Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը հստակ է արտահայտել իր դիրքորոշումը Ասոցացման համաձայնագրի ստորագրման վերաբերյալ

«Հայաստանը հստակ է արտահայտել իր դիրքորոշումը Ասոցացման համաձայնագրի ստորագրման վերաբերյալ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ պատգամավորների հետ դռնփակ նիստից հետո հայտարարեց ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` ի պատասխան այն հարցին, թե կստորագրվի՞ արդյոք Ասոցացման համաձայնագիրը Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը անդամակցելու մասին հայտարարությունից հետո:

«Մենք հստակ ենք արտահայտվել դրա մասին, ես ասել եմ նաև իմ հանդիպման ժամանակ Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ, իսկ այն հանդիպումից հետո, որ մենք ունեցել ենք հանձնակատար Ֆյուլեի հետ, հրապարակել ենք Հայաստանի ցանկությունը Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ձևափաչերով և եղանակներով, հնարավորինս սերտ և խորը հարաբերություններ զարգացնելու վերաբերյալ»: Է. Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը շարունակեու է առաջ տանել իր հարաբերությունները բոլոր «դրական» ուղղություներով, ինչը, նրա համոզմամբ, արձանագրվել է վերջին շրջանում Հայաստանի և Եվրոպական միության միջև:

«Հայաստանը բոլոր կողմերով, որը հնարավոր կլինի Եվրոմիության կողմից և չի հակասի Հայաստանի որոշմանը անդամակցել Մաքսային միությանը՝ զարգացնելու է իր հարաբերությունները Եվրամիության հետ: Լիտվայի արտաքին գործերի նախարարը արատահայվեց, որ մենք համատեղ կշարունակենք՝ հիմնվելով այն ձեռքբերումների վրա, որոնք եղել են երկու կողմից Հայաստանի և Եվրամիության առաջ շարժվել և մեր համագործակվությունը սերտացնել»,- ավելացրեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս