
Որևէ ոչ կոռեկտ հայտարարություն ողջունել չենք կարող՝ սա վերաբերում է բոլորիս. Շարմազանովը` ԱԱԾ պետի արտահայտության մասին

Ինչպես տեղեկացրել ենք, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանն այսօր կառավարության շենք մտնելիս ցուցարարներից մեկի բղավոցներին ի պատասխան նետեց. «Էշ ա, արա, ա’յ ոչխար խի՞ ես գոռում»:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովն այսօր մեկնաբանելով Գորիկ Հակոբյանի արտահայտությունը՝ նշեց. «Ես իդեալական կհամարեի, որ քաղաքական գործիչները, ցուցարարները խոսեին ավելի ընդունելի լեքսիկոնով: Բայց ինչպե՞ս կվերաբերվեիք, եթե 60-անց հայ մարու հետ երիտասարդ քաղաքացիներից մեկը նման կերպ է խոսում: Բնականաբար, որևէ ոչ կոռեկտ հայտարարություն մենք ողջունել չենք կարող՝ սա վերաբերում է բոլորիս: Նախ և առաջ պետք է ունենալ էլեմենտար էթիկետ, որ ավագ գործընկերների հետ կարողանանք խոսել դաստիարակված ձևերով: Իդեալական կլիներ, որ բոլորս լինեինք կոռեկտության սահմաններում, բայց բոլորս մարդ արարած ենք և երբեմն անցնում ենք ինչ-որ սահման»: