
Ոստիկանները շղթա են կազմել՝ խոչընդոտելով ակտիվիստներին մոտենալ ՀՀԿ գրասենյակին

Այս պահին Մելիք Ադամյան փողոցում՝ ՀՀԿ գրասենյակի մերձակայքում, դեռևս շարունակվում է ակտիվիստների և քաղաքացիների բողոքի ակցիան: Ոստիկանությունը շղթա է կազմել երկու մայթեզրերին՝ խոչընդոտելով քաղաքացիներին և ակտիվիստներին մոտենալ ՀՀԿ գրասենյակին, որտեղ այս պահին արդեն իսկ տեղի է ունենում ՀՀԿ ԳՄ նիստը: