Շարմազանովը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին. Քաղաքական թոշակառու է՝ ի՞նչ ասեմ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ վարչության նիստում, անդրադառնալով Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը, այդ քայլը որակել էր «ձախորդ», ապա նշել, թե ինքը որպես պատմաբան կարծում է, որ նույնիսկ ավելի նվաստացուցիչ էր, քան 1918թ. Բաթումի պայմանագիրը:

168.am-ը ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովից հետաքրքրվեց, թե համամի՞տ է առաջին նախագահի որակումներին: Ի պատասխան նա նշեց. «Փորձում եմ յուրաքանչյուր սեպտեմբերին ավելի կոռեկտ և հնարավորինս մեղմ արձագանքել գործընկերներիս հասցեին, բայց չի ստացվում: Նայել եմ առաջին նախագահի խոսքը և կարող եմ ասել, որ փոքր-ինչ իրարամերժ գնահատականներ կան և կան գնահատականներ, որոնց հետ ես համամիտ եմ, որ վիրավորանքի լեզուն չպետք է լինի քաղաքանության մեջ: Բայց կարծում եմ, դա առաջին նախագահի և իր թիմի քաղաքական գործընթացների պատմությունը վերհիշելու դեպքում, կարող ենք ասել, որ այդպես չէ: Եթե հիմա որոշել են, որ վիրավորանքի լեզվով չպետք է խոսեն, ապա լավ է ուշ, քան երբեք»:

Շարմազանովը նշեց, որ ինքն էլ որպես պատմաբան կարող է հավաստիացնել, որ Բաթումի պայմանագրի ու Մաքսային միության համեմատությունը հաջողված չէր: «Ինչը ինչի հետ ենք համեմատում՝ Մաքսային միությունը Բաթումի պայմանագրի՞: Այս իմաստով, մի քիչ զարմացած եմ: Բայց քաղաքական թոշակառու է՝ ինչ ասեմ: Խորը հարգելով բոլոր գործիչներին կարծում եմ, որ լավ էլ իրարամերժ գնահատակններ կան»:

Է. Շարմազանովը նշեց, թե մի անձի համար, ով եղել է երկրի առաջին նախագահ չպետք  է անակնկալի գա, որ Հայաստանը խորացնում է հարաբերությունները իր դաշնակցի հետ. «Մենք չենք եղել ՆԱՏՕ-ի անդամ, այնուհետև գնացել ՀԱՊԿ: Մենք սկսել ենք խորացնել մեր հարաբերությունները ռազմական դաշնակցի հետ և այդ բարեկամությունը, պայմանագիրը ՌԴ հետ կքնվել է հենց Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակ: Կարծում եմ՝ հետագայում էլ պետք է շահագրգված լինենք հարաբերությունների ամրապնդմամբ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս