
Հայրիկյանը Ղուկասյանին առաջարկում է դառնալ միացյալ թեկնածու

«Անդրեաս Ղուկասեանին եմ հանձնել բաց նամակը հանդես գալու որպես միացեալ թեկնածու»,- այս մակագրությամբ քիչ առաջ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր էջում զետեղել է այս նկարը։
Թե ինչ նկատի ունի Պ. Հայրիկյանը՝ «միացեալ թեկնածու» ասելով, դեռ պարզ չէ։
Այդուհանդերձ, 168.am-ը նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե արդյոք Ա. Ղուկասյանը կընդունի՞ Հայրիկյանի առաջարկը հանդես գալ որպես միացյալ թեկնածու, թե՞ ոչ, ինչին ի պատասխան Ա. Գրիգորյանն ասաց. «Մենք դեռ քննարկում ենք այս հարցը և, հավանաբար, երկուշաբթի կամ գուցե ավելի շուտ, կպատասխանենք Պ. Հայրիկյանի կոչին»:
Ա. Գրիգորյանը հայտնեց նաև, որ թեկնածուի ինքնազգացողությունը նորմալ է, արյան զարկերակային ճնշումն առավոտվա տվյալներով 80/60 է եղել:
Լուսանկարը՝ «Հայրիկեան նախագահ» ֆեյսբուքյան էջից