Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակեց փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական վերջնական արդյունքները, ըստ որոնց՝ պատկերը հետևյալն է՝ ընտրողների ընդհանուր թիվը 2մլն 528 հազար 50, քվեարկության մասնակիցների թիվը՝ 1 մլն 521 հազար 489:
Որպես հիմնավորում Արմեն Մարտիրոսյանը ներկայացրել է փաստեր այն մասին, որ թեկնածու Սերժ Սարգսյանը նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ունեցել է նախընտրական ավելի շատ շտաբեր, քան թույլատրում է ընտրական օրենսգիրքը:
Այս պահին իշխանության կողմից չկա նախադրյալ՝ գնալու մարտիմեկյան սցենարով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Սպասում ենք տեսնենք, հենց Րաֆֆի Հովհաննիսյանը գործողությունների ծրագիր ներկայացնի, մենք էլ կմիանանք այդ ծրագրին, իհարկե, եթե ծրագիրն արժանի լինի, որ մենք միանանք»:
«Երբ ակնհայտ դառնա, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը հետևողական է, վճռական, ճիշտ հաշվարկված ու անզիջում, մենք անմիջապես մեր անելիքները կտեսնենք: Մենք պայքարին միացած ենք շատ վաղուց, դեռևս 1988 թվականից»,- ասում է Լ.Զուրաբյանը
«Է՞ս չի ՀՀՇ-ն. ամենակրտսերը հիսուն տարեկան է: 95 տոկոսը ավելի մեծահասակ է, քան հիսուն տարեկանը: էս բիձեքով, սենց քյաչալված պետք է ա՞զգ պահենք»,- ասում է առաջին նախագահը:
«Խնդրում եմ այսօրվա համագումարը հանրահավաքի չվերածել, սա գործնական, տեխնիկական համագումար է, որտեղ խնդիր պետք է լուծենք: Ավելորդ հռետորաբանությունն ու քարոզը տեղին չեն»
«Ես հպարտ եմ, որ առաջին օրվանից եղել եմ ՀՀՇ-ի անդամ, հիմա էլ կամ, չեմ ամաչում որևէ պիտակներից ու չեմ ամաչելու»,- ասում է Հովհաննես Իգիթյանը
«Ես միշտ գործին միացող եմ: Առայժմ ժողովուրդը գործ արե՞լ է: Ժողովուրդը եկել է հրապարակ և այս իշխանությունների դեմ բողոքում է: Այս բողոքավորները դեռևս, սակայն, գործ չեն արել: Երբ գործ կանի ժողովուրդը, այդ ժամանակ կգնահատենք ու կորոշենք՝ կմիանա՞նք, թե՞ չենք միանա»:
Ըստ Ա. Մանուկյանի՝ անվանափոխելով ՀՀՇ-ն՝ ՀԱԿ-ի, ՀՀՇ-ն պահպանում է իր լիբերալ մոտեցումները, գաղափարախոսական հիմնադրութները, սեփականատիրական իրավունքները, պատմությունը, անդամակցությունը միջազգային բոլոր կառուցներին, տարածքային կառույցները՝ անգամ ստեղծելով հնարավորություն ավելի ընդարձակել դրանք:
Ազատության հրապարակից, որտեղ քիչ առաջ ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը, «Ժառանգության» առաջնորդն ու իր համակիրները շրջեցին մայրաքաղաքի փողոցներով՝ բարևելու քաղաքացիներին:
«Երբ երկրում բացահայտ բռնազավթում է, ժողովուրդը մշտապես քվեարկել է նրանց դեմ, ովքեր այս իշխանության գլխին են կանգնել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասել է ՀՀՇ անդամ Երջանիկ Աբգարյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասների հետ կապված հարցերին խոստացավ պատասխանել վաղը՝ Ազատության հրապարակում, ժամը 17:00-ին:
Մինչ Ր. Հովհաննիսյանը դուրս կգար նստավայրից, համակիրները սպասում էին «իրենց նախագահին» և երգում էին հայրենասիրական երգեր, գոչում՝ «Րաֆֆի, նախագահ», «Ազատ, անվախ Հայաստան», և այլն:
Հարգելի Սարգսյան, Բաղրամյան 26-ը Ձեզ համար դարձրել եք ոչ թե նստավայր, այլ բանտարկության վայր:
Դե ֆակտո հաղթանակը դե յուրե հաղթանակի վերածելու ճանապարհը, Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, բացառապես Րաֆֆի Հովհաննիսյանինն է:
Այս առավոտ իմացա, որ նրա խոսնակը, հայտարարել է, թե երբ ուզում է՝ թող գա: Ես ասում եմ՝ սիրով: Վաղը այս հրապարակը, որը պատկանում է բոլորին՝ բրոնյա է վերցրել պարոն Սերժ Սարսգյանը:
Ես ևս ունեմ մեղքեր ձեր նկատմամբ, Արմենուհու նկատմամբ, իմ ընտանիքի նկատմամբ և այս պայքարի միոջոցով քավելու ենք մեր մեղքերը՝ երեխաների, օրենքի, իրավունքի,Սահմանադրության համար:
«Երբ մարդիկ տեսնում են, որ ընդդիմադիր թեկնածուներից մեկը ձայներ հավաքելու ավելի մեծ շանսեր ունի, ընդդիմության ձայները կուտակվում են այդտեղ… Մարդիկ քվեարկության ժամանակ ուզում են քվեարկել իշխանության փոփոխության համար ու աշխատում են չփոշիացնել իրենց ձայները»-ասում է Վ. Մանուկյանը:
«Հանրահավաքները երբեք ժողովրդին օգուտ չեն բերել: Նախագահական բոլոր ընտրություններից հետո էլ եղել են բողոքներ, ցույցեր, երբեմն արյուն է թափվել, բայց ժողովուրդը սրանից ոչ մի օգուտ չի ստացել»:
Նախագահական այս ընտրություններով 95-96 թվականից եկած սխալ ցիկլը վերջանում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը:
«Նրա համար լավագույն պաշտոնը Սփյուռքի նախարարության արտաքին հարաբերությունների բաժնի վարիչի առաջին տեղակալն է: Հրանուշի մոտ կաշխատի»,- ասում է Գ. Եղիազարյանը
«Միշտ պետք է մտածեք, բնության մեջ նույնպես այսպես է, որ թույլերը դառնում են սանձարձակ, երբեմն՝ անվախ, բայց պարտվում են անդարձ
Քիչ առաջ իր հացադուլը դադարեցրեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին օրվանից ԳԱԱ շենքի դիմաց հացադուլ էր հայտարարել՝ ընդդեմ կեղծ և շինծու ընտրությունների:
Երբ իշխանությունը զգաց, որ Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանն է հաղթում` սրություն, լարվածություն հաղորդեց գործընթացին:
Նոր Խարբերդի 16/41 ընտրատեղամասում քվեարկության եկած ընտրողներից մեկը քվեախցիկից դուրս եկավ առանց ծրարի: Պարզվեց, որ պապիկը շփոթվել էր ու ծրարը քվեատուփի մեջ գցելու փոխարեն գցել էր քվեախցիկի անցքերից մեկի մեջ:
Նորագյուղի 9/28 ընտրատեղամասը հսկող ոստիկանները, հանձնաժողովի քարտուղարը, նախագահը խոչընդոտեցին նկարել գազելով բերման ենթարկված կանանց քվեարկությունը: Նշենք, որ նույն շենքում տեղակայված է նաև 9/27 ընտրատեղամասը, որից դուրս գալուց հետո էլ ականատես եղանք գազելով բերված ընտրողներին:
Քիչ առաջ Նոր Խարբերդի 16/41 ընտրատեղամասում մի ուշագրավ դեպք գրանցվեց: Մի տարեց մարդ, ով եկել էր քվեարկության, ի վիճակի չէր միայնակ ընտրելու և օգնության կարիք ուներ` վատ տեսողության պատճառով:
Ներս մտնելուն պես մի քանի կասկածելի երիտասարդներ, որոնց բաճկոնների մեջ էին պահված ծրարները, փախան դպրոցի աստիճաններով դեպի վերև: Լրագրողները վազեցին նրանց հետևից, սակայն երիտասադներին գտնել չհաջողվեց, որովհետև վերջիններս դուրս եկան ընտրատեղամասի մյուս մուտքից:
Սովորական թանաքանյութն էլ կարելի է հեռացնել էջից ինչ-որ կերպ: Ի վերջո, կարելի է շուշաթղթել: