
ՀՀԿ գրասենյակի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ (տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀԿ գրասենյակի շենքի առջև լարված իրավիճակ է: Փակ են կուսակցություն տանող բոլոր ճանապարհները: Դրանք վերահսկվում են ոստիկանների կողմից, ովքեր հորդորում են քաղաքացիներին շրջանցել անցումային այդ հատվածները, իսկ լրագրողներից պահանջում անձը հաստատող փաստաթուղթ և մի քանի անգամ ստուգում են այն: Բողոքող երիտասարդները պարբերաբար բղավում են, վանկարկում «Սերժ, հեռացիր», «Ամոթ», «Չեբուրաշկա» և այլն: Նախագահ Սերժ Սարգսյանը նիստից շուրջ երեսուն րոպե ուշացավ:
Դրսում իրավիճակը շարունակում են հսկել ոստիկանները: