
Նախարարը կայցելի Անդրիաս Ղուկասյանին

ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը կայցելի ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ՀՀ նախագահի թեկնածուի առողջական վիճակի նկատմամբ մտահոգությունից բխող այսօր տարածած հայտարարության առաջարկով, ժամը 14-30-ին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը կայցելի Անդրեաս Ղուկասյանին` տեղում ծանոթանալու նրա առողջական խնդիրներին, քննարկելու առողջական վիճակի գնահատման կազմակերպման հարցերը»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտարարությամբ էր հանդես եկել նաև ԿԸՀ-ն, որը հորդորել էր Անդրիաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլն ու միաժամանկ դիմել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` Հանրապետության Նախագահի թեկնածուի առողջական վիճակը անհապաղ դարձնել մասնագիտական քննարկման առարկա և հայտնել մասնագիտական կարծիք: