Շարմազանովը՝ ընդդիմությանը. Ուրբաթը չեկած՝ շաբաթի մասին մի խոսեք, երբ ուրբաթը գա՝ պատգամավորները կքննարկեն

Այսօր ԱԺ-ում ընդդիմության ներկայացուցիչները հանդես եկան հայտարարություններով, թե ինչո՞ւ նախագահ Սերժ Սարգսյանը մինչև Մաքսային միությանը անդամագրվելու մասին որոշումկայացնելը քննարկումներ չի անցկացրել խորհրդարականան ընդդիմության հետ:

«Այն, որ դահլիճում կա այլ կարծիք խոսում է նրա մասին, որ հայոց պառլամենտը բազմակարծության ամբինոն է, և մենք հավակնություն չենք ունեցել, որ իշխող քաղաքական ուժի՝ կոալիցիայի, տեսակետները հալած յուղի պես անցնեն քաղաքական ուժերի մոտ»,- ընդդիմության կեցվածքը գնահատեց Է. Շարմազանովը:

Ի պատասխան 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ ընդդիության հետ հարցը չի քննարկվել, նա արձագաքեց այսպես. «Կա շուրջ հիսուն օրենսդրական նախաձեռնություն Մաքսային միության հետ կապված և դրանք բոլորն էլ քննարկվելու են ԱԺ-ում, որտեղ մանրամասն, առարկայական կքննարկվի, ապա կընդունվի կամ չի ընդունվի: Սերժ Սարգսյանը՝ որպես ՀՀ նախագահ, որպես առաջնային մանդատ ունեցող մարդ, պետության գլուխ, ասել է իր կարծիքը: Պետության նախագահն ընտրվել է ուղիղ քվեարկությամբ և որոշում է երկրի արտաքին, ներքին բարեփոխումների կուրսը: Ուրբաթը չեկած՝ շաբաթի մասին մի խոսեք: Երբ ուրբաթը գա, պատգամավորները կքննարկեն:

Նախագահը քաղաքական իշխանության ղեկավարն է, մինչև որոշելը քննարկվել է անվտանգության խորհրդում, իշխող կոալիցիայում: Բայց ընդդիմությունը ինչո՞ւ պետք է ընդգրկվի: Ընդդիմությունը ընդգրկվել է ԱԺ-ում՝ երկրի նեկայացուցչական մարմնում: Երբ օրենքը կգա պառլամենտ, ընդդիմությունը կխոսի: Ընդդիմությունը նրա համար է, որ քննադատի: Մենք ստացել ենք ձայն, որ իրականցնենք մեր քաղաքականությունը: Երբ Հայաստանում իշխանություն կլինի մի քաղաքական ուժ, որը կասի որ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, գնում ենք ՆԱՏՕ, այդ ժամանակ ինքը կորոշի: Մենք նոր բան չենք արել՝ համապետական ընտրությունների ժամանակ մենք ասել ենք, որ մենք խորացնելու ենք մեր հարաբերությունները դաշնակցային գործընկերոջ հետ»:

Տեսանյութեր

Լրահոս