանովի էպոխան դեռ չի էլ սկսվել: ՀԱԿ առաջնորդը որոշեց, մտավ քաղաքականություն, հիմա էլ որոշել է դուրս գալ»:
2012 թվականի ամենամեծ ձեռքբերումը «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համարում է Շախմատային օլիմպիադայում տարած մեր թիմի հաղթանակը:
Կ. Աճեմյանի համար մեծ հպարտություն էր խորհրդարանում հենց Հանրապետականին տեսնել՝ որպես իշխող մեծամասնություն:
Սովորական հայկական ընտանիքի ծախս եմ անում: Բայց ծախսը չէ կարևորը, այլ դրական մթնոլորտի ստեղծումը, որը կարողանում ես ստեղծել ընտանիքիդ, հարազատներիդ, ընկերներիդ հետ:
Ձմեռ պապիկից պատգամավորը Հայաստանի համար ցանկանում է նվազագույն արդարության զգացողություն, հույսի վերականգնում ու հավատ դեպի պայծառ ապագա:
Դե, իհարկե, սեղանին ուրիշ ուտեստներ էլ կլինեն, բայց ես ամենաշատը սիրում եմ թփով տոլման:
Ամեն տարի, դեկտեմբերի 31-ի երեկոյան մեր քաղաքական թիմի զգալի անդամներ մեր ընտանիքներով հավաքվում ենք, Նոր տարին անցկացնում ենք միասին, այնուհետև առավոտվանից անցնում ենք հյուրերի ավանդական ընդունելությանը:
«2013-ին թող այս տարվա նման չլինի կյանքը: Ավելի լավ տարի թող լինի»,- ասաց Տիգրան Կարապետյանը:
168.am-ի հետ զրույցում Գյումրիի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը 2013 թվականին հայ ժողովրդին մաղթեց խաղաղություն, հավատ, հույս, սեր միմյանց նկատմամբ:
«Ծառուկյանի ընտրողները հիմնականում միջնակարգ կրթության մակարդակ ունեցողներ անձինք են ու կանայք: Իսկ հայ կինը, որը բաժանվում է, երրորդ անգամ չի ամուսնանում: Դրա համար կանայք դժվար կբաժանվեն Ծառուկյանից ու կնախընտեն մնալ տանը»,- ասում է Ահարոն Ադիբեկյանը:
Հիմնական հակառակորդ գործող նախագահին կարող էր լինել ԲՀԿ ղեկավարը, ով, սակայն, հեշտությամբ հրաժարվեց իր ամբիցիաներից ու պարզեցրեց իրավիճակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը:
«Որևէ լավատեսություն չկա, որ վաղը կարող է ավելի լավ լինել, որովհետև հիմնական խնդիրը , որ անհաժեշտ է լուծել մարդկանց Հայաստանում մնալու համար, կառավարությանը, իշխանության չի հաջողվում»