ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբում արձանագրել են, որ անձնագրերի կնիքները թաց շորերի կամ անձեռոցիկների միջոցով հեշտությամբ մաքրվում են:
Ռուսաստանն առաջնորդվում է իր շահերով, և այդ իմաստով ՌԴ ցանկացած պաշտոնյայի հայտարարություն լինելու է՝ ի նպաստ ռուսական շահերի: Մենք պետք է սովորենք, ոչ միայն լսել այլոց շահերի մասին, այլև ճիշտ հաշվարկել մեր շահերը և առաջնորդվել միայն և միայն մեր` Հայաստանի Հանրապետության շահերով:
Միջազգային դիտորդներն իրենց ուսերին կվերցնեն շատ մեծ բարոյական և քաղաքական պատասխանատվություն, եթե պնդեն, ինչպես արեցին 2008 թ., որ ընտրությունների անցկացման գործընթացը համապատասխանում է միջազգային ստանդարտներին:
«Հնարավոր է, որ ինչ-որ անձանց համար էլ ընտրությունները բիզնես են: Լավ էլ բիզնես է»,- ասում է նախագահի թեկնածուն
«Ի՞նչ կապ ունի իմ դիմում գրելն ու վերցնելը: Դիմում վերցնելու իրավունքն իմն էր, հանձնելու իրավունքը՝ ևս: Ես տեռորիստներին դաշնակից չեմ, որ իրենց ուզածն իրականացնեմ»,-ասում է Հայրիկյանը
«Մենք տարածել էինք հայտարարություն, որ միշտ պատրաստակամ ենք անալիզներ հանձնել: Դրա մասին տեղյակ են եղել նաև Առողջապահության նախարարության ներկայացուցիչները: Անդրիաս Ղուկասյանը բաց հայտարարություն էր տարածել այդ մասին, որին, եթե հիշում եք, նախարարությունը պատասխանել էր»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
Կներեք, բայց մենք ստեղծում ենք իսկապես դեմոկրատական կուսակցություն, այնպիսի կուսակցություն, ինչպիսիք գործում են դեմոկրատական աշխարհում: Ուրեմն, լծվենք այս գործընթացին, որովհետև ինչքան շուտ մենք կարողանանք այս կառույցը ստեղծել, այնքան շուտ մենք կկարողանանք անցնել վճռական պայքարի այս ռեժիմի դեմ:
Վաղը՝ փետրվարի 16-ին, ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը ՀՀ նախագահի թեկնածու, Ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը ժամը 17:30-ին Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու:
Ընտրության մասխարայությունից հետո Հայաստանից գնացողների թիվը ավելի բարձր տոկոսի կհասնի: Այս տեմպերով շարունակելու դեպքում Հայաստանը կարող է 70-80.000 մարդ լքել:
Հայ ազգային կոնգրեսի անդամ որոշ ուժերի հայտնի քայլը վերջակետ է դնում ընդդիմության համախմբման գաղափարին` տեղափոխելով գործընթացը ռազմավարականից մարտավարական դաշտ:
Արջի ծառայություն մատուցողներ միշտ էլ եղել են: Հանրապետության նախագահի հիմնական խոսքն էլ հենց դա է, որ արջի ծառայություններ չմատուցեն: Որևէ մեկը նման մարդկանց չի հանձնարարել նման հայտարարութուններ անել:
ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավի ընթացքում թույլ տրված սխալներ կամ վրիպակներ չի տեսնում:
«Այս ընտրարշավը պատմության մեջ կմնա գործող նախագահ Սերժ Սարգսյանի՝ «90 տոկո՞ս խփեմ, թե՞ 100 տոկոս» հայտարարությամբ»,- ասում է Վիգեն Խաչատրյանը
«Այս քարոզարշավի առանձնահատուկ գործոններից առաջինը հավատի պակասն է ընտրական այս գործընթացների նկատմամբ: Գաղտնիք չէ, որ որոշ շրջանակներ գտնում են, որ ընտրությունների մասնակցել պետք չէ, որովհետև դրանց արդյունքները կանխորոշված են»
Մեր տեղեկություններով, ՀՀ նախագահի թեկնածու, Ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի ինքնազգացողությունը դեռևս ամբողջովին վերականգնված չէ, և թեկնածուն շարունակում է աջ ձեռքի շրջանում ցավեր ունենալ, բայց նա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում չի գտնվում:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ծիծաղելի է համարում մեկնաբանելը ՀՀ նախագահի թեկնածուի՝ Վարդան Սեդրակյանի հայտարարությունը
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խնդրեց ուշադրություն դարձնել մահափորձի առաջին գիշերը հնչած այն արտահայտության վրա, ըստ որի՝ «Պարույր Հայրիկյանը վիրավորվել է ուսից»:
«Ո՛չ կրակողները, ո՛չ նրանց հետ առաջին փուլով կապվածները, էպոսագետը կլինի դա, թե մեկ ուրիշը, հիմնական դեմքերը չեն»,- ասում է Հայրիկյանը
«Ահաբեկչությանը հակադարձելով՝ մի խումբ մտավորականներ համացանցում դիմեցին բոլոր թեկնածուներին՝ կոչ անելով նրանց հանել իրենց թեկնածությունները։ Սակայն նրանք ամենայն հանգստությամբ, ասես ոչինչ տեղի չի ունեցել, շարունակում էին իրենց քարոզարշավը»,-ասում է Հայրիկյանը։
Հրանտ Բագրատյանի նախընտրական կենտրոնական շտաբի ղեկավար Արշակ Ավագյանը նախ զարմացավ՝ նման տեղեկատվության տարածման առիթով, հետո ասաց, որ կուսակցությունը տվյալ անձանցից անդամակցության դադարեցման մասին դիմում չի ստացել
«Անդրիաս Ղուկասյանի ոչ կոնկրետ պահանջները, կարծում եմ, հիմք են տալիս մտածելու, որ դրանք քողարկման նպատակ են հետապնդում: Խոսքս անհաղթահարելի խոչընդոտ ստեղծելու մասին է»:
«Շարժիչ ուժը երիտասարդությունն է» նախաձեռնության անդամներն այսօր շրջում էին շրջում էին Երևանի բուհերով, թռուցիկներ բաժանում:
«Ես գնացել էի Անդրիասի մոտ, ում հարցրել էի, թե արդյո՞ք վերջինս դուրս կգա հացադուլից, եթե միասնական թեկնածու ձևավորվի, ինչին ի պատասխան՝ Ղուկասյանն ասել էր, թե անգամ այդ դեպքում շարունակելու է հացադուլը»,-ասում է Պարույր Հայրիկյանը
ՀՀ նախագահի թեկնածու, 24-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի որոշումը մնացել է անփոփոխ. նա չի տեղափոխվի հիվանդանոց և կշարունակի հացադուլը մինչև փետրվարի 19-ը ներառյալ:
Էպոսագետը շարունակում է մնալ այն կարծիքին, որ իր սեփական ավտոմեքենան Պարույր Հայրիկյանից թանկ է:
«Կերպար է ստեղծվում, թե մենակ ես չեմ տեռորիստ, ազգ ու տակս էլ է տեռորիստ»,-168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։
«Սեդրակյանին ո՛չ մեղադրել եմ, ո՛չ մեղադրում եմ: Ոչ էլ կասկածյալներին եմ ճանաչում: Չգիտեմ էլ՝ իրե՞նք են, թե՞ ոչ»,- ասում է Հայրիկյանը
«Սերժ Սարգսյանն այցելեց ինձ մոտ՝ հիվանդանոց: Խոսել ենք առողջական վիճակիս մասին, իսկ քաղաքական որոշումների, ո՞ւր մնաց՝ ՍԴ դիմել կամ չդիմելու մասին մենք չենք խոսել»,- ասում է Պ. Հայրիկյանը
«Ասում էիր, որ օպոզիցիոներ ես: Բա ինչո՞ւ իշխանության դեմ չես պայքարում: Թվացյալ պայքարելն այլ ոլորտից է: Ես նոր Հրանտ Բագրատյան բացահայտեցի և տխրեցի»,- ասում է Պ. Հայրիկյանը
«Ստացվում էր, որ ընտրությունների հետաձգմամբ՝ ես նաև զոհասեղանին եմ հանձնելու Անդրիասին: Ով ինչ գնահատական ուզում է՝ թող տա. ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին»,- ասում է Հայրիկյանը