
Լևոն Զուրաբյան. Մեր դիվանագետները խլացել են և չեն ընկալում եվրոպացիների պարզ մեսիջը

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր առավոտյան ԱԺ-ում տեղի ունեցած ՀՀ արտաքին գործերի նախարարարի հետ փակ անդիպումից ոչ մի նոր ինֆորմացիա չի ստացել: 168.am-ի հետ զրույցում Լևոն Զուրաբյանն ասաց. «Ոչ մի նոր բան մենք չիմացանք: Հանդիպման իմաստը անհասկանալի էր: Ըստ էության, նոր ինֆորմացիա մենք չունեցանք»:
Մեր հարցին, թե համոզիչ չե՞ն իշխանության հավաստիացումներն այն մասին, որ Եվրոպայի հետ բանակցությունները շարունակվելու են, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց. «Երևի մեր դիվանագիտության ընկալունակության խնդիր կա: Կարծես այլևս չեն ուզում վատ նորությունները լսել՝ խուլ են վատ նորությունների նկատմամբ: Եվրոպան ասում է, որ այլևս Ասոցացման պայմանագրի ստորագման հարցը պայմանագրից դուրս է, բայց չգիտես ինչո՞ւ՝ մեր դիվանագետները խլացել են և չեն ընկալում այս պարզ մեսիջը»:
Նրա համոզմամբ՝ իշխաությունները շոկի մեջ են, ինչից էլ «խլացել» են. «Երբ չորս տարի ձգտում ես մի բան, որը չի ստացվում որի պատճառով ամբողջ աշխարհի աչքի առջև խայտառակվում ես, առաջանում է շոկ: Նվազել է նրանց ունակությունը ընկալելու բացասական ինֆորմացիան»: