Էդուարդ Շարմազանով. Հայաստանը շարունակելու է բանակցությունները Եվրոպայի հետ

ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը կրկին հավաստիացրեց, որ Հայաստանը շարունակելու է բանակցությունները Եվրոպայի հետ, թեև հայտարարել է, որ պատրաստակամ է անդամագրվել Մաքսային միությանը: 168.am-ի դիտարկմանը, թե Հայաստանը գուցե շարունակելու է երկխոսությունը, բայց երկրորդ կողմը՝ Եվրոպան, արդյոք կշարունակի՞ բանակցել՝ հաշվի առնելով եվրոպացի պաշտոնյաների կոշտ արձագանքը, Է. Շարմազանովն այսպես արձագանքեց. «Ոչ մի պաշտոնիա չի ասել, որ մենք հրաժարվում ենք Ասոցացման պայմանագրից: Ավելին, եթե ուշադիր կարդաք Էդվարդ Նալբանդյան-Ֆյուլե հանդիպման հաղորդագրությունը կտեսնեք, որ Եվրոպացի պաշտոնյան էլ կատեգորիկ արտահայտություններով հանդես չեն եկել: Մենք այն կարծիքին ենք, որ պետք է շարունակենք համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ: Ըստ իս՝ խնդրի վերջակետը դրված չէ, ես դեմ եմ դնել վերջակետ, որովհետև 21-րդ դարում ինտեգրացիոն գործընթացները անընդհատ գորընթացներ են»:

Նա չհամաձայնեց հնչող այն կարծիքների հետ, թե Եվրոպայի գնահատակնները կոշտ են կամ, ըստ դրանց՝ եվրոպացի գործընկերները կատեգորիկ մերժում, բացառում են նախաստորագրումը, համագործակցության շարունակությունը.

«Եվրոպայի հետ երկխոսելու թիվ մեկ անկյունաքարը քաղաքական բարեփոխումներն են, որը մենք հաջողությամբ իրականացրել ենք և իրականացնելու ենք: Այլևս ՀՀ-ում անշրջելի է ժողովրդավարությունը, ժողովրդավարական բարեփոխումները, իշխանության տարանջատումը, մամուլի ազատությունը: Զգացմունքային գնահատականներին մի քիչ ըմբռնումով մոտեցեք՝ ոչինչ ավարտված չէ, շրջադարձային որևէ բան տեղի չի ունեցել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30