Վահան Շիրխանյան. Եվրոպայի կողմից հիմա ճնշում կա մեզ վրա

«Մեր խնդիրը մեր անվտանգությունն ու տնտեսական մարտահրավերները լուծելն է: Թե ինչ կասեն եվրոպացիները` դա մեզ չպետք է հետաքրքրի, որովհետև կասեն մի բան, կանեն մեկ այլ բան: Սա քաղաքական հնարք է և նպատակ: Եվրոպայի մտքին հիմա ՌԴ-ի թուլացման սցենարն է պտտվում: Հանելով Հայաստանին և մյուս երկրիներին Ռուսաստանի դաշնակցային դաշտից, նրանք նպատակ ունեն թուլացնել ՌԴ-ի դիրքերը: Դրա համար մեզ եվրոպական արձագանքը չպետք է շատ հետաքրքրի՝ նրանք կարող են ամեն ինչ ասել: Ես զարմանում եմ մեր տնտեսագետների վրա, ովքեր ասում են, թե Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագրի կնքմամբ ՀՀ տնտեսությունն ավելի արագ կզարգանա: Մենք տնտեսական զարգացման բոլոր օղակները՝ բանկային, վարկային, բյուջետային քաղաքականություն, իրենց դեռ 95-96 թվականներից սկսկած չե՞նք տվել: Տվել ենք, չէ՞, բայց էդ ո՞ր մեկն է զարգացել: Մենք ունե՞նք բանկային համակարգ, որը օժանդակում է ՀՀ տնտեսության արագ զարգացմանը, իհարկե՝ ոչ: Բայց այդ բոլոր օրենքները, չափանիշները նրանց խորհրդատվությամբ, նախագծերով են կազմվել, չէ՞: Եվրոպացիները չեկա՞ն ու ասացին, թե կրթական համակարգը պետք է օպտիմալացնել: Բայց կրթական համակարգի առումով մենք ի՞նչ ունեցանք՝ ոչինչ, միայն քարուքանդ դպրոց…»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Մաքսային միությանը անդամակցելու մասին ՀՀ իշխանությունների որոշման մասին` ասել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունների վրա ճնշումներ գործադրում են ոչ թե ՌԴ-ից, այլ՝ Եվրոպայից: «Եվրոպայի կողմից հիմա ճնշում կա մեզ վրա»,- ասաց նա:

Վահան Շիրխանյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս