Անդարադառնալով խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում հնչեցրած հարցին և դրան հաջորդած ԱԺ նախագահի հայտարարությանը՝ Ռուբեն Հակոբյանը հաստատեց, որ Հովիկ Աբրահամյանը տվյալ հարցով հրավիրել խմբակցության ղեկավարներին ու խորհրդակցել նրանց հետ, ինչը ճիշտ քայլ էր: Սակայն, ըստ նրա, լավ կլիներ, որ ԱԺ նախագահն ասեր նաև, թե ինչպես արձագանքեցին խմբակցությունների ղեկավարները:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազի ընտրություններից հետո հրապարակեց իր քվեաթերթիկը՝ ապացուցելու համար, որ ինքը դեմ է քվեարկել Գևորգ Կոստանյանի թեկնածությանը:
«Դա ընդհամենը լկտիություն է: Ինքը թուրք ա: Ինքը չի կարա հայ լինի: Թուրք ա կամ էլ ծալը պակաս ա»:
Չեմ հասկանում: Մենք այն ժամանակ վիճում էինք, թե պայմանագիրը երբ է ստորագրվել` ընտրություններից առա՞ջ, թե՞ ընտրություններից հետո, որ ապացուցենք, որ թաքցնում են մինչև ընտրությունները:
Բոլորն ուզում են` իրենց հավատան, ես հավատացնելու խնդիր չունեմ: Մեզ որևէ մեկը մեղադրել չի կարող, որևէ մեկը չի կարող նաև փակ գաղտնի քվեարկության իրական պատկերն արծարծել: Փակ գաղտնի քվեարկությունը որևէ մեկին` պատգամավորներին, լրագրողներին, հնարավորություն չի տալիս հայտարարել ճշգրիտ պատկերը, իրականությունը վերականգնել հնարավոր չէ:
Հաշվի առնելով Զարուհի Փոստանջյանի նախորդ նմանատիպ ելույթները` միշտ կարելի էր նման անհավասակշիռ վարքագիծ ենթադրել: Կարծում եմ, նման պատասխանատու օրը պետք չէր հնարավորություն տալ նրան ելույթ ունենալ: Մնացածը իր կուսակցության բարոյական պատասխանատվության խնդիրն է, որովհետև անիմաստ է Զարուհուց որևէ բան պահանջելը. դա իր կուսակից ընկերների խնդիրն է:
Երեկ ԵԽ ԽՎ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցն` ուղղված Սերժ Սարգսյանին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի համոզմամբ` «խատառակություն» է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Բադեյանը: «Սա խայտառակութուն է, որն ապացուցում է Զարուհի Փոստանջյանի հոգեկան ոչ հավասարակշիռ լինելը, ինչը պետք ա ուսումնասիրվի»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ երբ ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը կազինո է հաճախում, գումար վատնում, նրան հետագայում նշանակեցին ՀՀ նախագահի աշխատակազմի նախագահի տեղակալ, իսկ երբ նմանատիպ հարցադրում հնչեցրեց Զարուհի Փոստանջյանը` նրան հեռացրին ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմից:
Նիստից հետո, երբ գրեթե բոլոր պատգամավորները դուրս էին եկել դահլիճից, վարչապետը ժպտալով մոտացավ Արամ Մանուկյանին և կատակելով ասաց. «Այ կռվարար, ինչի՞ ես հետս կռվում»:
ԵԽ ԽՎ շենքի դիմաց արդեն երեք օր է` «Մենք դեմ ենք Հայաստանի չընտրված նախագահ Սերժ Սարգսյանի վարած ներքին և արտաքին քաղաքականությանը» կարգախոսով բողոքի ակցիա է իրականացվում:
ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ (ոչ մշտական), «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, ինչպես հայտնի է, այսօր ԵԽԽՎ նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հարց էր ուղղել, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն լուրերը, թե նա Եվրոպայի կազինոներից մեկում խոշոր գումար է տանուլ տվել: Ի պատասխան` Սերժ Սարգսյանն ասել էր, թե ինքը կազինոներում չի խաղում:
Մենք ունենք պայմանագրի նախագծեր, որոնք պետք է ստորագրվեն և այդ պահին, որոնք պայմանագրերը կստորագրվեն, կբերվեն ԱԺ, որովհետև ձեզ հետ միասին մանրակրկիտ պետք է քննարկենք բոլոր դրույթները:
«Ասում են` այսօրվա ընթացքում երեք ընդդիմադիր պատգամավոր է հարց տվել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որոնցից մեկը հասցրել է նկարվել այս ընթացքում»,- այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հավանաբար նկատի ունենալով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ով քիչ առաջ բանավեճի բռնվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
«Կառավարությունը մեկ ամիս անց քննարկեց բյուջեն և առաջարկեց այլ չափեր, այլ ժամկետ՝ 2014 թվականի հունիսի 1: Ի՞նչ է կատարվել այս ընթացքում: Ինչո՞ւ պետք է նախագահը ստիպված լինի հայտարարել մեկ բան, մեկ ամիս հետո իրավիճակը փոխվի, կառավաությունը հայտարարի` այլ բան»:
Բովանդակային քննարկմանը մենք պատրաստ ենք: Բայց Ձեր գնահատականները դառնում են անհետաքրքիր, որովհետև կրկնվում են: Եվ կարևոր չէ՝ խոսում եք պատմաշմակութային արժեքների՞ մասին, թե՞ ինչի մասին… տալիս եք նույն գնահատականները: Դրա համար Ձեզ չի հետարքրում ոչ շուկայի խնդիրը, ոչ քաղաքացիների խնդիրը: Ձեզ համար ամբիցիաների բավարարման խնդիրն է հետաքրքրում՝ քաղաքական ռեյտինգը բարձրացնելու համար:
Նախորոդ քառօրյայի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատել էր նախարարի նախորդ բացակայությունները և, դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, հիշեցրել Սահմանադրության համապատասխան հոդվածը, ըստ որի՝ նախարարը պարտավոր է ներկայանալ ԱԺ:
Միայն այն հանգամանքը, որ տիկին Փոստանջյանը իգական սեռի ներկայացուցիչ է, ինձ թույլ չի տալիս, որ ես անցնեմ կոռեկտության սահմանը:
Առաջին անգամ չէ, որ Զարուհի Փոստանջյանը էքսցենտրիկ հայտարարություններ է անում: Բացարձակապես թույլատրելի չէ սևացնել, կամ ինչ-որ ձևով ազդել երկրի հեղինակության վրա: Այս դեպքում պետք է ասեմ, որ արտառոց է դեպքը, չնայած Զարուհին արդեն կրկնվում է:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից 168.am-ը հետաքրքվեց` հնարավո՞ր է, որ նախագահ Սերժ Սարգսյանի համաներումը կիրառվի նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի վրա:
Տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել. ուղղակի խնդրում եմ արձանագրեք փաստը, դրանից ավել ավելացնելու որևէ բան չունեմ»:
«Ընտական խախտումների իրականացնողները չպետք է համաներման արժանանային, մինչդեռ տեսնում ենք նրանց պատժի վեց ամսով իջեցնելը: Սա չպետք է թույլ տալ»:
Մեր քաղաքական գնահատականը համաներմանը միանշանակ դրական է: Եվ մենք ողջունում ենք այն քայլը, որ պետությունն իր գթասրտությունն ու մարդասիրական վերաբերմունքն է ցուցաբերում տարբեր հանգամանքների բերումով սայթաքած և նման իրավիճակում հայտնված քաղաքացիների նկատմամբ
«Մենք բաց ենք լինելու, ես պատրաստ եմ լսել բոլորին: Հասարակությունից եկող առաջին ազդակները պատգամավորներին են հասու, ուստի պիտի խնդրեմ նրանց ինձ փոխանցել առաջարկները: Չարաշահումները պիտի փորձենք զրոյացնել: Կա մի շեմ, որին մենք փորձում ենք հասնել»,- ասաց հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանը:
Մեր դիտարկմանը, թե ընդդիմադիր մի շարք պատգամավորներ ևս հավաստիացնում են, որ իրենք դեմ են քվեարկել, Գ. Սահակյանը նկատեց. «Նրանք իմ տիրույթում չեն գտնվում»:
168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հավաստիացրեց, թե ՀԱԿ խմբակցությունն ամբողջությամբ դեմ է քվեարկել Կոստանյանի թեկնածությանը: «Ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում: Ուրեմն` մի բան եղել է, չեմ բացառում, որ կեղծվել է: Իշխանությունն ընդդիմությանը վարկաբեկելու խնդիր է երևի դրել ու փորձում են դա իրականացնել»:
Տնաշեն, մթոմ Երևանը ասֆալտապատվավ, մի հատ էլ Հայկաշենի գյուղի փողոցներին հասա՞ք… Գյուղի ցենտրալնի ճանապարհը լրիվ ասֆալտապատված ա, թաղերն էլ ասֆալտապատե՞ն: Ի՞նչ ես ասում` զավոդի դիրեկտո՞րն եմ, ի՞նչ եմ…
«Էս օրենքը, որ վերցնեք նայեք, կամպյուտորի մեջ կա, ոչ մի երկրապահի մասին չի խոսքը, լրիվ ազատամարտիկների մասին ա, դաժե մի հատ լրագրող, որ եկել ա սահման, իրա մասին ա խոսքը»:
Մեր հարցին, թե կարծում եք` Գևորգ Կոստանյանն ավելի լա՞վ կաշխատի, քան Աղվան Հովսեփյանը, Սեյրան Սարոյանը դրական պատասխան տվեց. «Ինձ թվում ա, որ` այո: Դարը փոխվել ա, ջահելները առաջ են գնում»:
168.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ ինքը «դեմ» է քվեարկել, ապա ընդգծեց. «Կարծում եմ, որ հանրությունը պետք է շատ լուրջ խոսակցություն ունենա այն ուժերի հետ, որոնք իրենց համարում են և հայտարարում են ընդդիմադիր: Շատ լուրջ խոսակցություն: Սա անարգանք է Հայաստանի հանրապետության հանրության նկատմամբ և հանրությունն ինքը պետք է սրանից եզրակացություն ու հետևություններ անի»:
«Արդյոք կա՞ վիճակագրություն, թե այս կետերով քանի՞ ազատամարտիկներ են ազատ արձակվելու»,- հարցրեց Էդուրադ Շարմազանովը: