Բաժիններ՝

Հովհաննես Գրիգորյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա վաղը ժամը 18:00-ին

Նորագույն ժամանակների հայ լավագույն բանաստեղծներից մեկի՝ ՀԳՄ քարտուղար, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Հովհաննես Գրիգորյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 8-ին ժամը 18:00-ին, Երևան, Ավան, Թումանյան թաղամաս, շենք 10, բնակարան 11 հասցեում:

Վերջին հրաժեշտը կկայանա փետրվարի 9-ին ժամը 12:00-ից 14:00-ն, Կամերային երաժշտության տանը: Իսկ հուղարկավորությունը տեղի կունենա ժամը 14:00-ին Երևանի քաղաքային պանթեոնում:

Ինչպես արդեն տեղակացրել էինք մի շարք գրողներ, գրականագետներ բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ կառավարությանը, խնդրանքով՝ Հովհաննես Գրիգորյանի հուղարկավորությունը կատարել Կոմիտասի անվան այգու պանթեոնում, սակայն դեռ պատասխան չեն ստացել:

Հիշեցնենք, որ Հովհաննես Գրիգորյանը մահացել է այսօր առավորտյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728