Մայրս բժշկուհի է, որը միշտ մտահոգված է եղել իմ գիրությամբ, հիմա ինձ վրա չի կարող խոսել (ծիծաղում է,- Տ.Մ.), բայց դրանից բացի ծնողական հույզ ու լիցք են տալիս ինձ:
Հրապարակում, այո, կան առաջարկներ, քաղաքական լուրջ կարծիքներ հնչեցնող մարդիկ, բայց որոշումը պետք է կայացնի առաջնորդը: Կլինի՞ բախում, չի՞ լինի, ապրիլի 9-ը կդառնա՞ ջրբաժան, չի՞ դառան, այդ ամենը պետք է որոշի ընդդիմության առաջնորդը:
Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը իրական պատկերացում ունի, թե ինչ է կատարվում երկրում: Ուրիշ բան, թե ինպե՞ս է ինքը մեկնաբանում իր ունեցած ինֆորմացիան, ինչպե՞ս է իր մեջ վերլուծում ու ինչպե՞ս է այն մատուցում:
«Այսօրվա ներքաղաքական իրավիճակն առանձնանում է նրանով, որ չկա այն ատելության մթնոլորտը, թշնամանքը, որը եղել է տարիներ շարունակ գրեթե համապետական բոլոր ընտրությունների՝ հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ»:
«Կարապետ Ռուբինյանը, Նիկոլ Փաշինյանը, Ժիրայր Սէֆիլյանը մարդիկ են, ովքեր քաղաքական մտածելակերպ ունեն: Նրանք գուցե կարողանան ելքեր գտնել այս կամ այն ձևով: Քանի որ ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը, ոչ Սերժ Սարգսյանը չեն ցանկանում գնալ սուր բախումների, ելքն ի վերջո կլինի բանակցությունների սեղանի շուրջ»:
Թե՛ քարոզարշավի ընթացքում, թե՛ դրանից հետո ես և իմ գործընկերներն այցելել ենք գյուղեր ու քաղաքներ և, ես վստահ եմ, որ այդ ժամը կգա և մենք ոչ միայն կայցելենք, այլև մեր պատգամը կտանենք գյուղ ու քաղաք, որովհետև Սահմանադրության երկրորդ հոդվածը, ըստ որի՝ պետությունը ժողովրդինն է, ոչ միայն Երևանինն է, այլև ողջ հայ ժողովրդինը:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը՝ Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը, ով այսօր ԱՄՆ-ից այցելության է եկել հացադուլ հայտարարած իր որդուն, շարունակում է մնալ Ազատության հրապարակում՝ որդու կողքին:
Հավաքված քաղաքացիները Րաֆֆի Հովհաննիսյանի հորը դիմավորեցին ծափահարություններով, իսկ քաղացիներից մեկն էլ գոչեց. «Պետք է մի հանգ Րաֆֆի ունենայիր»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Ժիրայր Սէֆիլյանի հետ նախապես խոսել է, և կարծում է, որ որևէ արգելք չկա, որ միջին արևելքը, Տորոնտոն, Մոսկվան սկայպի միջովով կապվեն իրար հետ և հենց Ազատության հրապարակից հնարավորություն ստեղծեն խոսել հայրենակիցների հետ:
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց քաղաքացիական բաց ֆորումի չորրորդ նիստը, որին ներկա են ոչ միայն բանախոսները, այլև Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը՝ Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը, ով որդու կողքին նստած լսում է ելույթ ունեցողներին:
Այս պահին Ազատության հրապարակում 10-րդ օրը հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելության է եկել նրա մայրը՝ Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը, ով բնակվում է ԱՄՆ-ում:
Ազատության հրապարակում քաղաքացիական ֆորումի ժամանակ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ (1995-97թթ.) Կարապետ Ռուբինյանն իր ելույթում առաջարկել է նախագահական կառավարման համակարգից անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի:
«Խորհրդարանական համակարգի դեպքում ցանկացած նախարարի թեկնածությունը քննարկվում է ԱԺ-ում, ոսկորները մի լավ լվանում են՝ ով է, ում բարեկամն է, կինն ու զոքանչն ո՞վ են, և նոր նշանակում են պաշտոնում»,- ասում է Կարապետ Ռուբինյանը։
Մարդու իրավունքների խախտումը համակարգային է, և դա կախված է նաև երկրի կառավարման համակարգից: Այս մասին Ազատության հրապարակում հասարակական բաց ֆորումի ժամանակ հայտարարեց Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:
Ազատության հրապարակում տեղի ունեցած թվով երկրորդ քաղաքացիական ֆորումի ժամանակ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե փետրվարի 18-ից հետո, երբ հայ ժողովուրդը որոշեց ապագա ճանապարհը՝ վստահություն հայտնելով իրեն, ինքը ևս անհատական պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր քայլի համար:
Լինի ամսի յոթը, ութը, թե տասը, ով հայ մարդու նկատմամբ ձեռք բարցրացրեց, պատասխան պետք է տա հայ ժողովրդի և օրենքի առջև: Մի բանում ես համոզված էմ, որ Աստված չանի, եթե նորից տեսնենք Մարտի 1:
Եթե որևէ մեկ մարդու մազին կպնեն կամ արյուն թափվի, Սերժ Սարգսյանը պետք է երդվի մարդկանց արյան վրա: Ի՞նչ եք կարծում՝ աշխարհը կընդունի՞ նման երդմնակալություն:
Երբեք ռեժիմը չի կարող խոչընդոտ լինել քաղացիների ճանապարհին, որովհետև չունի դրա համար լծակ և եթե անգամ իշխանությունը որոշի կրակել, ապա, ըստ Անդրիաս Ղուկասյաի, հանրությունն էլ իր հերթին իրավունք կունենա զինված ապստամբության:
Նախկին թեկնածուն նշեց, որ դժվարանում է պատասխանել, թե արդյոք էլեկտրոնային փոստը կոտրելը քաղաքակա՞ն ենթատեքստ ունի, թե՞ ոչ, բայց փաստեց, որ այն կոտրել են նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ ինքը դեռևս հացադուլի մեջ էր՝ որպես նախագահի թեկնածու:
Այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի կամ բացօթյա ասուլիսի փոխարեն ռոք համերգ է: Մինչ համերգի մեկնարկը արդեն 7 օր շարունակ հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց ելույթ ունեցող «Ոստան հայոց» և «Որդան Կարմիր» խմբերին ու ևս մեկ անգամ հիշեցրեց, որ վաղը ժամը 17-ին Ազատության հրապարակում սկսվում է հանրային խորհուրդ-ֆորումը:
Սերժ Սարգսյանը պատրաստվում է լցնել ամենամեծ դահլիճը՝ ցույց տալու համար, թե ՀՀ նախագահն է, իսկ նույն օրը ՀՀ ժողովուրդը իրենով պետք է լցնի ՀՀ ամենամեծ հրապարակը՝ ցուց տալու համար, որ ընտրել է իր նախագահին, ում անունը Սերժ Սարգսյան չէ: Այդ օր Սերժ Սրագսյանի երդման արարողությունը մենք պետք է վերածենք հրաժեշտի երեկույթի:
Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը:
Եթե Մարթենսի կեցվածքը դառնա ԵԺԿ-ի ընդհանուր հանրակարգային դիրքորոշում, «ժառանգություն» կուսակցությունը կվերանայի իր անդամակցությունը այդ կեղծ կազմակերպութանը:
Քիչ առաջ Ազատության հրապարակում է ելույթ ունեցավ Երևանի Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը:
Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուքասզյանը հայտարարեց, որ պետք է մեկնարկվի պետականության նոր գարունը. «Պատրա՞ստ եք դառնալ Րաֆֆու ընտրական բանակը: Րաֆֆու թիմն իր ժողովուրդն է: Հայ ժողովրդի արգանդը չի չորացել, հանձնարարի խնդիր դիր ու կհայտնեվ զավակները»:
Մեր միջնորդությունը սատանայի ներկայացուցիչներ Հրայր Թովմասյանի, Դավիթ Հարությունյանի կողմից մերժվեցին:
Արմեն Մարտիրսյանի խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոստմանը համաձայն, որ որևէ քաղաքացու արյուն չի հեղվելու, պայքարի դժվարությունը վերցրեց իր վրա:
Հրանտ Բագրատյանը տեղեկացրել է, որ այսօր կուսակցության վարչությունը քննարկումներ կունենա, այդ թվում՝ ավագանու ընտրությունների հարցի շուրջ, և դրա համար ինքն անձամբ չի մասնակցի Ազատության հրապարակում ժամը 5-ին սպասվող Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին:
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին մեկօրյա հացադուլով միացել է բանաստեղծ, հարապարակախոս Վիոլետ Գրիգորյանը: