Էդուարդ Շարմազանով. Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունը դարձավ ամրպոպ անամպ երկնքում

«Քաղաքական աշունը մեկնարկել է հետաքրքիր զարգացումներով՝ կապված Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի հետ»,- ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը: Վերջինս նշեց, թե երկու պետությունների նախագահների հանդիպումն արդյունավետ էր մի քանի պատճառներով. «Կողմերը հայտարարեցին, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի բացառապես քաղաքական լուծում, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի այլընտրանքային, այդ թվում՝ ռազմական լուծման նկրտումները, հօդս են ցնդում: Երկրորդ՝ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին արդիականացնել երկրի տնտեսությունն ու էնրգետիկ անվտանգության համակարգը: Երրորդ՝ դաշնակից պետությունները պատրաստակամություն են հայտնել մինչև 2020թ. երկարաժամկետ տնտեսական համագործակցություն ծավալել»:

Նա շեշտեց, որ Եվրոպայի հետ բանակցությունները շարունակվելու են: Անդրադառնալով քննադատներին, նա ասաց. «Արի ու տես, որ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունը դարձավ ամրպոպ անամպ երկնքում: Սկսեցին շրջանառվել տարբեր կարծիքներ ու հասարակությունը արհետականորեն բաժանել երկու մասի՝ արևտամետներ և ռուսամետներ, բայց հայ ժողովուրդը իր ընտրությունը վաղուց կատարել է»:

Ապա հավելեց. «Կարծում եմ՝ նրանք, ովքեր Հայաստան-Եվրոպա հարաբերություններում փորձում են վերջակետ դնել, մեղմ ասած, սխալվում են, քանզի եվրասիական եւ եվրոպական տնտեսական ինտեգրման գործընթացները մենք դիտարկում ենք որպես փոխլրացնող: Մենք պատրաստակամ ենք շարունակելու մեր երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ եւ հետամուտ լինելու բարեփոխումների իրականացմանը:

Ամփոփելով խոսքս՝ նշեմ, որ ամենեւին կարիք չկա մութ սենյակում սեւ կատու փնտրել, երբ կատուն այնտեղ չէ»:

Տեսանյութեր

Լրահոս