Հրանտ Բագրատյանը հայտարարություն կանի

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր հանդես էր եկել հայտարարությամբ, որով կոչ էր անում նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահական ընտրություններում միավորվել, հանդես գալ մեկ թեկնածուով՝ վստահեցնելով, որ դա է հաղթանակի միակ ճանապարհը:

168.am-ը «Ազատություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի մամուլի քարտուղար Կարինե Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք Հրանտ Բագրատյանն արդեն ունի՞ որոշում՝ կապված Պ. Հայրիկյանի կոչի հետ, ինչին ի պատասխան Կ. Հարությունյանն ասաց, որ իրենք ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ  թեկնածու Պ. Հայրիկյանի հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Իրականում, եթէ ես ընտրութեունները հետաձգեմ 14 օրով, ապա մենք կարող էնք մեկ միասնական թեկնածու առաջարկել, ի մի բերել բոլորիս ծրագրերը և 10 օր էլ միասին ներկայանալ ժողովրդին։Եվ  այդ դեպքում մեր միասնական տոկոսը ոչ թէ 70%, այլ՝ 80% էլ կդառնա։ Սիրելի Րաֆֆի և Հրանտ, կամ մենք իրար հետ կհասնենք արդյունքի կամ կպարտվենք առանձին-առանձին։

Հիմա Ձեզ հրապարակավ էմ դիմում և Ձեզ ձայն տալու տրամադրված մարդիկ էլ թող իմանան, թե պարզունակ հավակնությունների պատճառով ձեր ծրագրերն իրականացնելու ինչ հնարավորությունից էք դուք զրկվում։ Սա ձեզ ասում է 96թ միասնական թեկնածուի ճարտարապետը։ Ժողովուրդ, մենք ընդամենը 30 Ժամ ունենք ու ոտքի ելեք ու ոտքի հանեք ձեր բոլոր հնարավորությունները։ ՐՀ-ին եւ ՀԲ-ին բացատրեք, որ սա մեր բոլորի հաջողության հասնելու վերջին հնարավորությունն է։ Ինձ ձայն տվողներին բացատրել պետք չէ։ Նրանք պատրաստ են․․․»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս