Նիկոլ Փաշինյանը անեկդոտ պատմեց Տիգրան Մուկուչյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից հարց ուղղեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: «Ես մի քանի դիտարկում-փաստարկներ կներկայացնեմ, որոնք ինձ համար նշանակում են, որ Ձեր ակտիվ մասնակցությամբ 2013թ. նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են: Եթե կունենաք հակափաստարկներ, ես հաճույքով կլսեմ: Ազգային վիճակագրական ծառայությունների արդյունքներից բխում են, որ 2008-2012թթ. Հայաստանից անվերադարձ հեռացել է 150-250 հազար հազար մարդ: Նույն ժամանակահատվածում, նույն պաշտոնական արդյունքներով՝ ընտրողների թիվը ավելացել է 207 հազարով:

Իսկ ԵԱՀԿ դիտորդատական առաքելության զեկույցում ասվում է, որ միջինից բարձր ակտիվության դեպքում պարոն Սերժ Սարգսյանը ստացել է ձայների ավելի մեծ բաժին: Այսինքն՝ հասկանում ենք, գնացած ընտրողներ, Ս. Սարգսյանի համար բարձր արդյունքներ»:

Ի պատասխան՝ Տիգրան Մուկուչյանը Ն. Փաշինյանի կարծիքը ընտրությունների վերաբերյալ որակեց որպես «կարծրացած», սուբյեկտիվ: ԿԸՀ նախագահն ասաց, թե պարզաբանումներ բարձրացված հարցերի վերաբերյալ եղել են, ապա նշեց, որ ԱՎԾ թվերի կազմման հիմքը այլ է, իսկ ընտրողների ցուցակի թվերը կազմվում են այլ մեթոդներով:

Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց՝ ասելով, թե կարծրատիպ ինքը չունի, հանրությունն ունի: Համոզելու համար Ն. Փաշինյանը անեկդոտ պատմեց. «Բարաք Օբաման զանգում է Սերժ Սարգսյանին, ասում ա՝ գիտես ինչ, օգնի նախագահական ընտրություններում հաղթեմ: Սարգսյանն ասում ա՝ հարց չկա ու ուղարկում ա Մուկուչյանին: Ընտրություններից հետո Օբաման զանգում ա, ասում ա քո արածը քեզ դուր եկա՞վ: Ասում ա՝ ինչի՞: Պատասպանում ա, թե ԱՄՆ նախագահական ընտրություններում դու ես հաղթել (նկատի ունի Սերժ Սարգսյանը,- Տ.Մ.): Պարոն Մուկուչյան, սա կրծրատիպ է, այն է, ինչ մարդի տեսնում են ժողովրդական բանահյուսության մեջ: Անձնական չընդունեք այս անեկդոտը: հումորի ֆոնին Ձեր կերպարը այս տեսքն է ստանում»:

Կարդացեք նաև

Տիգրան Մուկուչյանն էլ արձագանքեց, թե հարցն այն չէ, որ իր հասցեին պատգամավորը վատ բաներ է ասում, այլ հարցը այն է, որ ժողովուրդը նրանից ամեն ինչ վատ փաթեթավորմամբ է ստանում: «Դուք էլ գիտեք՝ ինչ է ասել Թումանյանը Ձեր տեսակի մասին՝ «դեռ հեռու է՝ մինչև մարդը իր ճամփան»,- նետեց Մուկուչյանը:

Տեսանյութեր

Լրահոս