
Պարույր Հայրիկյանը դիմեց Սահմանադրական դատարան (տեսանյութ)

Քիչ առաջ ՀՀ նախագահի թեկնածու, ԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դիմում ներկայացրեց Սահմանադրական դատարան` 2013 թվականի նախագահական ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ:
«Չնայած պարտավոր չեմ բոլոր քայլերս ներկայացնել, բայց կուզեի, որ բոլոր համակիրներս տեղյակ լինեն, որ եթե առաջիկա 2 օրերի ընթացքում ընդդիմադիր թեկնածուների միավորումը կայանա, ապա ես դիմումս ետ կվերցնեմ, և մենք ընտրությունների կգնանք փետրվարի 18-ին:
Դրանով իմ հավասար մասնակցության իրավունքը խախտվում է, որը սակայն, կարծում եմ` կփոխհատուցվի միասնական թիմի ստեղծումով»,- Սահմանադրական դատարանի առջև լրագրողների հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:
Վերջինս նշեց, որ վերոգրյալին զուգահեռ պետությունը կազատվի լրացուցիչ ծախսերից ու չի խախտի բազմաթիվ դիտորդների ժամանակացույցը: