Պարույր Հայրիկյանը կսպասի մինչև երկուշաբթի

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր ՀայրիկյանՆ այսօր չի դիմել Սահմանադրական դատարան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբի անդամ, Հայրիկյանի մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանը:

Վերջինս նշեց, որ, եթե Հայրիկյանի ինքնազգացողությունը չբարելավվի, մասնավորապես` աջ ձեռքի ցավերը չթուլանան, թեկնածուն երկուշաբթի օրը կդիմի Սահմանադրական դատարան: «Մինչև կիրակի մենք կսպասենք, եթե իրավիճակը փոփոխության չենթարկվի, մենք կդիմենք ՍԴ»,- մասնավորեցրեց Կարո Եղնուկյանը՝ հավելելով, որ Հայրիկյանի աջ ձեռքի ցավերը դեռ չեն մեղմացել, ինչի պատճառով թեկնածուն չի կարողանում մասնակցել նախընտրական ընտրարշավին:

Մեր հարցին, թե պարոն Հայրիկյանն, այնուամենայնիվ, հակված է դիմե՞լ ՍԴ, թե՞ չդիմել, Կարո Եղնուկյանն պատասխանեց. «Եթե հստակ որոշում ունենայինք, մինչև կիրակի չէինք սպասի: Մեր որոշումը կախված կլինի Հայրիկյանի առողջական վիճակից, առաջնահերթը հիմա սա է»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728