
Լևոն Զուրաբյանը՝ ակտիվիստներին ծեծելու մասին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ անունից ողջունեց քաղաքացիական այն նախաձեռնություններին, ովքեր պայքարում են սոցիալական արդարության համար: «Մենք ողջունում ենք Ազատության հրապարակում հավաքվող ազատամարտիկներին, փակ շուկայի վերակառուցման և ապօրինի այլ շինարարությունների դեմ պայքարող քաղաքացիներին, Տիգրան Առաքելյանի ազատության համար պայքարողներին»,- ասաց նա:
Նաև նշեց, թե իրենք միշտ համարել են, որ իշխող ռեժիմը չի գնա որևէ փոփոխության և առաջընթաց կարելի է ապահովել ժողովրդի հանրային ակտիվությամբ. «Փորձը ցույց է տալիս, որ ռեժիմը նահանջում է, երբ ժողովուրդը դուրս է գալիս հրապարակ: Դրա վառ ապացույցը համաքաղաքացիական պայքարն էր տրանսպորտի գնի թանկացման դեմ: Ցավոք, վարչախումբը՝ առաջնորդվելով մի քանի պաշտոնյա-օլիգարխների ժողովրդի հաշվին հարստանալու մղումով, ճնշումների հարվածն ուղղել են քաղաքացիական նախաձեռնությունների դեմ: Տեսնելով, որ ոստիկանության ճնշումներն արդյունք չեն տալիս, Սերժ Սարգսյանի ռեժիմը դիմում են ստոր մեթոդների՝ կազմակերպելով բանդաների հարձակումներ՝ դաժան ծեծի ենթարկելով առանձին ակտիվիստների»:
Թվարկելով ծեծված ակտիվիստների անունները, ՀԱԿ պատգգամավորը դրանք որակեց որպես վայրագություն, ապա նկատեց, թե դրանք տեղի են ունենում կենտրոնական փողոցներում: Նա սթափվելու կոչ արեց իշխանություններին՝ նշելով, թե հակառակ դեպքում՝ իրենք կնվանվեն բռնարարի, սպառված իշխանության: