
Լյովա Խաչատրյանը՝ Սուրեն Խաչատրյանին մարզպետ վերանշանակելու մասին. С кем бог не шутит?

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը հրաժարվեց մեկնաբանել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն և թիկնապահին արդարացնելու, ազատ արձակելու փաստը։ «Ինձ տվեք հարցեր, որոնց ես կարող եմ պատասխանել, դա իրավաբանների գործն է»,- լրագորղների հետ ճեպազրույցում պատճառաբանեց նա: Ինչ վերաբերում է նրան, թե ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը չի բացառել, որ Սուրեն Խաչատրյանը հնարավոր է վերադառնա մազպետի պաշտոնին, Լյովա Խաչատրյանը նկատեց.
«С кем бог не шутит? Ոչինչ բացառել չի կարելի»։